Մերկելը բացառել է Սիրիայում ռազմական գործողությանը Գերմանիայի մասնակցությունը
ՄիջազգայինԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Դանիայի վարչապետ Լարս Լյոկե Ռասմուսենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Գերմանիան չի մասնակցի Սիրիայի տարածքում հնարավոր ռազմական գործողությանը, հաղորդում է Russia Today-ը:
«Գերմանիան չի ունենա ռազմական մասնակցություն»,- ասել է Մերկելը:
Նա նաև կոչ է արել արևմտյան երկրներին համակարգված գործել Սիրիայում ենթադրվող քիմիական հարձակման արձագանքի հարցում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կառավարության խորհրդակցություն կանցկացնի, որտեղ կքննարկի Սիրիայում ռազմական գործողությանը Մեծ Բրիտանիայի մասնակցության հարցը: