Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Ադրբեջանը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչել է դեռևս պատերազմի տարիներին». Արմեն Հարությունյան

Interview

ORER.am-ի զրուցակիցն է Հայ-ռուսական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի ավագ դասախոս, իրավաբանության մագիստրոս, քաղաքական գիտությունների թեկնածու Արմեն Հարությունյանը:

- Պարոն Հարությունյան, վերջին տարիներին զբաղվել եք Արցախի խնդրով, Հայաստանում ընթացող գործընթացները ի՞նչ ազդեցություն կունենան բանակցային գործընթացի վրա:

- Նախ բանակցային գործընթաց, որպես այդպիսին, այս պահին չկա, 2016թ. ապրիլին հակառակորդի սանձազերծած պատերազմի արդյունքում՝ բանակցային գործընթացը մղվել է սաղմնային փուլ:

Ինձ, իհարկե, իրավունք չեմ վերապահում գնահատելու այն իրավիճակը, որն ունենք բանակցային գործընթացում, բայց գտնում եմ, որ խնդիրը հիմնովին լուծված կլիներ դեռևս 1994թ. և այսօր մտավախություններ չէինք ունենա եթե այն ժամանակվա ռազմա-քաղաքական ղեկավարության քաղաքական փորձը բավարար լիներ և հրադադարի փոխարեն հակառակորդին խաղաղություն պարտադրեինք: Հակարակորդն այն տարիներին շախմատային լեզվով ասած՝ ցուգցվանգի մեջ էր և ստորագրելու էր ցանկացած փաստաթղթի տակ, բայց էնդշպիլում մենք ուղղակի բաց թողեցինք այդ հնարավորությունը:

Միևնույն ժամանակ պետք է փաստեմ, որ մինչ այս պահը Հայաստանում ընթացող գործընթացները միայն ու միայն դրական են անդրադարձել երկրի միջազգային վարկանիշի վրա և եթե հաջորդող օրերին ևս հաջողենք առանց որևէ բախումների և ցնցումների իրավիճակին հանգուցալուծում տալ, բանակցային գործընթացի վերսկսման պարագայում այն միանշանակ դրական ազդեցություն է ունենալու:

- Կարծում եք՝ Ադրբեջանը 1994 թվականին կճանաչե՞ր Արցախի Հանրապետության անկախությունը:

- Ադրբեջանը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչել է դեռևս պատերազմի տարիներին, սակայն, ցավոք սրտի, մեր դիվանագետները, այդքան էլ մեծ կարևորություն չեն տվել այդ փաստին ու երևի թե մինչև այսօր էլ չեն տալիս:

- Ինչպե՞ս:

- Ընդունված կարգ է, երբ պատերազմող պետությունները պատերազմի ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերում մի քանի օրով կամ ժամով կրակի դադարեցման շուրջ: Այսօր Արցախի Հանրապետության անկախության հետ իբր թե չհաշտվող ու Հայաստանի Հանրապետությանը ագրեսոր անվանող մեր հակառակորդ պետությունը բազմիցս կրակի դադարման դիմում-խնդրանքով դիմել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարին:

Խնդրում եմ ուշադրություն դարձնել. խնդրանք-հեռապատճեները ուղարկվել են ոչ թե Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարին այլ՝ ԼՂՀ պաշտպանության նախարարին: Այսինքն՝ Ադրբեջանը ճանաչել է Արցախի սուբյեկտայնությունը չէ՞: Եթե չեն ճանաչում Արցախի Հանրապետությունը, ինչպե՞ս են բանակցում վերջինի հետ: Հեռապատճեների օրինակները հասանելի են, ես անգամ դրանք տեղադրել եմ դեռևս 2010թ. հրատարկված իմ գրքում:

-Իսկ ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանում ընթացող գործընթացները Արցախի ներքաղաքական կյանքի վրա:

- Քաղաքագիտության մեջ մենք ունենք «խամաճիկ պետություն» հասկացությունը, որով բնութագրվում են բոլոր այն պետությունները, այդ թվում՝ ճանաչված, որոնք վարում են այլ պետությունների կողմից թելադրվող քաղաքականություն: Ադրբեջանական կողմը ջանք, եռանդ, միջոցներ չի խնայում, նույնը Արցախի Հանրապետությանը վերագրելու համար, սակայն Արցախում քաղական իրողությունները այլ են:

Արցախի Հանրապետություններում ընթացող ներքաղաքական գործընթացները անկախ են ինչպես Ադրբեջանից, այնպես էլ՝ մեծ հաշվով, Հայաստանի Հանարապետությունում ընթացող ներքաղաքական գործընթացներից: Սա է իրականությունը և սա ևս մենք պարտավոր ենք ճիշտ ձևով մատուցել միջազգային հանրությանը:

Տեսե՛ք ընդամենը բերեմ երկու օրինակ, որոնց ես անդրադարձել եմ իմ թեկնածուական ատենախոսության մեջ դեռ այն ժամանակ, երբ Արցախում սկսվել էին լուրեր տարածվել հնարավոր սահմանադրական բարեփոխումների մասին: Հայաստանի Հանրապետությունը գնաց կառավարման խորհրդարանական մոդելի ճանապարհով ու, առաջին հայացքից, թվում էր թե չճանաչվածության առկայության պարագայում Հայաստանի Հանրապետության հետ սինխրոն հարաբերություններ ապահովելու համար Արցախի Հանրապետությունը ևս պետք է գնա նույն ճանապարհով, սակայն մենք հիմնավորեցինք, որ Արցախը չի կարող իրեն նման շռայլություն թույլ տալ:

Ի վերջո, Արցախը գնաց կառավարման նախագահական մոդելի ճանապարհով, ինչը և ճիշտ էր և բխում էր Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերներին ըստ արժանվույն դիմակայելու տրամաբանությունից: Երկրորդ, նույն քաղաքական ուժը կարող է Հայաստանի Հանրապետությունում լինել ընդդիմություն, Արցախում՝ իշխանության մաս կազմել: Ասածիս վառ օրինակ կարող է հանդիսանալ ՀՅԴ օրինակը:

Հայտնի գործընթացների արդյունքում՝ տևական ժամանակ Դաշնակցությունը Հայաստանում ընդդիմություն էր, Արցախում՝ ոչ, իշխանության մաս է կազմել: Սա քաղաքական համակարգի անկախության բնական օրինակ է, որը պետք է ներկայացնել, բայց մենք չենք արել և մեր քաղաքական անհեռատեսության պատճառով՝ Արցախի Հանրապետությունը անգամ դուրս է մղվել բանակցային գործընթացից: Հուսանք, որ հաջորդ բոլոր պատասխանատուները ուշադրություն կդարձնեն նաև այս հանգամանքին:

- Ի՞նչ եք կարծում միջազգային հանրությունը ի վերջո կճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

- Մինչև ազգի ինքնորոշման իրավունքի իրացումը Արցախի Հանրապետության ժողովուրդը ունի մարդկության, թերևս, ամենակարևոր իրավունքի՝ կյանքի իրավունքի իրացման խնդիր: Արցախցու կյանքի իրավունքի իրացումը անհամատեղելի է Ադրբեջանի կազմում, ադրբեջանցու կողքին: Դրա մասին են վկայում և 80-ականների իրադարցությունները, և ռամիլսաֆարովների օրինակները, և 2016թ. ապրիլին հակառակորդի սանձարձակած քառորյա պատերազմը ու դրա ընթացքում կատարված վայրագությունները:

Սա կարևոր խնդիր է, ինչին պետք է մեր դիվանագիտական կորպուսը մեծ ուշադրություն դարձնի, չի կարելի փորձել կոնկրետ խնդիրը հարմարացնել միջազգային իրավունքի այս կամ այն սկզբունքին: Ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը անկյունաքարային նշանակություն ունի, բայց Արցախի ժողովրդի պարագայում մինչ այդ իրավունքի իրացումը էլ ավելի կարևոր իրավունք էր վտանգված և կյանքի իրավունքի իրացմանը հակառակորդի կողմից խոչընդոտելու արդյունքում է նաև Արցախի ժողովուրդը իրացրել ինքնորոշվելու իրավունքը, որը հետդարձի ճանապարհ չունի:

Սա, կարծում եմ, պետք է ըստ արժանվույն ներկայացվի միջազգային հարթակներում: Բացի այդ, մենք պետք է կարողանանք միջազգային ամբիոններից ճիշտ ներկայացնել խնդիրը, իրավիճակից անտեղյակ ամերիկացին, եվրոպացին ճիշտ չեն ընկալում իրական խնդիրը։ Դրանից էլ գալիս է հաջորդ խնդիրը, ադրբեջանցիները նավթադոլարների հաշվին կարողանում են այլ իրականություն ներկայացնել:

- Բայց ադրբեջանական կողմն էլ տարածքային ամբողջականության սկզբունքին է հղում անում:

- Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է ողջ աշխարհը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը, բայց Արցախի Հանրապետությունը ի՞նչ կապ ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: Արցախը չի եղել անկախ Ադրբեջանի կազմում՝ ո՛չ 1918թ, ո՛չ 1918-1920թթ.: Ադրբեջանը Խորհրդային Միության փլուզումից հետո հայտարարել է թե 1918-1920թթ. Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդն է չէ՞, այդ դեպքում էլ ինչ տարածքային ամբողջականության մասին է խոսքը:

Բացի այդ, հարցը դիտարկենք սահմանադրաիրավական տեսանկյունից, ո՛չ միջազգային իրավունքի: 1991թ. Ադրբեջանը առանձին իր տարածքում է անկախության հանրաքվե անցկացրել, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը՝ իր: Երկու պետություններն էլ հավասար իրավունքով անկախացել են Խորհրդային Միությունից:

Խնդրում եմ ուշադրություն դարձրե՛ք Ադրբեջանի հանրաքվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում չի անցել, իսկ եթե չի անցել, ինչպե՞ս կարող է Ադրբեջանի Հանրապետության իշխանությունը տարածվել Արցախի վրա:

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia