Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Արցախը պոլիգոն ու կոնֆլիկտ չէ, նախ հասարակություն է ու պետություն». Հայկ Խանումյան

Interview


Արցախում քաղաքացիների ու ԱԱԾ հատուկջոկատայինների միջև ծեծկռտուքը հանրային լայն հնչեղություն ստացավ, տեղի ունեցան նաև բողոքի ակցիաներ, հնչեցին նաև մի շարք պաշտոնյաների հրաժարականների պահանջներ: Զուգահեռ հորդորեցին, որ տեղի ունեցածին պետք չէ քաղաքական ենթատեքստ տալ: Այդուհանդերձ, Արցախում հրաժարականների շարք սկսվեց` հրաժարականի դիմում ներկայացրեց Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը, ոստիկանության պետը, ԱԱԾ ղեկավարը, նրա տեղակալը:
Արցախում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ Orer.am-ը զրուցեց Արցախի ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ, ով գնահատելով իրավիճակը` նախ նշեց. «Արցախում տեղի ունեցողը կապված է իրողությունների փոփոխությամբ: Հասարակությունը զգալիորեն հասունացել է, իսկ էլիտան` քաղաքական որոշում կայացնողները, հետ են մնում: Նման պարագայում, երբ ժողովրդի և էլիտայի միջև տարբերություն է առաջանում, սովորաբար կամ փոփոխություններ են լինում այդ էլիտայի մեջ, կամ փոփոխություններ` հասարակական հարաբերություններում: Սա այդ դեպքերից մեկն է: Կարծում եմ`կար նաև հայաստանյան թավշյա հեղափոխության մթնոլորտի ազդեցությունը. Արցախում տարիներ շարունակ կուտակված խնդիրներ կային, որոնք ոչ մի ձևով դուրս չէին գալիս: Դրանք դուրս չէին գալիս նաև լրատվամիջոցների ու բաց հասարակության ինստիտուտների միջոցով: Այդ պատճառով էլ խնդիրները կուտակվել էին, իսկ հիմա հնարավորություն է ստեղծվել, որ հասարակությունը բաց ու ազատ խոսի: Այդ խնդիրները կամաց-կամաց սկսում են մի փոքր կայծից բռնկվել, ունենալ հետևանքներ ու արդյունքներ»:
Դիտարկմանը, թե այս ամենից զատ, միգուցե իշխանության ներսում կան գործընթացներ, որոնք տեսանելի չե՞ն, Հայկ Խանումյանն արձագանքեց. «Իհարկե: Փակ հասարակություններում միշտ էլ այդպես է լինում իշխանության համար պայքարը: Այսինքն` ժողովուրդը չի տեսնում քաղաքական գործընթացները: Սովորաբար դրանք տեղի են ունենում փակ կաբինետներում: Հետո նաև ներկուլիսային ինտրիգներ, և, բնականաբար, տեղի են ունենում գործողություններ, որոնց մասին հասարակությունն իմանում ու զարմանում է: Շատերը, իհարկե, զարմանում են, բայց դրանք նաև իշխանության փակ լինելու հետևանքն են, որովհետև իշխանությունը, բացառությամբ մի քանի ձևերի, մեծամասամբ խուսափում է բաց աշխատելուց»:
Իսկ դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, կան կարծիքներ, որ պետք չէ Արցախում տեղի ունեցածը կապել հայաստանյան իրադարձությունների հետ, պատգամավորն ընդգծեց. «Կապել պետք չէ, բայց այն, որ հայաստանյան իրադարձությունների մթնոլորտի ազդեցությամբ է եղել, դա հստակ է: Եթե Հայաստանում նման իրադարձություններ տեղի չունենային, և համակարգը գերկենտրոնացված մնար, ապա մեզ մոտ նման երևույթն անհնար էր: Փակ հասարակություն էր, որը բացվել էր երևանյան իրադարձությունների ազդեցությամբ կամ այդ իրադարձությունների ֆոնին»:
Հարցին, թե տեսնո՞ւմ եք նախադրյալներ իրադարձությունների շարունակականության առումով, մեր զրուցակիցը պատասխանեց, որ, այո’, տեսնում է:
«Նախադրյալներ, իհարկե, կան: Ամենամեծ նախադրյալը մեկ անձի իշխանության վերարտադրության համար Սահմանադրության փոփոխությունն է: Սա ամենախոշոր նախադրյալն է նման միջոցառումների շարունակական լինելու հնարավորության և հավանականության համար»,-ասաց Հ. Խանումյանը:
Պատգամավորից հետաքրքրվեցինք` ի՞նչ կարծիք ունի այն դիրքորոշումների մասին, թե Արցախի պարագայում հարցերին պետք է զգույշ մոտենալ, քանի որ կա անվտանգության խնդիր:
«Ըստ իս` նման մոտեցումը սխալ է, որովհետև Արցախը կոնֆլիկտ չէ, Արցախը նախևառաջ հասարակություն է և պետություն: Այստեղ տեղի ունեցող իրադարձությունները պետք է դիտել այդ համատեքստում: Եթե Արցախը միայն կոնֆլիկտ ենք դիտարկում և վախենում ենք այստեղ տարբեր ժողովրդավարական ու քաղաքական գործընթացներից, ապա Արցախում երբեք նորմալ հասարակություն և նորմալ երկիր չենք ունենալու, այլ ունենալու ենք ռազմական պոլիգոն: Կարծում եմ` իրավիճակը վերոնշյալ կերպ մեկնաբանողներն էլ են ցանկանում, որ Արցախը ոչ թե պոլիգոն, այլ ուժեղ պետություն դառնա ու ունենա զարգացած հասարակություն»,-ասաց մեր զրուցակիցը:
Հայկ Խանումյանը հայտնեց, որ այս պահին հասարակության տարբեր շերտերի ու իրենց կուսակցական կառույցների հետ խորհրդակցությունների փուլում են:


Աննա Բադալյան

 

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor