Yerevan, 28.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վրաց պատրիարք Իլյա 2-րդը համաձայնել է եւս մեկ անգամ ուսումնասիրել Թանդոյանց եկեղեցու պատկանելիության հարցը

International news

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանում հունիսի 8-ին հանդիպել է Համայն Վրաց կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդին, որի ժամանակ քննարկվել է նաեւ Թանդոյանց Սուրբ Աստվածածաին եկեղեցու պատկանելիության հարցը, որի վերաբերյալ կա դատական հայց:

Վիրահայոց թեմից NEWS.am-ին հայտնում են, որ թեմակալ առաջնորդը Համայն վրաց Պատրիարքին ներկայացրել է վիրահայությանը հուզող Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցը եւ ցանկություն հայտնել, որ թեեւ հարցը դատարանում է, բայց խնդիրը մեկ անգամ եւս խորությամբ ուսումնասիրվի եւ քննվի Պատրիարքարանում , որպեսզի դատավարության փոխարեն միասնաբար գտնեն ամենքին բավարարող լուծումներ:

Պատրիարք Իլիա Երկրորդը համաձայնել է Սրբազանի խնդրանքին եւ հանձնարարել՝ Պատրիարքարանում կազմակերպել հանդիպում վերոհիշյալ հարցը համակողմանի ուսումնասիրելու եւ լուծումներ գտնելու համար:

Իլիա Երկրորդը Թեմի Առաջնորդին խնդրել է իր  եղբայրական սերն ու  ողջույնները  փոխանցել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ տեղեկացնել, որ Ինքը բարձր է գնահատում Հայոց Հայրապետի՝ հայ-վրացական եկեղեցական հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերը,  եւ իր ամբողջական աջակցությունն է հայտնում Նորին Սրբության  Կաթողիկոսական առաքելության Աստվածընտիր ծառայությանը:

Վրաց Եկեղեցու Հովվապետը կարեւորել է Հայաստանի եւ Վրաստանի   հնամենի քրիստոնեական եկեղեցիների եւ ժողովուրդների բարեկամության անսասանությունը, որը պետք է հենված լինի փոխադարձ սիրո, հարգանքի եւ համագործակցության վրա:

Համայն վրաց կաթողիկոս-պատրիարքը իր օրհնությունն է բաշխել եւ ասել, որ մոտ օրերս Պատրիարքարանում կկայանա երկկողմ հանդիպում նշված խնդրի առնչությամբ:

Վազգեն Սրրբազանը կարեւորել է հայ եւ վրաց եկեղեցիների հազարամյակների բարեկամությունը, ընդգծել, որ բոլոր ժամանակներում առաջնորդարանի եւ Պատրիարքարանի  համագործակցությունը կլինի համահունչ եւ երկուստեք հետաքրքրություն ունեցող հարցերը կգտնեն ընդհանուր լուծումներ քրիստոնեական սիրո եւ եղբայրության ոգով:

Վազգեն Սրբազանը Պատրիարքին փոխանցել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջերմ ողջույնները եւ եղբայրական սերը, Ով իր աղոթքներում մշտապես հիշում է Վրաց Պատրիարքին:

Առաջնորդի կողմից  Նորին Սրբությանը տեղեկացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  խորը տպավորությունները Վրաց Պատրիարքի հետ  հանդիպման առիթով: Նշվել էնաեւ, որ  ՀՀ նորընտիր վարչապետը շատ մեծ կարեւորություն է տալիս հայ եւ վրաց ժողովուրդների եւ Եկեղեցիների բարեկամությանը եւ   համագործակցությանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, Վիրահայոց թեմը դատարան ներկայացրած հայցով պահանջում է եկեղեցին վերադարձնել Վիրահայոց թեմին, քանի որ եկեղեցու հայկական լինելը ոչ մի կասկած չի հարուցում եւ բոլոր փաստերով, արխիվային նյութերով  ապացուցված է:

2017թ. ապրիլին Վրաց պատրիարքարանի քարտուղար Բոթքովելին դիմել է Վրաստանի հուշարձանների պահպանության եւ վերականգնման գործակալություն՝ Թանդոյանց եկեղեցու մասին տեղեկություններ ստանալու: Գործակալությունը կեղծ փաստաթուղթ է ներկայացրել, թե իբր այդ եկեղեցին նախկինում եղել է վրացական, որի հիման վրա էլ այն փոխանցվել է վրաց պատրիարքարանին որպես սեփականություն:

Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է Թբիլիսիի Կուկիո կոչված թաղամասում, այն կառուցվել է 19-րդ դարում: Մինչեւ խորհրդային տարիները գործել է որպես հայ առաքելական եկեղեցի, հետո վերածվել է կինոթատրոնի:

Կուկիո թաղամասում, մինչ Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցու հիմնադրումը, գործել է Սբ. Աստվածածին անվամբ Հայ առաքելական եկեղեցին:

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced