Բելառուսը եւ Չինաստանը առանց վիզայի ռեժիմ են սահմանում
International newsԲելառուսը եւ Չինաստանն այսօր Ցինդաո քաղաքում միջկառավարական համաձայնագիր են կնքել քաղաքացիական անձնագրերի տերերի համար առանց վիզայի երկկողմանի ռեժիմի մասին, այս մասին հայտնում է «ԲելՏԱ»-ն:
Համաձայնագիրը ստորագրվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի միջեւ կայացած բանակցությունների արդյունքներով: