Բելառուսը եւ Չինաստանը առանց վիզայի ռեժիմ են սահմանում
ՄիջազգայինԲելառուսը եւ Չինաստանն այսօր Ցինդաո քաղաքում միջկառավարական համաձայնագիր են կնքել քաղաքացիական անձնագրերի տերերի համար առանց վիզայի երկկողմանի ռեժիմի մասին, այս մասին հայտնում է «ԲելՏԱ»-ն:
Համաձայնագիրը ստորագրվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի միջեւ կայացած բանակցությունների արդյունքներով: