Yerevan, 09.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Այս փոքրիկը հանկարծամահ եղավ. այն, ինչ արեցին ծնողները նրա մահից հետո, անհավատալի է. ՖՈՏՈՇԱՐՔ

Lifestyle

Ամեն գիշեր քնելուց առաջ Իլսե Ֆիլդսենդը լսում է իր փոքրիկ դստեր սրտի զարկերի ձայնագրությունը, որն արվել է նրա կյանքի վերջին պահերին։ Իլսեն արդեն նախապատրաստվել էր իր երեքամյա դստեր մահվանը, գուրգուրել նրան հիվանդանոցային մահճում, հրաժեշտի համբույր տվել ու շշնջացել ականջին, թե որքան են բոլորը նրան սիրում։ Հետո Իլսեն օգնել էր բուժանձնակազմին անջատել կենսապահովման սարքն ու հետևել, թե ինչպես են երբեմնի կենսախինդ աղջնակի փոքրիկ կրծքի տակ բաբախող սրտի զարկերն աստիճանաբար լռում։ Ջորջիայի կորուստն այնքան խոր վիշտ է, որ Իլսեի ու նրա ամուսին Ջեյմսի սպին երբեք չի ապաքինվի։ Աղջկա սրտի զարկերի ձայնագրությունը ծառայում է իբրև միասին ապրած կարճ ու երջանիկ կյանքի հավերժական հուշ։ Փոքրիկի մահից մոտ 18 ամիս անց Իլսեն մխիթարվում է մի ժպտուն տղայի ուրախ լուսանկարով։ Այդ լուսանկարում պատկերված փոքրիկն իր կյանքով պարտական է Իլսեի հանգուցյալ դստերը։ Այդ տղան մեկն է այն 4 երեխաներից, որոնց կյանքը փրկվել է Ջորջիայի օրգանների շնորհիվ:

Pictured left is the Fieldsend family

Georgia Fieldsend

Հարցազրույցի ընթացքում Իլսեն ասել  է.

«Շատ, շատ ցավոտ է տեսնել մեկ այլ երեխայի, ով քո հարազատ երեխայի մի մասնիկն է կրում իր մեջ, սակայն դա միաժամանակ շատ գեղեցիկ պատկեր է։ Դա ինձ ուժ է տալիս։ Մենք վերջերս ենք ստացել այդ լուսանկարը, ու ամուսինս մինչ օրս չի կարողանում նայել այն։ Երբ փոքրիկս ողջ էր, նա լուսավորում էր բոլորի կյանքը, իսկ հիմա նա փրկում է մարդկանց»։
 
 
Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Սուրբ ծննդյան տոնի շեմին Իլսեն որոշեց ընտանիքի հետ միասին ցրտաշունչ Բրիտանիայից մեկնել արևակեզ Եգիպտոս։ Իլսեն ու Ջորջիան միասին էին, իսկ նրա ամուսինն ու կրտսեր երեխան՝ Ջոշուան, ծովափի մյուս կողմում էին, երբ Ջորջիան ցանկացավ ծովը մտնել ու թիավարել նավակը։ Նա հանկարծ վատ զգաց իրեն, շունչը սկսեց կտրվել, իսկ ապա ուշաթափվեց։ Ամուսինն ու որդին վազեցին նրանց մոտ, նրանք անհապաղ տաքսի նստեցին ու սուրացին Շարմ Էլ Շեյխի հիվանդանոցներից մեկը։ Հիվանդանոցում երեխային անմիջապես թթվածին չտվեցին, բժիշկն էլ հանգիստ ասաց. «Նա լավ է, նա պարզապես քնած է»:
 
 
Հիվանդանոց ժամանելուց մոտ 20 րոպե անց մեկ այլ բուժաշխատող զննեց երեխային ու անմիջապես վերակենդանացման բաժին տեղափոխեց նրան։ Պարզվեց, որ երեխայի մոտ անոթալայնանք էր գրանցվել, ինչի հետևանքով արյունը լցվել էր նրա ուղեղի մեջ։ Իլսեն հավատացած է, որ իր փոքրիկի մահվանը նպաստել է այն հանգամանքը, որ բժիշկներն անմիջապես համապատասխան բուժօգնություն չցուցաբերեցին նրան։
 
 
Բժիշկները հայտնեցին, որ երեխայի կյանքն անհար է փրկել, սակայն Իլսեն հույսը չկորցրեց։ Նա հաջորդ իսկ օրը ընտանիքի հետ շտապօգնության ինքնաթիռով տեղափոխվեց Անգլիա` Քինգս քոլեջի հիվանդանոց։ Այնուամենայնիվ, այնտեղ բժիշկները հաղորդեցին, որ երեխայի մոտ ուղեղի մահ է գրանցվել, ուստի նա միայն կենսապահովման սարքի շնորհիվ է կենդանի մնում, սակայն դա էլ անօգուտ է։
 
Ilse (pictured) said her fundraising efforts would not only help raise money and awareness, but it was also her form of therapy
 
Այդ դժվարին պահին Իլսեի գլխում մի այնպիսի միտք ծագեց, որը սարսափեցրեց անգամ հենց իրեն։ Նա իմացել էր, որ նույն հիվանդանոցում բուժվող երկու երեխաների կյանքը կախված է դոնորական օրգաններից, որոնք տվյալ պահին բացակայում էին։ Իլսեն որոշեց կենսապահովման սարքի անջատումից հետո նվիրաբերել դստեր օրգանները հիվանդ մարդկանց։ Նախքան կեսնապահովման սարքի անջատումը Իլսեն որոշ ժամանակ անցկացրեց փոքրիկի հետ, լսեց նրա սրտի վերջին զարկերը ու շշնջաց ականջին. «Գնա՛, Ջորջիա՛, գնա՛ ու կյանքեր փրկիր»։
 
James Fieldsend pictured with Georgia and Joshua on holiday in Sharm-el-Sheikh in November 2013 - a month before Georgias death
 
Ջեյմսը երեխաների հետ Շարմ Էլ Շեյխում Ջորջիայի մահից մեկ ամիս առաջ
 
 

Վերհիշելով այդ դաժան ակնթարթները՝ Իլսեն նշել է.

 

«Ես մտածեցի, որ եթե դուրս գամ հիվանդանոցից առանց իմ աղջկա, ես չեմ կարողանա շարունակել ապրել։ Այնուամենայնիվ, ես միշտ համարձակորեն եմ մոտեցել իմ սեփական օրգանների նվիրաբերման գաղափարին։ Երբ ես գտնվում էի հիվանդանոցում, ես ինչ-որ կերպ Ջորջիայի օրգանների նվիրաբերման մասին մտածելու ուժ գտա իմ մեջ»։

Ջորջիայի հայրը սարսափեց, երբ կինը կիսվեց իր հետ իր այս տարօրինակ մտքով։ Իլսեն նրան ասաց, որ իրենք ուրախությամբ կընդունեին ուրիշ երեխայի դոնորական օրգանները, եթե իրենց դուստր Ջորջիայի կամ Ջոշուայի կյանքը դրանցից կախված լիներ, իսկ եթե դու պատրաստ ես օրգան ընդունել, պետք է պատրաստ լինես նաև նվիրաբերել այն։ Ի վերջո Իլսեի ամուսինը համաձայնվեց նրա հետ, ու նրանք՝ արցունքներն աչքերին, ստորագրեցին համաձայնագրերը, որոնցով իրենց աղջկա բոլոր օրգաններն օգտագործելու թույլտվություն տվեցին։

Precious memory: Georgia pictured on an Egyptian beach moments before her collapse

Ջորջիան եգիպտական ծովափին ուշաթափվելուց րոպեներ առաջՄինչ օրս 6 մարդ (4 երեխա և 2 երիտասարդ) փրկվել է Ջորջիայի շնորհիվ։ Իբրև դոնորական օրգաններ օգտագործվել են նրա սրտի փականները, երիկամները և աչքերի եղջերաթաղանթները։

Georgia Fieldsend hugs her brother Joshua at Christmas time 2012, a year before her tragic death

Ջորջիան եղբոր՝ Ջոշուայի հետ մահից մեկ տարի առաջԱմենից դժվարը փոքիկ Ջոշուային քույրիկի մահվան լուրը հայտնելն էր։«Հուղարկավորությունից հետո ես ասացի նրան, որ Ջորջիան մեզ հետ տուն չի գալու, սակայն նա մեր սրտերում է։ Ջոշուան դեռ շատ փոքր է մահը հասկանալու համար, սակայն երբ Ջոշուան մեծանա, ես կբացատրեմ, որ թեպետ ֆիզիկապես Ջորջիան մեզ հետ չէ, նրա սերը հարատևել է մեր մեջ»։

 

 
On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live