Yerevan, 18.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչպես ստացվեց, որ Սաշիկ Սարգսյանի որդու թիկնապահը վերադարձավ Հայաստան

TV

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Երևան է վերադարձել Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանի՝ հետախուզման մեջ գտնվող թիկնապահ Արտեմ Պետրոսյանը: Նա «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես ներկայացել էր ոստիկանություն: Նշենք, որ նա մեղադրվում է Նարեկ Սարգսյանին օժանդակելու, վերջինիս հետ մի շարք հանցավոր արարքներ գործելու մեջ:

Թե ինչո՞ւ է վերադարձել Հայաստան, ի՞նչ է պատմել Արտեմ Պետրոսյանը իրավապահներին. այս հարցերի պատասխաններն ստանալու համար ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Արտեմ Պետրոսյանի փաստաբան Հովիկ Արսենյանի հետ:

 

«Իմ պաշտպանյալը պատմել է, որ ինքը ամեն օր, ժամը 14:00-15:00-ի սահմաններում, գնացել, սպասել է, թե երբ կարթնանա Նարեկ Սարգսյանը, որից հետո ուղեկցել է նրան՝ ապահովելով անվտանգությունը: Իրավապահների հետաքրքրությանն ի պատասխան՝ Արտեմ Պետրոսյանն ասել է, որ ինքը տեղյակ չի եղել՝ Նարեկ Սարգսյանն ում հետ է հանդիպում, ինչ է քննարկում, քանի որ այդ ընթացքում ինքը կանգնել է դրսում և ապահովել նրա անվտանգությունը:

Արտեմ Պետրոսյանն ընդամենը կատարել է Նարեկ Սարգսյանի հանձնարարականները: Վերջինս Արտեմ Պետրոսյանին հանձնարարել է, որ իր համար վարձով բնակարան գտնի, որի դիմաց վճարել է 300 հազար դրամ: Այնուհետև հանձնարարել է այդ բնակարան տանել ճամպրուկները և Արտեմ Պետրոսյանի կասկածները, թե ճամպրուկներում «զիբիլ-միբիլ» չկա՞, փարատելու համար Նարեկը Սարգսյանը նույնիսկ երդվել է իր երեխայով, որից հետո Արտեմ Պետրոսյանը կատարել է նրա հանձնարարականը»,- ասաց Արսենյանը:

Փաստաբանը նշեց նաև՝ իր պաշտպանյալը պատմել է, որ հունիսի 22-ին Նարեկ Սարգսյանն իրեն ասել է՝ պետք է գնա Մոսկվա, իսկ Արտեմ Պետրոսյանը պետք է ուղեկցի իրեն. «Մոսկվա գնալուց օրեր անց պաշտպանյալս հեռուստատեսությամբ լսել է, թե ինչ է կատարվում, որից հետո վիճել է Նարեկ Սարգսյանի հետ՝ ասելով, թե ինչ պատմության մեջ է իրեն գցել, որից հետո թողել, վերադարձել է Հայաստան»:

 

Հովիկ Արսենյանի խոսքով՝ Արտեմ Պետրոսյանը կապ է հաստատել իր հետ և ինքը ստանձնել է նրա պաշտպանությունը. «Ես, որպես պաշտպան, խորհուրդ տվեցի վերադառնալ Հայաստան, ներկայացնել իրողությունը՝ իր անմեղությունը ապացուցելու համար: Նրա վերադառնալու մասին ես անձամբ գրություն եմ գրել Երևան քաղաքի ոստիկանությունում և հայտնել, որ Կրասնոդար-Երևան չվերթով վերադառնալու է Հայաստան: Սակայն զարմանալի է, որ ոստիկանությունը հայտարարում է, թե իրենց բացատրական աշխատանքների արդյունքում է նա ներկայացել իրավապահներին, այնինչ այդպես չի եղել»,- նշեց նա: 

Պաշտպանը հայտնեց՝ Արտեմ Պետրոսյանի կալանավորումն ինքը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում. «Չնայած պաշտպանյալիս ինքնակամ ներկայանալուն ու իմ կողմից դատարանում ներկայացված հիմնավորումներին` դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, ինչն էլ բողոքարկել է»:

Նշենք, որ պարզվել էր նաև, որ դեռևս նախորդ տարի, Նարեկ Սարգսյանի թիկնազորի պետ Արտեմ Պողոսյանը 49-ամյա մի տղամարդու հրավիրել է հանդիպման, որից հետո վերջինիս առևանգել, ծեծի են ենթարկել ու գազայրիչով վառել մարմնի տարբեր մասերը՝ պատճառելով վնասվածքներ։ Նախնական տվյալներով՝ տղամարդը ցանկացել է հիմնել գիշերային ակումբ, ուր պետք է այցելեին արտասահմանցի զբոսաշրջիկներ: 

Անդրադառնալով այս դեպքին՝ փաստաբանը նշեց, որ սրա վերաբերյալ Արտեմ Պետրոսյանին դեռևս հարցաքննության չեն հրավիրել:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանում թաքցված են առանձնապես խոշոր չափերի թմրանյութ և զենքեր։  

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ այն պատկանում է ՀՀ քաղաքացի, Երևանի բնակիչ 31-ամյա Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: ԱԱԾ աշխատակիցները, իրականացված օպերացիայի շրջանակներում, օրեր շարունակ դարանակալել են Արամի փողոցում և 2018 թվականի հունիսի 25-ին նշված փողոցի շենքերից մեկից դուրս գալու պահին բերման են ենթարկել Սերոբ Սահակյանին և Վլադիմիր Շահինյանցին՝ իրենց մոտ գտնվող ճամպրուկներով:

ԱԱԾ քննչական վարչությունում իրականացված հարցաքննության արդյունքում պարզվել էր, որ բերման ենթարկված Սերոբ Սահակյանը թմրանյութեր և զենքեր թաքցրած Նարեկ Սարգսյանի մտերիմ ընկերն էր: Վերջինս իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել է Նարեկ Սարգսյանին օժանդակելու համար:

Քննչական գործողությունների արդյունքում հայտնի էր դարձել, որ Նարեկ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել է Մոսկվա՝ այնտեղից որևէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով, և մինչ ՀՀ տարածքը լքելը Սարգսյանն իր թիկնապահի միջոցով Սերոբ Սահակյանին է փոխանցել Երևանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին, իսկ արդեն հունիսի 25-ին, նույն թիկնապահի միջոցով, Սահակյանին խնդրել է վերոնշյալ բնակարանում գտնվող երկու ճամպրուկները տեղափոխել այլ վայր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026