Yerevan, 24.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայտնի թավջութակահար Յան Մաքսինն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում

Culture

Ամերիկացի երաժիշտ ՅանՄաքսինն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում հոկտեմբերի 30-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում:

Համերգի կազմակերպիչը՝ երաժշտական պրոդյուսեր Մարկ Հովհաննիսյանը նշեց, որ Երևանում Յանի ելույթը կազմակերպելու ցանկությունը երկկողմանի էր. «Իր հետ ծանոթացել եմ քրոջս միջոցով, ով ներկա էր եղել Յանի համերգին:  Առաջարկեցինք նրան գալ Հայաստան: Նա ևս մեծ ցանկություն ուներ, դե ես էլ որոշակի փորձ ունեմ համերգներ կազմակերպելու: Այսպես հրավիրեցինք նրան»:

Հովհաննիսյանը նշեց, որ համերգը բաղկացած է լինելու երկու մասից:  Առաջին մասում Յան Մաքսինը հանդես կգա Յոհան Սեբաստյան Բախի թավջութակի մենանվագով և մի շարք հեղինակային ստեղծագործություններով: Երկրորդ մասում նրան կմիանան հայ երաժիշտներ Մովսես Էբեջյանը, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը, Հայկ Կարապետյանը և այլոք: Նրանք հանդես կգան ջազային և ֆյուժն ծրագրով, որը ներառում է հայտնի մեղեդիների գործիքավորումներ, երգեր 10-ից ավելի լեզուներով` ներառյալ հայկական և Յան Մաքսինի հեղինակային երգերը: Միասին կկատարեն երկու հայկական գործ՝ «Ով սիրուն, սիրուն»-ը և Կոմիտասի որևէ ստեղծագործություն:

Յան Մաքսինի առաջին բեմելը Երևանում հատուկ իրադարձություն է երաժշտի համար, քանի որ Հայաստանի հետ իր հարաբերությունները խորը և բազմակողմանի են. Յանի ընտանիքը երկար տարիներ ապրել է Կովկասում: Հայկական մշակույթը միշտ եղել է և կմնա Յանի երաժշտական ժառանգության մի մասը: «Ֆեյսբուք»-ի իր էջում երաժիշտը գրում է. «Դեռ չեմ կարողանում հավատալ, որ վերջապես հնարավորություն ունեմ կյանքում առաջին անգամ այցելել Հայաստան՝ երկիր, որտեղ ծնվել է մայրս և դեռ ավելին՝ այնտեղ կկարողանամ կիսվել իմ երաժշտությամբ և ելույթ ունենալ հայ լավագույն երաժիշտների հետ»:

Թավջութակահար Յան Մաքսինը ծնվել է Սանկտ Պետերբուրգում, մեծացել և ձևավորվել է որպես երաժիշտ ԱՄՆ-ում՝ ոգեշնչվելով Ռուսաստանից, Արևմտյան Եվրոպայից և Բալկաններից մինչ Մերձավոր Արևելք և Ամերիկա եղած ողջ երաժշտական մշակութային հարստությամբ: Նրա թավջութակը, որի ձայների մեջ կարելի տարբերել մեկ՝ պարկապզուկ, մեկ՝ սիտար, մեկ՝ լիրա, երգում է աշխարհի բոլոր ձայներով, ինչպես և իր տերը, որը երգում է 15 լեզվով:

Յուրօրինակ տեխնիկայի միջոցով Յան Մաքսինը կարողանում է միաժամանակ բասային և մենակատարային հատվածներ նվագել, իսկ երբեմն գործիքի վրա ռիթմով հարվածել: Իր կարիերայի տարիներին նա նվաճել է հանրության սերը հինգ մայրցամաքներում և համագործակցել այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Անդրեա Բոչչելին, Գլորիա Էստեֆանը և Ստինգը:

Հայկական մշակույթը միշտ եղել է և կմնա Յանի երաժշտական ժառանգության մի մասը: Թավջութակը Յանը սիրեց և որոշեց նվագել այն բանից հետո, երբ հինգ տարեկանում լսեց Արամ Խաչատրյանի կոնցերտը, գրված թավջութակի համար: Յանի գլխավոր ուսուցիչներից և դաստիարակներից մեկը եղել է հայազգի հայտնի թավջութակահար Սուրեն Բագրատունին:

 

 

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts