Վենեսուլայից ոսկի Իրանի համա՞ր
International newsՕրերս պարզ դարձավ, որ ԱՄՆ-ըուժեղացրել է ճնշումը Թուրքիայի վրա` պահանջելով դադարեցնել Վենեսուելայից ոսկի գնելը: Արևմտյան աղբյուրները նշում են, որ Վենեսուելայի հետ ոսկու առևտրում ներգրավված երկրներից Թուրքիան հարուցում է ԱՄՆ-ի մեծ անհանգստությունը: Աճում է կասկածը, որ Թուրքիա արտահանվող ոսկին ի վերջո հայտնվելու է Իրանում` խախտելով ԱՄՆ-ի պատժամիջոցները: Նշենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն աջակցում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, ով բախվել է քաղաքական մեծ ճգնաժամի: Թուրքիայիում Վենեսուելայի միջև ոսկու առևտուրը սրընթաց աճում է: Անցյալ տարի Վենեսուելան Թուրքիա է արտահանել 900 միլիոն դոլարի ոսկի` պաշտոնապես վերամշակելու ու Վենեսուելային վերադարձնելու համար, բայց վերադարձի որևէ տվյալ չկա: Անկարան նոր նախազգուշացում է ստացել Իրանի դեմ պատժամիջոցները խախտելումասին: Արևմտյան երկրների կառավարությունները Թուրքիային համարում են այդ առումով ռիսկի գլխավոր աղբյուր` Անկարան Կարակասից ավելի շատ ոսկի է ստացել, քան Մոսկվան ու Դուբայը, որ նույնպես ակտիվ գնում են Վենեսուելայի ոսկին Մադուրոյից: ԱՄՆ սենատոր Մարկ Ռուբիոն, որ միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ է, զգուշացրել է ԱՄԷ-ին ու Թուրքիային, որ չպետք է դառնան «աղաղակող հանցագործության մասնակիցներ»: Վերջին օրերին արձանագրվել են ռուսական ու թուրքական մասնավոր ինքնաթիռների թռիչքներ Կարակաս: Անկարան պնդում է, որ միջազգային կանոններով է առևտուր անում:
Հատկանշական է, որ Կարակասում վայրէջք կատարած ինքնաթիռներից մեկը պատկանելէ Ciner խմբին` թուրքկան լեռնահանքային մեծ ընկերությանը, որը սերտ կապված է Էրդողանի անվան հետ: Վենեսուելացի ընդդիմադիր պատգամավոր Խոսե Գերան պնդում է, որ Nordwind ընկերությանը պատկանող ռուսական ինքնաթիռը Կարակաս է եկել, որ երկրից 20 տոննա ոսկի տանի: Վենեսուելայի կառավարության հակառակորդները իշխանությանը մեղադրում են ոսկու անօրինական հանույթի մեջ: Ոսկու հանույթը լուրջ վնաս է պատճառում շրջակա միջավայրին, աղտոտում է հանքերը, մանր հանքերը գտնվում են մաֆիայի վերահսկողության տակ, որը հաճախ է բռնի ուժի դիմում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագրով արգելել է ԱՄՆ քաղաքացիներին Վենեսուելայի հետ ոսկու առևտրով զբաղվել: Դա վերաբերում է նաև երրորդ կողմին, ինչպես Թուրքիան է: Անկարան արդեն զգուշացվել է, որ շատ բարակ սառույցի վրայով է քայլում:
Մադուրոյի կառավարության եկամուտների գլխավոր աղբյուրը նավթի արտահանումն է, բայց նավթի վաճառքի եկամուտները նվազում են պատժամիջոցների ու նավթի գնանկման պատճառով: Դա ստիպում է Կարակասին որոնել եկամուտների այլընտրանքային աղբյուրներ, որոնցից մեկն էլ ոսկու վաճառքն է:
Փաստորեն պատահական չէր, որ Էրդողանն առաջիններից մեկը կրծքով պաշտպանեց Մադուրոյին` հայտարարեով. «Եղբայրս, Թուրքիան քեզ հետ է»: Թուրքիան միշտ նրանց հետ է, ումից շահ ունի: Իսկ ոսկին շատ կոնկրետ շահ է, հանուն որի Էրդողանը պատրաստ է նոր հակասությունների մեջ մտնել Թրամփի հետ` հները չհաղթահարած:
Անդրանիկ Հարությունյան