Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Երբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ» Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Ինչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ»


Վենեսուլայից ոսկի Իրանի համա՞ր

Միջազգային

Օրերս պարզ դարձավ, որ ԱՄՆ-ըուժեղացրել է ճնշումը Թուրքիայի վրա` պահանջելով դադարեցնել Վենեսուելայից ոսկի գնելը: Արևմտյան աղբյուրները նշում են, որ Վենեսուելայի հետ ոսկու առևտրում ներգրավված երկրներից Թուրքիան հարուցում է ԱՄՆ-ի մեծ անհանգստությունը: Աճում է կասկածը, որ Թուրքիա արտահանվող ոսկին ի վերջո հայտնվելու է Իրանում` խախտելով ԱՄՆ-ի պատժամիջոցները: Նշենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն  աջակցում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, ով բախվել է քաղաքական մեծ ճգնաժամի: Թուրքիայիում Վենեսուելայի միջև ոսկու առևտուրը սրընթաց աճում է: Անցյալ տարի Վենեսուելան Թուրքիա է արտահանել 900 միլիոն դոլարի ոսկի` պաշտոնապես վերամշակելու ու Վենեսուելային վերադարձնելու համար, բայց վերադարձի որևէ տվյալ չկա: Անկարան նոր նախազգուշացում է ստացել Իրանի դեմ պատժամիջոցները խախտելումասին: Արևմտյան երկրների կառավարությունները Թուրքիային համարում են այդ առումով ռիսկի գլխավոր աղբյուր` Անկարան Կարակասից ավելի շատ ոսկի է ստացել, քան Մոսկվան ու Դուբայը, որ նույնպես ակտիվ գնում են Վենեսուելայի ոսկին Մադուրոյից: ԱՄՆ սենատոր Մարկ Ռուբիոն, որ միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ է, զգուշացրել է ԱՄԷ-ին ու Թուրքիային, որ չպետք է դառնան «աղաղակող հանցագործության մասնակիցներ»: Վերջին օրերին արձանագրվել են ռուսական ու թուրքական մասնավոր ինքնաթիռների թռիչքներ Կարակաս: Անկարան պնդում է, որ միջազգային կանոններով է առևտուր անում:

Հատկանշական է, որ Կարակասում վայրէջք կատարած ինքնաթիռներից մեկը պատկանելէ Ciner խմբին` թուրքկան լեռնահանքային մեծ ընկերությանը, որը սերտ կապված է Էրդողանի անվան հետ: Վենեսուելացի ընդդիմադիր պատգամավոր Խոսե Գերան պնդում է, որ Nordwind ընկերությանը պատկանող ռուսական ինքնաթիռը Կարակաս է եկել, որ երկրից 20 տոննա ոսկի տանի: Վենեսուելայի կառավարության հակառակորդները իշխանությանը մեղադրում են ոսկու անօրինական հանույթի մեջ: Ոսկու հանույթը լուրջ վնաս է պատճառում շրջակա միջավայրին, աղտոտում է հանքերը, մանր հանքերը գտնվում են մաֆիայի վերահսկողության տակ, որը հաճախ է բռնի ուժի դիմում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագրով արգելել է ԱՄՆ քաղաքացիներին Վենեսուելայի հետ ոսկու առևտրով զբաղվել: Դա վերաբերում է նաև երրորդ կողմին, ինչպես Թուրքիան է: Անկարան արդեն զգուշացվել է, որ շատ բարակ սառույցի վրայով է քայլում:

Մադուրոյի կառավարության եկամուտների գլխավոր աղբյուրը նավթի արտահանումն է, բայց նավթի վաճառքի եկամուտները նվազում են պատժամիջոցների ու նավթի գնանկման պատճառով: Դա ստիպում է Կարակասին որոնել եկամուտների այլընտրանքային աղբյուրներ, որոնցից մեկն էլ ոսկու վաճառքն է:

Փաստորեն պատահական չէր, որ Էրդողանն առաջիններից մեկը կրծքով պաշտպանեց Մադուրոյին` հայտարարեով. «Եղբայրս, Թուրքիան քեզ հետ է»: Թուրքիան միշտ նրանց հետ է, ումից շահ ունի: Իսկ ոսկին շատ կոնկրետ շահ է, հանուն որի Էրդողանը պատրաստ է նոր հակասությունների մեջ մտնել Թրամփի հետ` հները չհաղթահարած:

Անդրանիկ Հարությունյան

Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՄեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԿիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԵրբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ»Ազգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումՊարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ»Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանԻնչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ»Խորհրդանշական ժեստեր՝ իրական երաշխիքների փոխարեն. «Փաստ»«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում. «Փաստ»«Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին