«Մեր սերը փոխադարձ է». Անի Լորակը Ֆիլիպպ Կիրկորովի հետ ամուսնության մասին
LifestyleԱնի Լորակի երկրպագուներն առաջակում են երգչուհուն ամուսնանալ Ֆիլիպպ Կիրկորովի հետ, գրում է Orer.am- ը` հղում անելով dni.ru- ին:
Անի Լորակն արձակուրդն անց է կացրել ԱՄՆ-ում աղջկա, մտերիմ ընկերներ` Ֆիլիպպ Կիրկորովի և Սերգեյ Լազարևի հետ:

Երգչուհու երկրպագուներն առաջարկում են ամուսնանալ Ֆիլիպպ Կիրկորովի հետ: Երկրպագուների կարծիքով նրանք շատ ընդհանրություններ ունեն. երկուսն էլ գեղեցիկ են, աշխատասեր, պահանջված,մեծացնում են երեխաներին, բացի այդ, Ֆիլիպպն Անիի աղջկա կնքահայրն է: Ֆիլիպպն անդադար գովաբանում է Լորակին` շեշտելով նրա գեղեցկությունն ու անթերի կազմվածքը: Նրանք համոզված են, որ Ֆիլիպպն ու Անին շոու- բիզնեսի ամենավառ և ներդաշնակ զույգը կարող են դառնալ:
