Ջիգարխանյանի նախկին կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկի դեմ նոր մեղադրանք է առաջադրվել. սենսացիոն մանրամասներ...
LifestyleԽեղճ Վիտալինա. նրան ատում են գեղեցկության, երիտասարդության, տաղանդի, անկախության համար,-գրում է Orer.am- ը` հղում անելով dni.ru- ին:
Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկի նկատմամբ, որը նաև նրա թատրոնի տնօրենն է եղել, մեղադրանք է առաջադրվել: Նրան մեղադրում են լայնամասշտաբ խարդախության մեջ:

Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածով նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում: Տվյալ գործով կատարվում է հետքննություն, հարցաքննվել են վկաներ: Վիտալինան պնդում է, որ ծեր ամուսնու կարողությունից ոչինչ չի վերցրել, մեղավորներին պետք է փնտրել նախկին ամուսնու մտերիմների շրջանակում:
Դաշնակահարուհին համոզված է, որ իր հմուտ փաստաբանի օգնությամբ կպարզվի ամբողջ իրականությունը, իրեն կարդարացնեն: Երկրպագուները վրդովված են, նրանք փորձում են քաջալերել Վիտալինային:
Նշենք, որ Վիտալինան հանդիպում է երիտասարդ երգիչ Պրոխոր Շալյապինի հետ...
