Փոքրիկ աղջիկը հրաշքով փրկվել է` երեք օր մնալով հոր դիակի տակ
Lifestyle10 ամսեկան փոքրիկ աղջիկը փրկվել է` երեք օր սեղմված մնալով հոր անշունչ մարնի և մահճակալի սնարի միջև, գրում է Orer.am- ը:
Ոստիկանությունը հայտնում է, որ Լուիզիանայի բնակիչ, 43-ամյա Ջեյսոն Ֆիլդսը մահճակալում նոութբուքով զբաղված է եղել, երբ սրտի կաթված է ստացել:
Անգիտակից վիճակում նա աղջկան սեղմել է մահճակալի սնարին: Ի դեպ, սաստիկ շոգ է եղել, այսպես էլ նա մահացել է:
Մի քանի օր հետո նրա 5 տարեկան տղան փորձել է հորն արթնեցնել:Տեսնելով որ հայրը չի շարժվում, նա օգնության է կանչել հարևաններին: Նրանք շտապ օգնություն են կանչել, որն էլ փրկել է աղջկան: Նա ջրազրկված է եղել, ծածկված վերքերով, նրա գլխին մուգ հետք է եղել այն մասում, որով սեղմված է եղել մահճակալի սնարին:
Փոքրիկը հիվանդանոցում է: Երեխաների մայրը, որը գտնվում էր կալանավայրում, ժամկետից շուտ ազատ է արձակվել, նրանց մասին հոգ տանելու համար: