Սիրահարների օրն ավարտվեց կրակոցներով
LifestyleԻնչպես արդեն հայտնել ենք, սիրահարների տոնին` փետրվարի 14- ին Մոսկվայի Նեոլիտ սրճարանում տեղի է ունեցել մասսայական ծեծկռտուք, որն ավարտվել էր կրակոցներով, գրում է Orer.am- ը` հղում անելով news.rambler.ru- ին:
Հայտնի են դեպքի հետ կապված նոր մանրամասներ. սրճարան են ներխուժել մի խումբ երիտասարդներ: Սրճարանի հաճախորդներին փողոց են հանել, որից հետո սկսվել է մասսայական ծեծկռտուքը, որն ավարտվել է մոտ 50 կրակոցով:Հայտնի է, որ մասնակցել են 70-100 անձ: Տուժածների թիվը 11-ն է, բերման են ենթարկվել 17 անձ:
Հայտնի, որ նախկինում հաճախակի են եղել նման դեպքեր: Սրճարանի աշխատակիցները պատմում են, որ շատերն են ցանկանում վրեժխնդիր լինել սրճարանի տիրոջից` Յաշար Ալիևից: Պարզվում են միջադեպի շարժառիթները:
Հետաքննությունը շարունակվում է: