Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ չի կարելի գնել կամ վաճառել ձնծաղիկը
LifestyleԳարնան գալուստը սովորաբար ասոցացվում է կանանց տոների և մեր սիրելի ձնծաղիկների ու մանուշակների ծաղկելու հետ: Բոլորս էլ սիրում ենք գնալ դաշտեր հավաքել ձնծաղիկներ և նրանց անուշ բույրով պատել մեր տները, սակայն քչերս գիտենք, որ ձնծաղիկները քաղելը, գնելը և մասնավորապես վաճառելը օրենքով արգելված է:
Orer.am-ը պարզել է, որ ծնծաղիկների առք ու վաճառքը օրենքով անթույլատրելի է, քանի որ նրանք Կարմիր գրքում գրանցված ծաղիկներ են և համարվում են վերացող տեսակ:
Բնապահպանները խստորեն զգուշացրել են, որ ձնծաղիկ քաղելով մենք ոչնչացնում ենք այդ յուրահատուկ ծաղիկները և նպաստում դրանց վերացմանը, բայց, ցավոք սրտի, անգամ այս նախազգուշացումները չեն կանգնեցնում մարդկանց: Նրանք շարունակում են խախտել օրենքը, վնասել բնությունը՝ գնելով կամ վաճառելով ձնծաղիկներ: