Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Դատավորների աշխատավարձերից խոսելուց առաջ հիշեք ուսուցիչներին

Analysis

Օրերս Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ եվրոպական երկրների համեմատ ամենացածրը Հայաստանի դատավորների աշխատավարձն է:

Այս հայտարարությանը հաջորդեցին ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերերի գրառումներ, թե՝ ինչու է նախարարը խոսել միայն դատավորների աշխատավարձի մասին, երբ նրանք առողջապահության, կրթության և մյուս ոլորտների մասնագետներից մոտավորապես 8-ից 10 անգամավելի շատ են վարձատրվում:

Ընդհանրապես դրսերի հետ համեմատվելուց առաջ, լավ կլինի, որ հարգարժան բարձրաստիճան պետական պաշտոնյաները խոսեն այն մասին, թե որքան է այդ երկրների ու Հայաստանի պետական բյուջեների այս կամ այն ոլորտին հատկացվող գումարի չափի տարբերությունը ևայլն: Թե չէ, մի տեսակ, այսպիսի հայտարարությունները նմանվում են Հրանտ Բագրատյանի վարչապետության տարիներին գործուղումների ժամանակ պետական բյուջեի հաշվին «Մարլբորո» ծխելու պարզունակ արդարացումներին:  Երբ ողջ երկիրը սովի ու աղքատության շեմին էր, հասարակությունը նրան մեղադրում էր այդ անիմաստ շռայլության համար, Բագրատյանը մեկնաբանում էր, թե դրսում բոլորը դա են ծխում և ներկայանալի լինելու համար ինքն էլ պետք է նույնը անի, որ իր դրսի կոլեգաներից հետ չմնա:

Այդ ժամանակներից, երբ ծխախոտի այդ տեսակը համարվում էր ամենապրիստիժայինը, անցել են տարիներ, տասնամյակներ: Այս 30 տարվա ընթացքում շատ բան է փոխվել, բայց ցավալի է, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաների մոտեցումը դեռ նույնն է մնացել:

Հիմա էլ բոլորը նայում են թե դրսի իրենց կոլեգաներն ինչ են ուտում, խմում, շնչում, և փորձում են աշխարհի թրենդային տենդենցներից հետ չմնալու համար նույնը անել: Բայց, հարգելիներս, դրսերի հետ համեմատելուց առաջ մի պահ կանգ առեք, քանի որ նման համեմատությունն այնքան ծիծաղելի է, հատկապես, երբ տարիներ առաջ նույն տրամաբանությամբ դատավորների աշխատավարձը բարձրացվեց, բայց այդ ոլորտում կոռուպցիոն երևույթներն այդպես էլ չնվազեցին:    

Ի դեպ, տեղեկացնենք, որ մեր երկրում ուսուցիչը ստանում է լավագույն դեպքում 150 հազար դրամ աշխատավարձ: Կան առարկաներ՝ աշխարհագրություն, կենսաբանություն ևայլն, որոնց ուսուցիչների աշխատավարձը նույնիսկ չի հասնում եռանիշ թվի, իսկ օրինակ՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների և վարչական դատարանի դատավորի մեկ ամսվա միջին աշխատավարձը 838 հազար դրամ է: Վերաքննիչ դատարանում մեկ դատավորը միջինացված ստանում է 1 մլն 90 հազար դրամ աշխատավարձ, իսկ վճռաբեկ դատարանում դատավորներն ամսական ստանում են 1 մլն 333 հազար դրամ:

Այնպես որ դրսերի հետ համեմատվելուց առաջ, նախ ներսի եղած-չեղածը իրար հետ համեմատեք, հետո հայացքներդ ուղղեք ուրիշ տեղեր: Բացի այդ, պետք է հաշվի առնել նաև, որ դատավորների աշխատավարձը բարձրացնելուց հետո համակարգն այդպես էլ չմաքրվեց կոռուպցիոն դրսևորումներից:

Ուստի արդարացումները, թե ավելի բարձր աշխատավարձ ստանան, ավելի լավ կաշխատեն՝ իրեն չարդարացրեց և ժամանակն է այլ քայլեր մտածելու, ոչ թե նույն երգը տարիներ շարունակ երգելու:

 

Արմինե Գրիգորյան

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards