Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ղարիբյա՛նը իր դարակազմիկ «բացահայտման» մասին պետք է փաստարկներ ներկայացնի վարչապետին

Analysis

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի որդեգրած՝ տառին հավատարիմ լինելու փաստը գնալով ավելի ուշագրավ բացահայտումների տեղիք է տալիս, հիմա էլ օրենք հասկացության աբսուրդային դրվագներն ավելի լավ ըմբռնելու մասով:

Եվ այստեղ, վստահաբար, ստեղծագործական կոլեկտիվի հետ վիսկի խմելն անգամ չի փրկի: Հիմա էլ պարզվում է, որ մշակույթի ոլորտին վերաբերող օրենք ընդունողներն այնքան հեռու են եղել մշակույթից, որ գեղարվեստական ղեկավարին շփոթել են արտադրամասի պետի հետ ու օրենքում գրել, որ այն ստեղծագործական հաստիք չէ:

Նման դեպքերում ասում են մի «խելոք» քարը գցում է փոսը, հետո հազար խելոքով հավաքվում են, որ քարը փոսից հանեն: Իսկ Նազենի Ղարիբյանն էլ օրենքի տառին հավատարիմ, փոխանակ օրենքի նման խեղաթյուրված դրվագների դեմ պայքարի ու այսօրինակ սխալաշատ կարգավորումները վերացնի, որոշել է դարերով հայտնի իրականության դեմ պայքարել:

Բարձրացած աղմուկն էլ նա խոտան է համարում, ձեռքի հետ էլ փորձում «տեղեկացնել», թե իր շուրջ բարձրացված աղմուկի հեղինակները նույն մարդիկ են: Հարգարժան պաշտոնակատարն անգամ չի ցանկանում հասկանալ, որ խոսքը հայ մշակույթի մասին է, որն իրականում ավելի լայն հասկացություն է, քան կարող է օրենքի պատուհանից  երևալ: Ուստի բնական է, որ նման դեպքերում այդ գործից հասկացողները, արվեստագետներն ու հայ մշակույթը բարձր գնահատողները պետք է ոտքի ելնեն, որպեսզի նման խեղաթյուրումների դեմն առնեն: Եվ այդ պարագայում, կարող է նաև դեմքերի համընկնում լինել, ինչը ևս բնական է:

Նշենք նաև, որ Ղարիբյանի կարծիքով, որը, ի դեպ, հիմնված է արդարադատության նախարարություն կողմից տրված մեկնաբանության վրա, թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը ստեղծագործական չէ: Եվ զարմանալին այն է, որ արվեստաբան տիկինը այդ մտքից ոչ միայն չի զայրացել, այլև ամենևին էլ վատ չի զգացել այն հեռուստացույցով մի քանի անգամ հնչեցնելիս:

Անհասկանալի այս հարցի վրա լույս սփռելու համար Orer.am-ը պարզաբանում խնդրեց «Հայաստանի թատերական գործիչների» միության նախագահ Հակոբ Ղազանչյանից: Նրանից փորձեցինք պարզել, թե թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, այնուամենայնիվ ստեղծագործական համարվո՞ւմ է, թե՞ ոչ:

«Ցանկացած թատրոնի հաստիքացուցակ եթե նայեք, կտեսնենք, թե գեղարվեստական ղեկավար հաստիքը որ բաժնում է գրված՝ ստեղծագործական անձնակազմի՞, թե՞ վարչական կազմի: Եվ այդտեղ ապացուցելու ոչինչ չկա: Գեղարվեստական ղեկավարի հաստիքն իհա՛րկե ստեղծագործական է: Ամբողջ կյանքում դա իմացել ենք, հիմա էլ պետք է դա ապացուցե՞նք: Իրենք հարցում են արել արդարադատության նախարարություն, իրենց սխալ են ասել: Բա ինչպե՞ս է, որ իրենց հասկացած հաստիքացուցակում գեղարվեստական ղեկավարի հաստիքը ներառված է ստեղծագործական կազմում, իսկ հիմա հանկարծ դարձավ վարչակա՞ն»,- ասաց Հ. Ղազանչյանը:

Հուսանք, որ Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի ներկայացուցիչների կողմից վարչապետին հակափաստարկներ ներկայացնելու ժամանակ այս պարզ իրողությունը ապացուցելու կարիք չի լինի, քանի որ, ամենայն հավանականությամբ, իր այս դարակազմիկ «բացահայտման» մանրամասների մասին Ղարիբյանն ավելի վաղ ստիպված կլինի փաստարկներ ներկայացնել վարչապետին:

                              

 Արմինե Գրիգորյան

 

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards