Yerevan, 08.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԱՄՆ-ի նավթային «մարտահրավերը»

International news

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է խեղդել Իրանի տնտեսությունը և պահպանել բենզինի գները ցածր մակարդակի վրա ի շահ ամերիկացի վարորդների: Բայց երբ պարզվեց, որ ՌԴ արտահանած նավթի մեջ աղտոտվածություն է հայտնաբերվել, մեծացան հույսերը, որ նա կարող է անելը և առաջինը, և երկրորդը։ Անցնող շաբաթ Թրամփը վճռեց չերկարաձգել բացառությունների ժամկետը, որ որոշ երկրներին ժամակավորապես թույլ էր տալիս Իրանի նավթը գնել՝ չնայած Իրանի դեմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցների։ Դա վերաբերում է 8 պետությունների, որ բացառություն էին ստացել մինչև մայիսի 2-ը։ Նավթի գները բարձրացան, և այն պահին, երբ բենզինի գինն առանց այդ էլ բարձրացել էր։ Այդ վառելիքը տարեսկզբից թանկացել է 30 տոկոսով և հիմա բենզինի գին անցյալ տարվա պիկին զիջում է ընդամենը 10 ցենտով, ի դեպ՝ ամառային վարորդական սեզոնն ԱՄՆ-ում դեռ չի էլ սկսվել։

Ամենայն հավանականությամբ պատժամիջոցային կոշտ ռեժիմը կպահպանվի: Թեպետ որոշ երկրներ փորձում են համոզել Թրամփին վերջին պահին երկարաձգել բացառությունների ժամկետը, Վաշինգտոնից հնչող հայտարարությունները լավատեսություն չեն ներշնչում։ Այն մեղմացումները, որ արվել էին նոյեմբերին, պատժամիջոցների առաջին ալիքի հետ, բավականին անսպասելի էին։ Իսկ եթե Թրամփի վարչակազմը, որ հայտարարում էր՝ ոչ մի բացառություն այլևս չի լինի, հանկարծ վերցնի ու հայտարարի մեղմացումների երկրորդ ռաունդը, բացահայտ հիմար տեսք կունենա։

Նշենք, որ երեք երկիր նույնիսկ չեն փորձի Թրամփին համոզել նոր բացառություններ անել՝ Իտալիան, Հունաստանը, Թայվանը: Նրանք նախկինում էլ այդ մեղմացումներից չէին օգտվում, հիմա էլ հազիվ թե տխրեն, որ բացառության ժամկետն ավարտվում է։ Չինաստանն ու Թուրքիան դատապարտում են միակողմանի պատժամիջոցները և մեղադրում են ԱՄՆ-ին իրավասությունների գերազանցման ու ԱՄՆ-ի իրավական տարածքից դուրս գործողությունների մեջ: Սակայն հասկանալի չէ՝ որքան հեռու կգնան չինացիներն ու թուրքերը ԱՄՆ-ի պահանջներին չենթարկվելու մեջ։ Չինաստանի համար շատ կարևոր է երկկողմ առևտրական համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ, և դա կարող է ավելի ծանր կշիռ ունենալ, քան ցուցադրական անհնազանդությունը։

Չինաստանի նախագահ Սի Ձին Պինը գուցե չցանկանա հապաղման պատրվակ ստեղծել։ Թուրքիան լարված հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ ռուսական զենիթահրթիռային համակարգերը գնելու պատճառով, իսկ եթե շարունակի Իրանից նավթ գնել, հարաբերություններն ավելի կվատանան։ Եթե նույնիսկ Թուրքիայի կառավարությունը ցանկանա ընդդիմանալ պատժամիջոցներին, նավթի ամենամեծ վերամշակողը՝ «Թուփռաշ» ընկերությունը, հազիվ թե պատրաստ լինի միանալ դիմակայությանը, որովհետև ԱՄՆ պատասխան քայլերի ծանրությունը իր ուսերին է կրելու։ Մնում են Հնդկաստանը, Հարավային Կորեան ու Ճապոնիան, որ արդեն լոբբիստական աշխատանք են տանում Սպիտակ տան հետ։ Նույնիսկ եթե Թրամփը փոխի որոշումը, լիակատար կապիտուլյացիա չի պահանջվում։ Եթե նա համաձայնի 6 ամսով 25 տոկոսվ կրճատել նավթի ծավալը, որ թույլատրված է գնել Իրանից, նրա պատժամիջոցները նախկինից՝ ավելի խիստ են։ Եթե նախագահը հրաժարվի զիջել, 3 երկրները ավելի շուտ կդադարեցնեն նավթի գնումն Իրանից։ Նրանք արդեն սկսում են կատարել հրահանգները, որովհետև ապրիլին Իրանի արտահանման ծավալը կտրուկ կրճատվել է՝ Հարավային Կորեայի գնումների նշանակալից նվազման և Ճապոնիայի նավթի գնումներից լիովին հրաժարվելու պատճառով։ ԱՄՆ-ը գտնում է, որ կարող է խստացնել պատժամիջոցները, քանի որ նավթային շուկան լցված է արտադրանքով՝ ի տարբերություն անցյալ տարվա նոյեմբերի։

Էներգետիկայի նախարարության վերջին կանխատեսումով՝ կարտելը տարվա երկրորդ կեսին պետք է հանույթը մեծացնի օրական 250 000 բարելով՝ անցած ամսվա համեմատությամբ և դա կլինի շուկայում հավասարակշռության ապահովման համար։ ԱՄՆ-ը ակնկալում է, որ մյուս երկրները կփոխհատուցեն պատժամիջոցների խստացման հետևանքները։ Պետքարտուղարությունն անցյալ շաբաթ հրապարակեց հաշվետվություն, որի մեջ նշեց, որ Սաուդյան Արաբիան ու Արաբական Միացյալ Էմիրությունները խոստացել են մեծացնել հանույթը, որպեսզի փակեն իրանական արտահանման դադարեցման պատճառով ստեղծված դեֆիցիտը։ Բայց խաղը խոստումների վրա դնելը հաղթաթղթով քայլ է ռիսկային խաղում: Պետք չէ սպասել, որ ՕՊԵԿ-ի երկրները կմեծացնեն հանույթը, քանի դեռ Իրանից մատակարարումների նվազման հստակ ապացույցներ չունեն։ Նրանք հաստատ ստիպված կլինեն փոխհատուցել «անկայուն վեցյակի» հանույթի նվազումը։ Այդ խմբի ներսում հատկապես խոցելի են Վենեսուելան ու Լիբիան։ Խոստումները, որոնց վրա հղում է անում Պետդեպարտամենտը, տեսականորեն իրագործելի են։ Բայց նրանք կարող են տրոհել ՕՊԵԿ-ը, եթե նրանք համարեն, որ Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն գործում են ԱՄՆ-ի ցուցումով՝ ի վնաս կարտելի մյուս հիմնադիր երկրների։ Իրավիճակը բավականաչափ անկայուն է, իսկ ռուսական խնդիրն ավելի է բարդացնում։ Եվրոպական նավթավերամշակող գործարաններն անցած շաբաթ դադարեցին նավթ ընդունել ՌԴ-ից, երբ պարզվեց, որ նավթն աղտոտված է։ Դա նշանակում է օրական մեկուկես միլիոն բարել ծանր նավթի կորուստ։

Անդրանիկ Հարությունյան

All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure