Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Քա­ղա­քա­կան կու­րու­թյան հե­տև­անք են ազ­գա­յինն ար­ժեզր­կե­լու և օտա­րի­նը նմա­նա­կե­լու մեր ան­հագ մղում­նե­րը». «Փաստ»

Interview

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» զրուցակիցն է դերասանուհի Մարի Գրիգորյանը:

-Տիկի՛ն Գրիգորյան, հայաստանյան մշակութային կյանքը ներսից եք ճանաչում: Ինչպե՞ս եք գնահատում այն՝ իր ինտրիգներով, դրական և բացասական կողմերով:

-Ցանկացած ոլորտ ունի իր թե՛ բացասական, թե՛ դրական կողմերը, իր խարդավանքները, սակայն մշակութային ոլորտը, ինչպես ասում են, խոշորացույցի տակ է: Արտիստներն ուշադրության կենտրոնում են, բայց դա արդյունավետ չի օգտագործվում, չի նպաստում մշակույթի էլ ավելի լավը լինելուն: Ինքս, «ներսում» լինելով, տխուր եմ գնահատում իրավիճակը, քանզի հատկապես մշակույթի ոլորտում բանեցվող քաղաքականությանը հաջորդում են ցավոտ ու հիվանդագին արձագանքներ: Ամեն ինչին տրվում է քաղաքական գնահատական: Ցավոք, Հայաստանում «ծաղկում են» գորշ սերիալները, իսկ թատրոնների զգալի մասը հիմնականում հետևում է սերիալների պահանջարկին ու որակին: Իսկ հանդիսատեսը ծուլացել է: Նա գերադասում է տանն անվճար դիտել այն դերասանին, որի ոչնչով չտարբերվող խաղը թատրոնում տեսնելու համար պիտի վճարի 2000- 5000 դրամ:

-Ճահճացման վտանգ տեսնո՞ւմ եք: Իսկ գուցե մշակույթն արդեն ճահճացե՞լ է:

-Նայած, թե ինչ ենք հասկանում ճահճանալ ասելով: Գիտեք՝ մեկ տարի առաջվա սպասքը հին է, բայց մեկ դար առաջվանն արդեն հնություն ու արժեք է: Շատ կցանկանայի, որ մենք կարողանայինք պահպանել մեր հայկական թատրոնը՝ հնադարյան, միջնադարյան իր ձևերով ու մեթոդներով: Պատկերացրեք՝ որքան հետաքրքիր կլիներ: Գիտեմ, որ այդպիսի ավանդական թատրոններ կան Ճապոնիայում և Հնդկաստանում: Մարդիկ ստեղծում են նորը՝ առանց վնասելու հինը: Իրականում քաղաքական կուրության հետևանք են ազգայինն արժեզրկելու և օտարինը նմանակելու մեր անհագ մղումները: Ինչևէ: Ես «սովետի» սերունդ եմ: Այն ժամանակ շատ կաղապարված էր թատրոնը, իսկ այսօր թեև ազատ է, բայց ազատագրված չէ: Չկան ուղղություններ, ոճեր, դպրոցներ: Բոլորը գործում են մի սիստեմով: Այ սա՛ է ճահճացումը: Մշակույթն ունի ձևափոխվելու ու ժամանակի հետ քայլելու խնդիր: Այդ «սրախիճ, տատասկապատ ճանապարհը» արվեստը, թատրոնը միշտ էլ կրկնել է, բայց թե ինչ է ձեռք բերել արդյունքում՝ ամեն ձևափոխումից հետո, թող գնահատեն ժամանակագիրները:

-Նոր սերունդն ինչպիսի՞ն է ձեր աչքերով: Նրանց միջոցով հնարավո՞ր է մշակութային կյանքում թարմություն բերել կամ, ինչպես հիմա ընդունված է ասել, հեղափոխություն իրագործել:

- Շատ կան տաղանդավոր երիտասարդներ: Գիտեք, բնությունը երբեք չի զլանում, չի թերանում, օժտում է: Թերանում ենք մենք: Ներկայիս երիտասարդները հայտնվել են հենց այդ անցումային ոլորապտույտի մեջ, և եթե նրանց սովորեցնեն իսկապես ստեղծագործել, պրպտել, չկրկնվել, լինել ազնիվ ու անկեղծ կերպավորած մարդու մեջ, ապա համատեղ ստեղծագործական ընթացքի մեջ գուցե և ստացվի այն հեղափոխությունը, որը չափազանց անհրաժեշտ է ժամանակակից հայ թատրոնին: Այսօրվա երիտասարդ դերասանը, որքան էլ ուսյալ ու տաղանդավոր լինի, պիտի կայանա ավելի փորձառու ու տարեց դերասանների հետ և կողքին՝ նրանց հետ միաժամանակ բեմ ելնելով: Բայց քանի որ կա որոշակի տարանջատում երիտասարդների ու փորձառու դերասանների միջև, այդ շիկացումը, թրծումը բեմում չի կատարվում, մոգությունը տեղի չի ունենում, և հանդիսատեսը չի խաբվում կամ խաբվում է կարճատև: Հանդիսատեսը պիտի թատրոնից հեռանա ոչ թե թեթևացած, այլ՝ լցված:

-Նկատել ենք, որ հեռուստատեսային նախագծերում բավական քիչ մասնակցություն եք ունենում: Հրավերների պակա՞ս կա, թե՞ ձեր ցանկությունն է նվազել նման նախագծերում ներկայանալու:

-Թե՛ մեկը, թե՛ մյուսը: Հրավերների պակասը գալիս է նրանից, որ ես իրենց տեսակից, կատեգորիայից չեմ: Ես «աստղ» չեմ ու չեմ էլ դառնա: Ես մշակույթի զինվոր եմ, ապստամբ՝ թե կուզեք: Իսկ վերջերս փոքրիկ դերակատարում ունեցա Հանրայինում նկարահանված՝ Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» 16 սերիայից բաղկացած սերիալում: Այդպիսի սերիալներում պատրաստ եմ նկարահանվել և աշխատել բանիմաց ռեժիսորների ու պրոֆեսիոնալ անձնակազմի հետ: Խոստովանում եմ՝ չեմ նկարահանվի այնպիսի սերիալներում, որտեղ Մոնթե անունը հնչեցվում է «դահիճ» մականվան հետ զուգահեռ, և պղծվում նահատակ ազգային հերոսի հիշատակը, եթե անգամ ինձ չլսված հոնորար առաջարկեն: Այժմ ընդգրկված եմ 2 մանկական ներկայացման մեջ, իսկ մեծահասակների համար բեմադրվող ներկայացումներում արդեն երեք տարի է՝ չեմ ընդգրկվում՝ ինձ համար անբացատրելի ու անհասկանալի պատճառներով:

- Վերջում՝ քաղաքականությունից: Հեղափոխությունից մեկ տարի է անցել: Ինչպիսի՞ն էին ակնկալիքները և արդյոք արդարացա՞ն:  

- Այս հարցում շատ կարևոր է լինել իրատես, այնինչ շատ են հոռետեսներն ու լավատեսները: Իմ բնույթով միշտ եմ եղել հեղափոխական և եղել եմ դրա մեջ: Ինձ դուր է գալիս պրոցեսը: Տեղի է ունենում լավ պրոցես, կարևոր մի էտապ, որի ընթացքում կունենանք ձախողումներ էլ, ձեռքբերումներ էլ: Շատ կարևոր է չշեղվել նպատակներից և գործել միշտ հանուն ազգի, պետության և մարդու: Իմ ակնկալիքները շարունակում են արդարանալ, և շարունակում եմ վստահել՝ թեև չեմ անտեսում սխալները: Չկա կատարյալ համակարգ և կատարյալ առաջնորդ, քանզի ժամանակը կանգնած չէ, և իրավիճակները ենթակա են անընդհատ փոփոխման՝ թե՛ երկրի ներսում և թե՛ դրսում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts