Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Փողոցները ռեզին չեն, որ ձգվեն ու վարորդների պահանջներին հարմարվեն

Analysis

Զարգացած և նույնիսկ միջին մակարդակ ունեցող ցանկացած երկրում սովորաբար, մոտ 10 մետր լայնություն ունեցող երկկողմանի երթևեկությամբ ճանապարհները չեն ունենում մեքենա կայանելու, այսինքն՝ նեղ ճանապարհի մի մասը զավթելու հնարավորություն:

Աշխարհում վաղուց հասկացել են, որ դա դժվարացնում է անվտանգ երթևեկությունը: Շատ երկրներում, հատկապես պիկ ժամերին որոշակի շառավղով դեպի քաղաքի կենտրոն սեփական մեքենաների մուտքն արգելված է: Մեզ մոտ, սակայն, այդպես չէ: Մեզ մոտ ամեն ինչ թույլատրվում է: Նույնիսկ փողոցի բանուկ մասում հանդիպակաց երթևեկող մեքենաները հանգիստ կարող են կանգնել փողոցի մեջտեղում ու միմյանց հետ երկար զրուցել՝ անտեսելով մյուսների իրավունքներն ու արդարացի վրդովմունքը: Կարող են նաև մեքենան կայանել ինչպես ուզում են, անկախ նրանից, թե դրա պատճառով վթարային իրավիճակ կառաջանա՞, թե՞ ոչ:

Նման դեպքերը շատ-շատ են, և դրա համար կարող են ընդամենը մի քանի հազար դրամով տուգանվել, ու՝ վերջ: Այն էլ, եթե ճանապարհային ոստիկանները նկատեն: Բայց մեծ հաշվով մայրաքաղաքի երթևեկությունն իսկապես գտնվում է կատաստրոֆիկ վիճակում: Եվ ինչպես քաղաքապետ Հ. Մարությանն է ասում՝ մայրաքաղաքով երթևեկելը վտանգավոր է դարձել ոչ միայն հետիոտնի, այլև՝ վարորդների համար: Կարճ ասած՝ դաշտը կանոնակարգման խիստ կարիք ունի և այն անտեսել պարզապես չի կարելի:

Ինչ վերաբերում է երթևեկության արագությունը սահմանափակելուն, ապա մայրաքաղաքի կենտրոնի նեղ փողոցներն իրականում նախատեսված չեն նման խելահեղ հոսքի համար: ֆեյսբուքյան օգտատերերից մեկը նույնիսկ առաջարկում է երթևեկության թույլատրելի արագությունը հասցնել զրոյի: Այսինքն՝ պետք է որոշ փողոցներում ընդհանրապես մեքենաների մուտքը արգելվի, և հնարավորություն տրվի, որ այդ հատվածներում ոչ միայն հետիոտնը, այլև հեծանվով երթևեկողը անվտանգ լինեն:

Երթևեկության թույլատրելի 60 կմ/ժ արագությունը նվազեցնելու պարագայում, բնական է, առավել անվտանգ կդառնա երթևեկությունը: Եվ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի ու վիրավորների թիվը ոչ թե գնալով կաճի, այլ՝ կնվազի:

Այնպես որ, վաղուց հասունացել է մայրաքաղաքի երթևեկության կանոնները վերանայելու ժամանակը, որը ոչ միայն անվտանգ կդարձնի բոլորիս, այլև մայրաքաղաքը կփրկի հավերժական խնդիր դարձած խցանումներից: Ի դեպ, ինչպես քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն է ասում՝ խոսքը, փաստացի, մարդկանց կյանքեր փրկելու մասին է, քանի որ ըստ վիճակագրական տվյալների միայն 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում ՃՏՊ-ների զոհ է դարձել 67 մարդ:

«Ոլորտի միջազգային մասնագետներն ու կառույցները հստակ վիճակագրություն ունեն՝ 60 կմ/ժ-ի համեմատ 50կմ/ժ-ի դեպքում, առավելևս՝ 40 կամ 30-կմ/ժ-ի դեպքում, մահացու ելքով ավտովթարների թիվը խիստ և նկատելիորեն նվազում է: Այս վիճակագրությունը փորձով ու հաշվարկներով հիմնավորված է, և ինչպես ասում են, թվերը նույնիսկ պատ են ծակում: Ու թվում է, թե, միայն մեկ՝ մարդկանց կյանքերը փրկելու փաստարկը պետք է հերիք լիներ, որ առաջարկը գոնե հանգիստ տոների մեջ քննարկելու դաշտ բացեր: Բայց չէ...»,- սոցիալական ցանցի իր էջում նշել է Հ. Կարապետյանը:

Հարցի հանդեպ այսքան բուռն ընդվզումը, սակայն, խոսում է այն մասին, որ վարորդները թեև դժգոհ են մայրաքաղաքի երթևեկության ներկա վիճակից, սակայն իրականությանը շարունակում են նայել սեփական մեքենայի պատուհանից: Մինչդեռ հարկավոր է ավելի լայնախոհ լինել ու նման դեպքերում մտածել ոչ թե հին ավանդույթների կամ սեփական ցանկությունների, այլ հանրության փրկության և առողջության մասին, քանի որ այն ոչ միայն վարորդների, այլև բոլորի շահերից է բխում:

 

Արմինե Գրիգորյան

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor