Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Իրավաբանի համար հասկանալի չէ, թե ինչու է վարչապետը նախարարի դեր ստանձնել

Interview

Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը շարունակում է պնդել, որ վարչապետին սխալ տեղեկություններ են տալիս և օրենքներն այնպես են ներկայացնում, որ տպավորություն է առաջանում, որ տարբեր երևույթների մասին են խոսում:

Orer.am-ի հետ զրույցում իրավաբանը նշեց, որ օրենսդրության մի քանի հոդվածներով արդեն իսկ ագելվում է Ամուլսարի շահագործումը, իսկ վարչապետի՝ Ամուլսարի ճանապարհը բացելու մասին խնդրանքը բոլոր օրենքներից դուրս է:

Ինչ վերաբերում է Ամուլսարը շահագործելու թույլտվությանը, ապա այն ոտքից գլուխ խախտումներով է իրականացվել: Այդ մասին Ն. Վարդանյանը դեռ անցյալ տարի 33 էջանոց տեղեկանք է ներկայացրել իշխանություններին, հստակ նշելով կոռուպցիոն բոլոր սխեմաները:

Սակայն, մինչ օրս ներկայացրած փաստերի հիմքով որևէ քրեական գործ այդպես էլ չի հարուցվել:

«Սա մեր երկրի լինել-չլինելու հարցն է: Սա սովորական հանք չէ, և ես զարմանում եմ, որ վարչապետն այդ ամենն իմանալով չի կանխում շահագործումը: Ստացվում է, որ միտումնավոր ամեն ինչ անում են, որ թույլ տան, որպեսզի Ամուսարը շահագործվի: Եթե այդպես է, ապա յուրաքանչյուրն իր հերթին պետք է պատասխան տա, թե ինչ շահագրգռվածություն ունի, որ երկիրը շարունակում է նույն ուղղությամբ տանել:

Օրենքն արգելում է հանք շահագործել այնտեղ, որտեղ Կարմիր գրքում գրանցված բույսեր, պատմամշակութային հուշարձաններ կան: Այդ տարածքում 80-ից ավելի բրոնզե դարի դամբարաններ կան, որն ուզում են ոչնչացնել: Այսինքն՝ օրենքով ամեն ինչ սահմանված է, և այսօր, երբ վարչապետն ինքը պետք է այդ ամենը կանխեր, ոչինչ չի անում: Շարունակում են փաստերն ու օրենքներն անտեսել և, ստացվում է, որ ոչինչ էլ չի փոխվել»,- ասաց Ն. Վարդանյանը:

Սեպտեմբերի 6-ին կայացած վարչապետի հետ հանդիպման ժամանակ իրավաբանը վարչապետին հատուկ խնդրել է, որ օրենքների հետ կապված հայտարարություններ չանի, քանի որ Սոլթ Լեյք Սիթիից ավելի վատ հայտարարություն կարող է ստացվել: Ն. Վարդանյանի դիտարկմամբ օրենքը լաբորատոր անալիզ չէ, որ տարբեր մասնագետներ, տարբեր ժամանակներում, տարբեր քիմիական նյութեր օգտագործելով տարբեր արդյուքներ ստանան:

Եվ, եթե որևէ մեկը որոշել է ջերմուկցիների ցանկությանը դեմ դուրս գալ, ապա դա նշանակում է, որ խոչընդոտում են Սահմանադրությամբ ամրագրված իրավունքի կատարմանը:

«Դա նույնն է, որ ինչ-որ մեկն արգելի զորակոչը, ինչը կրկին սահմանադրական պարտավորություն է: Սահմանադրության մեջ ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել շրջակա միջավայրը, ինչը և անում են ջերմուկցիները: Նրանք պահպանում են իրենց ջուրը, օդը, հողը և բնակավայրը»,- ասաց Ն. Վարդանյանը:

Իրավաբանը վարչապետի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է նաև, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը ո՛չ գումար ունի, ո՛չ հանք շահագործելու փորձ և ո՛չ էլ կարողանալու է իր պարտավորություններն իրականացնել: Դա, ըստ նրա, հստակ երևում է ընկերության ներկայացրած փաստաթղթերից, որին, չգիտես ինչու, կառավարությունն ուշադրություն չի դարձնում:

«Եթե ջերմուկցիների հետ հանդիպելը, «Էլարդին» նոր փորձաքննություն պատվիրելը շոու էր, ապա մենք բազմաթիվ նմանատիպ շոուներ տեսել ենք և այլևս չենք ցանկանում շոուներ տեսնել: Չեմ հասկանում, թե ինչու է վարչապետն իր վրա վերցրել Շրջակա միջավայրի նախարարի դերը: Նախարար Էրիկ Գիրգորյանն ասում է, որ չի կարող մեկնաբանել, թե նոր ՇՄԱԳ փորձաքննություն պետք է իրականացնել, թե՝ ոչ, իսկ վարչապետն ասում է նոր պատասխան են ստացել նախարարությունից:

Էլի խաբո՞ւմ են ժողովրդին, ինչո՞ւ են բոլոր ֆունկցիաները խառնել իրար: Եթե երկիրը մի մարդ է ղեկավարում, պետք է միայն նրան աշխատավարձ տալ և հարկատուների հաշվին այսքան մեծ ապարատ չպահել: Քննիչը Շրջակա միջավայրի նախարարի դեր է խաղում, փորձագետի դեր է խաղում: Ամբողջ աշխարհը Ամուլսարի թեմայով խոսում է, նախարարը մինչև հիմա ձայն չի հանում:

Սա ընդունելի մոտեցում չէ, պետք է վերջ տալ այս ամենին: Հարկավոր է հստակ գիտակցել, որ հարցը երկրի գոյությանն է վերաբերում, և չի կարելի դրան մատերի արաքով նայել»,- ասաց Ն. Վարդանյանը:

 

Արմինե Գրիգորյան

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts