Հայտնաբերվել է նախկին ոստիկանապետի դին
SocietyՈստիկանությունը հաստատում է, որ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։
Orer.am-ին հասած տեղեկությունների համաձայն, վնասվածքը եղել է գլխի շրջանում։
Իրավապահները սպանության տարբեր վարկածներ են քննարկում: Չեն բացառում նաև, որ նախկին ոստիկանապետն այլ անձանց կողմից սպանված լինի:
Քննարկվում է նաև ինքնավնասման տարբերակը, ինչը պարզ կդառնա որոշակի փոձաքննություններ իրականացնելուց հետո։
Նշենք նաև, որ նախկին ոստիկանապետի դին հայտնաբերվել է Հայկ Հարությունյանին պատկանող առանձնատանը։
Ոստինակությունից Orer.am-ին տեղեկացրեցին նաև, որ այս պահին կատարվում է նախաքննություն դեպքի բոլոր հնարավոր հանգամանքները պարզելու համար: