Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Մի քա­նի ան­գամ ընդգ­ծե­լով «խորհր­դատ­վա­կան կար­ծիք» եզ­րույ­թը՝ դրա­նից իրա­վի­ճա­կը չի փոխ­վում». «Փաստ»

Interview

«Փաստ» օրաթերթը գրում է

ՄԻԵԴ Մեծ պալատում ձևավորվել է 17 դատավորներից բաղկացած հանձնաժողով՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ին խորհրդատվական կարծիք տալու համար։ Սահմանադրական իրավունքի մասնագետ Արամ Վարդևանյանը նախ ընդգծում է.

«Սույն գործով ՄԻԵԴ նախագահն արձանագրել է, որ այն ունի հրատապության բնույթ: 

Այն սեղմ ժամկետների շրջանակներում քննվող գործ է Եվրոպական դատարանի բարձրագույն պալատում: ՍԴ-ում երկու կողմ կա, ԱԺ-ն՝ որպես պատասխանող, և Ռոբերտ Քոչարյանը՝ որպես դիմող կողմ: 

Երկու կողմերն էլ ունեն հնարավորություն իրենց դիրքորոշումը ներկայացնել մինչև նոյեմբերի 19-ը»,-ասաց նա՝ հավելելով, որ կառավարությունը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կամ այլ մասնակիցներ, որոնք ցանկություն կհայտնեն իրենց դիրքորոշումը հայտնել, նրանց դեպքում վերջնաժամկետը դեկտեմբերի 4-ն է:

ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հարցազրույցից պարզ դարձավ, որ կառավարությունը դիրքորոշում հայտնելու ցանկություն ունի, բայց մի հանգամանքի մասին եմ ուզում նշել: 

Նա մի քանի անգամ ընդգծեց, որ սա, ի վերջո, խորհրդատվական բնույթի կարծիք է: Իհարկե, խորհրդատվական բնույթի է, բայց հարց է առաջանում` քանի՞ երկիր կա, որ եվրոպական դատարանի բարձրագույն պալատի խորհրդատվական կարծիքը կարող է դիտարկել սոսկ որպես խորհրդատվական կարծիք: 

Չեմ կարծում, որ այդպիսի փորձ կա. եվրոպական դատարանի բարձր պալատի կարծիքը, որը, անշուշտ, խորհրդատվական է, վերաբերում է իրավունքի խախտմանը կամ բացակայությանը, համապատասխանությանը կամ անհամապատասխանությանը կոնվենցիային: 

Իսկ թե մեր Սահմանադրության տեսանկյունից ի՞նչ իրավիճակ է ենթադրում այն, պատասխանը պարզ է. կոնվենցիոնալ իրավունքներն ամրագրված են մեր Սահմանադրության մեջ, հետևաբար, կոնվենցիոնալ երաշխիքները նաև սահմանադրական երաշխիքներ են»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Վարդևանյանը:

 Նա շեշտեց, որ 2015թ. Սահմանադրությամբ ընդգծվել է հետևյալը. 

«Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում ՀՀ վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան: Սա նշանակում է, որ երբ հայաստանյան պրակտիկան իրավունք է մեկնաբանում, ապա հաշվի 1 առնում Եվրոպական դատարանի պրակտիկան: Հետևաբար, այս պարագայում մի քանի անգամ ընդգծելով խորհրդատվական կարծիք եզրույթը՝ դրանից իրավիճակը չի փոխվում»: Ա. Վարդևանյանը հավելեց. 

«Եթե չի լինում բարդ երևույթ իրավունքի խնդիր, կոնվենցիային համապատասխանության հարց, ապա դիմումը պարզապես վարույթ չի ընդունում: Վարույթ ընդունելու շեմն ու պահանջները շատ խիստ են: 

Այդ շեմը, այդուհանդերձ, հաղթահարվել է. բարձր պալատը վարույթ է ընդունել 300.1-րդ հոդվածի հետ կապված կոնվենցիոնալ մի շարք իրավական հարցադրումներ, թեպետ համեմատականի համար չեմ զլանա ընդգծել հետևյալը. օրինակ՝ դատավոր Արմեն Դանիել յանը որևէ, նույնիսկ առերևույթ խնդիր չէր տեսնում: 

Ստացվում է, որ 300.1-րդ հոդվածի հետ կապված ՄԻԵԴ բարձր պալատը վարույթ է ընդունել կոնվենցիայի համապատասխանության տեսանկյունից, գործընթաց է սկսել, որին մասնակցելու է նույն կառավարությունը, ԱԺ-ն, բայց մեզ մոտ 300.1 կետով կալանավորված անձ կա, և կալանքի հիմքը 300.1 հոդվածն է»:

 Նա շեշտեց, որ այս պահի դրությամբ կարող են արձանագրել, որ դիմումն ինքնին անհիմն չի եղել, ինչը կարևոր է: Ա. Վարդևանյանի հետ զրույցում անդրադարձանք նաև Վենետիկի հանձնաժողովի 120-րդ լիագումար նիստի ընթացքում հաստատված՝ ՀՀ կառավարության կողմից ներկայացված Դատական օրենսգրքի և կից փաթեթի վերաբերյալ կարծիքին, ինչպես նաև ՍԴ որոշմանը՝ ըստ որի, մերժվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը:

Թեպետ դեռ մինչ այս պահը մերժման հիմքերը չեն հրապարակվել, այնուամենայնիվ, մեր զրուցակիցն ընդգծեց, որ ակնհայտ էր մեկ հանգամանք: «Իրականում ժամկետների խախտումները, որոնք կային, դրանց վերաբերյալ որևէ հակափաստարկ չներկայացվեց, իսկ այդ ժամկետների պահպանումն օրենքով սահմանված կարգ է: 

Եթե այդ հարցն իրենից հարց էր ենթադրում, պետք է բարձրացվեր դեռ հունվարին, առավելագույնը՝ մայիսին»,-ասաց նա՝ հավելելով, որ դիմումն ուսումնասիրել էր և այնտեղ այն հարգելի ճանաչելու հիմքեր չի տեսել: 

Կարևորելով Վենետիկի հանձնաժողովի վերջին կարծիքը՝ մեր զրուցակիցը շեշտեց. «Որոշ ձևակերպումներ դրական էին գնահատվել, խոսքը բարեվարքության կանոնների, կարգապահական պատասխանատվության մեխանիզմների խստացման մասին է, ինչի առնչությամբ դրական կարծիք ունեմ նաև ես: 

Այդուհանդերձ, Վենետիկի հանձնաժողովը բավականին կոշտ ու խիստ վերապահում ներկայացրեց հանձնաժողով ներկայացրած Սահմանադրական դատարանի վերաբերյալ դիրքորոշումների մասով»:

Նա ընդգծեց, որ այդպիսով հանձնաժողովը վերջնականապես սպառեց այն պնդումները, թե ՍԴ «անդամ/դատավոր»-ի հարցը մասնագիտական տիրույթում է: 

«Այդ հարցը իրավունքի շրջանակից դուրս հարց է: Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշման լույսի ներքո ՍԴ բոլոր դատավորները պետք է պաշտպանված լինեն ցանկացած քաղաքական կամ այլ տեսակի միջամտությունից, ինչի մասին մենք ամիսներ շարունակ ասել ենք: 

Ցանկացած գործադիր, օրենսդիր մարմին կարող է քաղաքական գործընթացներով պայմանավորված փոփոխությունների ենթարկվել, բայց դա չի վերաբերում դատական իշխանությանը, առավել ևս՝ ՍԴ-ին: 

Դատական օրենսգրքի ամբողջ փաթեթին տալով դրական կարծիք՝ Վենետիկի հանձնաժողովը մեկ վերապահում ներկայացրեց ՍԴ-ի մասով. այն է՝ վաղ կենսաթոշակի մեխանիզմը հստակ երաշխիքներ պետք է ունենա կամավորության առումով»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia