Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Անբարեխիղճ» հղիները քրեական պատասխանատվության կենթարկվե՞ն

Analysis
Այս օրերին բոլոր հարթակներում ակտիվ քննարկվում է հղիության և ծննդաբերության նպաստի տրամադրման հետ կապված կառավարության նախաձեռնած փոփոխությունները: Նախ և առաջ  պետք է արձանագրել, որ խնդիրն իրականում գոյություն ունի և դրա լուծման կարիքը վաղուց էր զգացվում: Որպեսզի վեր հանված խնդրին ճիշտ լուծում տրվի` անհրաժեշտ է պարզել խնդրի էությունը: Իսկ ինչում է այն կայանում: Գործող օրենքի տրամաբանությունը հանգում է նրան, որ խրախուսի և խթանի աշխատող կնոջը ծննդաբերելու, որի դիմաց պետության կողմից սահմանվում է փոխհատուցում` անաշխատունակության ժամանակահատվածի համար: Ծնելիության խթանման այս միջոցը որքան գրավիչ է, նույնքան էլ թերի է: Գրավիչ է այն առումով, որ բոլոր աշխատող կանայք և նրանց ընտանիքները ստանում են հավելյալ եկամուտ, իսկ թերի է այն առումով, որ հնարավորություն է ստեղծում չարաշահումներ կատարելու համար: Իսկ թե ինչպես է կատարվում չարաշահումը, արդեն բազմիցս խոսվել է այդ մասին, սակայն չի խոսվել այն մասին, որ չարաշահումները առերևույթ հանցագործության հատկանիշներ են պարունակում և ենթակա են պատասխանատվության քրեական օրենսգրքով: Խոսքը գնում է խարդախության մասին, երբ կնոջը գրանցում են որպես աշխատող, սակայն կինը մեկ օր իսկ չի աշխատում և արդյունքում պետական բյուջեից ստանում է գումարներ: Խարդախություն այս դեպքում կատարում են գործատուն և ծննդաբերող կինը, ովքեր հանցավոր համաձայնության են գալիս` պետությունից խաբեությամբ գումարներ հափշտակելու նպատակով: Հաճախ գործատուի դերում հանդես է գալիս նույն ընտանիքի անդամը, ինչը առավել ծանր կացության մեջ է դնում իրավապահ մարմիններին: Չարաշահումների ևս մեկ տարբերակ է, երբ գործատուն, այսպես ասած, «լավություն» է անում աշխատակցին և հղիության ընթացքում նրա աշխատավարձը անհիմն բարձրացնում է, կամ պարգևավճարներ է տալիս, որի արդյունքում վճարվող անաշխատունակության նպաստը անհամաչափ բարձրանում է: Այստեղ ևս առկա են խարդախության հատկանիշներ: Շատ հաճախ չարաշահում թույլ տված գործատուները որպես արդարացում հղում են կատարում  ՀՀ Քրեական օրենգրքի 156 հոդվածին, որը նախատեսում է պատիժ հղի կնոջը հղիության շարժառիթով աշխատանքի ընդունելուց անհիմն հրաժարվելու կամ աշխատանքից անհիմն ազատելու համար: Միաժամանակ որևէ օրենքով կարգավորված չէ աշխատելու ժամանակահատվածի և նպաստ նշանակելու հարաբերակցությունը, ինչն էլ դրդում է մարդկանց հանցավոր ճանապարհով եկամուտ ստանալու: Իրականում պետական համակարգը այսօր խնդիրը դիտարկում է միայն պետական միջոցների խնայման հարթությունում և առաջարկվող լուծումները կրում են միակողմանի բնույթ, ուստի  հասարակության մոտ առաջացած հակազդեցությունը արդարացի է: Ինչպես վերը հիշատակվեց՝ նպաստի համակարգը առավելապես միտված է  ծնելության խթանմանը աշխատող կանանց շրջանում, սակայն այս համակարգը արդարացի չէ, արդարացի չէ բոլոր ծնվող երեխաների նկատմամբ, քանի որ բոլոր ծննդկաները չեն, որ աշխատում են: Ուստի համակարգի գոյությունն այսօր արդեն անհամատեղելի է մեր իրականության հետ և անհրաժեշտ է ոչ թե համակարգը ձևափոխել կամ կատարելագործել, այլ անհրաժեշտ է մոտեցումները փոխել, պետք չէ ծննդկաններին բաժանել խմբերի, պետք չի արհեստականորեն առավել տարբերակում մտցնել մարդկանց սոցիալական վիճակի մեջ, պետք չէ հասարակության ներսում արհեստական լարվածություն ստեղծել, պետք չէ նորածին երեխաներին առաջին իսկ օրվանից արհեստականորեն զրկել մինիմալ բարեկեցությունից, ի վերջո գործող համակարգը հակասում է մեր սահմանադրության  14.1. հոդվածին համաձայն որի՝ «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև: Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»: Ճիշտ է, նպաստը սահմանված է անաշխատունակության օրերի և ոչ թե երեխայի խնամքի համար, սակայն գաղտնիք չէ, որ ծննդկանները նպաստի գումարը իրականում օգտագործում են երեխայի համար առաջին անհրաժեշտության իրերի ձեռք բերման համար, դա ակնհայտ է,  անհերքելի է և այդ մասին կարող է վկայել յուրաքանչյուր ծնող, ուստի նպաստի իրական հասցեատերը նորածին երեխան է: Ահա այս պարզ ճշմարտությունը գիտակցելու դեպքում հնարավոր կլինի ստեղծել սոցիալապես արդար, մարդակենտրոն, ազնիվ համակարգ: Հրանտ Զորյան
Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards