«Պետք է պայքարել, բայց չմոռանալ, որ ամեն մարդ իր չափն ու ղսմաթն ունի». Արամեն հանդես կգա մենահամերգով
InterviewPast.am-ը գրում է
Հայկական շոուբիզնեսի ամենաբոյով և գեղեցկադեմ երգիչներից մեկը՝ Արամեն, 2019 թվականն ավարտում է երկրպագուների կողմից երկար սպասված մենահամերգով:
Past.am-ը փոքրիկ զրույց է ունեցել երգչի հետ այս թեմայով:
- Արամե ինչպիսի՞ երգացանկ ունենք: Եկեք մի փոքր խոսենք տվյալ օրվա մասին:
- Լինելու են երգեր հենց առաջին իմ երաժշտական քայլերից, երգեր, որոնք իմ հանդիսատեսը սիրել է այս տարիների ընթացքում, մի քանի ժողովրդական երգեր, ինչպես նաև 2 նոր երգի պրեմիերա։
- Հայակական շոուբիզնեսի համեստ, գրագետ երգիչը տարվա ընթացքում ի՞նչ աշխատանքներով է ներկայացել, եկե՛ք ևս մեկ անգամ միասին ամփոփենք:
- Շնորհակալ եմ նման գնահատանքի համար: (Ժպտումէ ) Շատ շրջագայել եմ և հասցրել թողարկել մի քանի տեսահոլովակ։ Արդեն ունեմ 5 նոր երգ, որոնք լույս կտեսնեն հաջորդ տարի։
- Վերջերս որո՞նք են եղել ձեր ամենասրտանց ասված խոսքերը և դրանք ո՞ւմ էին ուղղված:
- Շա՜տ ու շա՜տ սրտանց խոսքեր եմ ասում աղջկաս՝ ամեն օր, ամեն վայրկյան։
- 2019 թ-ը որևէ փորձության ենթարկե՞լ է ձեզ: Ի՞նչ ձեռքբերումներ և կորուստներ եք ունեցել:
- Փորձություններ անընդհատ լինում են և դա մեր աշխատանքի մի մասն է, իսկ ձեռքբերումները ևս շատ էին, բայց ասեմ, որ ամենամեծը՝ տղայիս լուրն էր, իսկ կորուստներ կարծում եմ ո՛չ, փա՛ռք Տիրոջը:
- Ի վերջո պայքարե՞լ նպատակի համար, թե՞ հանձնվել բախտին ու հաջողության ակնկալիքով ապրել:
- Պայքարել իհարկե, բայց չմոռանալ, որ ամեն մարդ իր չափն ու ղսմաթն ունի այս կյանքում(ժպտում է), ավելին չես ստանա, եթե նույնիսկ շատ պայքարես՝ քո հասանելիքը պետք է վայելես (ժպտում է):
Հիշեցնենք, որ երգչի մենահամերգը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին «Դվին Music Hall»-ում: Նրան կընկերակցեն կինը՝ Աննա Թովմասյանը, Դիանա Գուրցկայան և Անժելիկա Ագուրբաշը: Համերգը կսկսվի ժամը 19:00-ին: