«Հոգեբանին դիմում են սոցիալական բոլոր շերտերի ներկայացուցիչները, միակ խնդիրը մասնագետին վճարելու հարցն է». Արման Բեգոյան
InterviewPast.am-ը գրում է.
Երբեմն առօրյա հոգսերն ու խնդիրներն այնչափ են մեզ հուզում և նյարդայնացնում, որ փրկության միակ ելքը մնում է դիմել հոգեբանին, որովհետև նա մեզ կհասկանա:
Past.am-ը նույնպես դիմեց հոգեբան, հոգեթերապևտ «Հիլֆմանն» հոգեբանական ծառայության գլխավոր մասնագետ Արման Բեգոյանին` լսելու իրեն հուզող հարցերի պատասխանները:
- ՀՀ-ում հոգեբանին դիմելու մշակույթը սոցիալական, ո՞ր խավի մոտ է զարգացած:
- Ասեմ, որ չկա տարբերություն, հոգեբանին դիմում են սոցիալական բոլոր շերտերի ներկայացուցիչները, միակ խնդիրը մասնագետին վճարելու հարցն է, քանի որ Հայաստանում և առհասարակ ամեն տեղ հոգեբանի ծառայությունները էժաններից չեն:
- Հիմնականում ի՞նչ հուզող խնդիրներով են դիմում մասնագետին:
- Ամենատարբեր խնդիրներով դիմում են : Այ հիմա ձեր մտքով ինչ խնդիր անցավ դրանով նոյնպես դիմում են : Այլ հարց է , որ սովորաբար մասնագետը ունենում է իր նեղ ուղղվածությունը, որով իրեն դիմում են : Ինձ գիտեն, որ հիմնականում մասնագիտացված եմ տագնապի ու տագնապային խանգարումների ինչպես նաև տրավմաների հետ կապված խնդիրների հարցերով , մեծամասամբ դիմում են այդ խմբի մարդիկ:
- Ներկա օրերում սթրեսը հաղթահարելու լավագույն տարբերակը ո՞րն է:
- Սթրես ասելով եթե ի նկատի ունենք առօրյա գործերից ու կենսակերպից առաջացած նեգատիվ հուզական ապրումները , ապա չկա որևէ ինչ որ սխեմա կամ բանաձև , որ ասենք այ լավագույն տարբերակը սա է : Եթե դա հաճախակի է անհանգստացնում լավագույն միջոցը մասնագետին խորհրդատվության կարգով դիմելն է:
- Ճի՞շտ է, որ մարդիկ հաճախ խոսում են այն մասին ինչի պակասն ու կարիքն ունեն հոգևոր դաշտում:
- Ոչ, մարդու մոտ կարող է խոսելու ցանկություն առաջանա նաև ուրիշ պատճառներով:
- Վախերն են վտանգավոր, թե՞ սանձարձակ, անկաշկանդ վարքագիծը:
- Անկաշկանդ վարքագիծը խուսափողականության հետ գուցե համեմատենք , իսկ սանձարձակ վարքագիծը իր մեջ բարոյական արժեք ունեցող պիտակավորում է , իսկ եթե վախերի մասով ասեմ , վախերը վտանգավոր չեն, այն պաշպանական ռեակցիա է , պարզապես կարող են պատճառ դառնալ տարաբնույթ տագնապային խանգարումների , որը կյանքի որակի վրա է ազդում:
- Դժվար այցելուի հետ հաճախ օգտագործվող ամենարդյունավետ մեթոդը, որն անմիջապես վստահություն է առաջացնում դեպի մասնագետը:
- Այստեղ կարևոր է թե ով է այցելուն` մարդ ով ունի բարդ կլինիկական խանգարում , թե մարդ , ով եկել է մասնագետի մոտ ու թերհավատ է : Վստահության համար ամենալավ մեթոդը երկկողմանի անկեղծ լինելն է , որևէ բան չթաքցնելը:
- Երբևէ նկատել ե՞ք , որ դուք ինքներդ տանջող հարցերի շուրջ կցանկանայիք զրուցել հոգեբանի հետ:
- Ցանկացած մարդ ժամանակ առ ժամանակ ունենում է անհրաժեշտություն մասնագետին դիմելու ,այդ թվում հոգեբանները : Դա նույնիսկ պարտադիր է աշխարհի զարգացած առողջապահությամբ երկրներում: