Բաժանությունները գնալով շատանում են. Սիրո ու երջանկության հասցեն հեշտությամբ են փոխում. Անուշիկ Ալավերդյան
InterviewPast .am- ը գրում է.
Փոփ երգչուհի Անուշիկ Ալավերդյանն ունի գեղեցիկ ընտանիք : Նա դաշնակահար ամուսնու հետ մեծացնում է դստերը ` Մայային :
Past .am- ի հետ զրույցը կօգնի էլ ավելի ճանաչել երգչուհուն :
Իմ երջանկությունն ունի հասցե երգային խոսքերի մեջ կա զգացմունքի ծով , մեր երիտասարդները կարողանո՞ւմ են իրենց սիրո հասցեն ամուր պահել:
-Ոչ, հիմնականում ոչ։ Բաժանությունները գնալով շատանում են։ Սիրո ու երջանկության հասցեն հեշտությամբ են փոխում ցավոք :
Հանուն սիրո անընդհատ ներել , թե՞ կորցնել ունեցածը :
- Կորցնել ունեցածը , եթե քեզ չեն հարգում: Ինքնասիրության, արժանապատվության հաշվին չարժի կյանքը փչացնել :
Աշխատասեր , պայքարող , պարկեշտ կնոջ միայնակ մնալու վախը երբեմն ստիպում է հանդուրժել անհաջող տղամարդու արարքները , ըստ ձեզ ելքը ո՞րն է:
-Չեմ կարող պատասխանել միաշանակ : Յուրաքանչյուր կին իր կարգավիճակից ելնելով է որոշումներ կայացնում։ Կրկին այստեղ կարող ենք վերադառնալ նախորդ պատասխանին։ հանդուրժելու փոխարեն կորցնել, եթե չկա հարգանք :
Հայ երգարվեստում կինը կարո՞ղ է առաջ գնալ , եթե իր խնամքին ունի փոքր երեխա և ...
- Եվ ամուսին, ով չի խանգարում իր կնոջը առաջ գնալուն , այլև ոգևորում է , աջակցում ու նրա համար հենարան դառնում :
Ընկերների միջոցով կարելի է ուրախանալ , հոգսերը կիսել , իսկ ո՞ր դեպքերում կցանկանք մենակ մնալ ու խորհել
-Կարծում եմ կորստի և անհաջողության դեպքում մենակ մնալը գերադասելի է :
2019 - ին ապրած անենատպավորիչ պահերը միասին հիշենք :
- Դա ձայնասկավառակս ավարտին հասցնելն էր։ Այն կարևոր էր ինձ համար: Ընտանիքի սերն ու ջերմությունը վայելելուց զատ կարևոր է հետ չմնալ աշխատանքից