Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քա­ղա­քա­գետ. «Զբաղ­ված են «մենք լավն ենք, դուք բո­լո­րով վատն եք» ինչ-որ գո­վազ­դով». «Փաստ»

Interview

«Փաստ» օրաթերթը գրում է

Կա հստակ հարցադրումների անհրաժեշտություն, որոնք, ըստ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի, դեռ չեն ձևավորվել։ Քաղաքագետի կարծիքով, այս փուլում պատշաճ արձագանք չեն ստանում նաև արտաքին մարտահրավերները։ 

«Մարդիկ պետք է հարցնեն իշխանությանը՝ ինչո՞ւ ենք նույն կետում, որը կար իշխանափոխությունից առաջ։ Իշխանության խնդիրը բացատրելն է, թե կարևորագույն ու առաջնահերթ հարցերն ինչո՞ւ լուծում չեն ստանում, և, մեծ հաշվով, ինչո՞ւ չեն աշխատում: 

Իրենք պետք է հստակ պատասխանեն, թե ինչո՞ւ չեն համապատասխանում այն քաղաքական պահանջին ու պատվերին, որը ձևավորվել է քաղաքացիների մոտ։ Իշխանությունն է հիմնական պատասխանատուն։ 

Թող վեր կենան, հաշվետու լինեն և բացատրեն»,«Փաստի» հետ զրույցում ասաց Ս. Շաքարյանցը՝ հավելելով, որ իրականում դժվար է կատարել խոստումները։

 «Իսկ այս պարագայում հասարակության կողմից «կա՛մ մնացեք՝ աշխատեք, կա՛մ գնացեք» պահանջը պետք է լինի, որը, սակայն, ձևավորված չէ, նշվածի անհրաժեշտության ընկալումը ևս չկա»։ 

Քաղաքագետը շեշտեց՝ եթե բարձրաձայնված հարցադրումների բացատրությունն իշխանությունն այդպես էլ չի տալիս, մնում է շարունակել մեղավորներ փնտրելու շքերթը և գործել բացառապես այդ տրամաբանության մեջ։ 

«Մենք տեսնում ենք, որ շարունակ յուրաքանչյուր ոլորտում մի խոչընդոտ է գտնվում։ Ի դեպ, չի բացառվում, որ մի օր էլ ասեն՝ «ժողովուրդն է խանգարում», «ժողովուրդն այն չէ»»,-ասաց քաղաքագետը։ 

Մեր զրուցակիցը նշեց, որ նույն քաղաքականության ու տրամաբանության մեջ է նաև Սահմանադրական դատարանի թիրախավորումը։ «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը առաջին հերթին օրախնդիր հանդիսացող կարևորագույն հարցերից ուշադրություն շեղելու համար է։ 

Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ՍԴ-ն ոչ մի կերպ չի խանգարում օտարերկրյա ներդրումներ բերել, սոցիալական, տնտեսական զարգացում ապահովել։ Սահմանադրական դատարանը խանգարո՞ւմ է արդյոք զբաղվել արտաքին քաղաքական հարցերով։ Իհարկե՝ ոչ։ ՍԴ-ն ժողովրդին շեղելու հերթական կետերից մեկն է։ Սա այն շղթայի շարունակությունն է, որի հիմքում իշխանության հայտարարություններն են, համաձայն որոնց, այս կամ այն անձը, կառույցն իրենց խանգարում է։ 

Մեծ հաշվով, ստացվում է, որ բոլորն են խանգարում այս իշխանությանը։ Իրականում ՍԴ-ն ոչ մի հարցում չի խանգարում։ 

Սա այն արդարացումներից մեկն է, որը ևս պետք էր թատերաբեմ հանել, որպեսզի մարդիկ հավատան կամ չհավատան, զբաղվեն այնպիսի հարցերով, ինչպիսին ձերբակալություններն են, խուզարկությունները, գրիչները և այլն։ 

Սա ուշադրություն շեղելու նոր ծրագիր է»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ նկարագրված իրավիճակի պատճառն իրականում ավելի պարզ է, քան թվում է։ 

«Կառավարության մեծամասնության նպատակների հիմքում շահն է, մնացած հարցերն արդեն երկրորդական են»,-նշեց նա։ Սերգեյ Շաքարյանցը շեշտեց, որ ստեղծված մթնոլորտը, իրավիճակը, որն այսօր առկա է երկրում, յուրաքանչյուր օր ու ամիս իշխանությանը նոր խնդիրների առաջ կկանգնեցնի։ 

Զուգահեռ՝ քաղաքագետը նշեց, որ կան մարտահրավերներ, որոնց ուղղությամբ մտածելու և հստակ քաղաքականություն մշակելու կարիք կա։ Առաջին հերթին նա շեշտեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ժնևում տեղի ունեցած հանդիպմանը հաջորդած մի շարք մտահոգությունների մասին։ 

«Բացի այդ, մեզ համար մարտահրավեր է նաև Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը։ Մենք հասկանո՞ւմ ենք հետևանքները, առհասարակ, հասկանո՞ւմ ենք, որ դա մեզ համար ևս մարտահրավեր է։ 

Մենք պատրա՞ստ ենք այդ ամենին։ Այս ընկալումը չկա, իրականում դատարկ կոչեր ենք լսում։ Մենք չենք կարող մարդկանց զրոյից բացատրել, որ կան հարևաններ, որոնք, ի դեմս Իրանի, մնայուն արժեք են։ Ցավոք, այդ գիտակցումը կառավարությունը չունի։ 

Առհասարակ, չի բացառվում, որ մի օր մարտահրավերները դառնան սպառնալիք։ 

Մի շարք հանգամանքներ հաշվի չեն առնվում, ինչը կրկնապատում է այն վտանգի հավանականությունը, ըստ որի՝ մենք մի օր կարող ենք ներքաշվել այլ հակամարտությունների մեջ»,-ընդգծեց քաղաքագետը՝ հավելելով, որ, ընդհանուր առմամբ, տպավորություն կա, որ խնդիրները չեն տեսնում։

«Եթե չեն տեսնում, կամ չեն կարողանում տեսնել, ապա ճանապարհը հայտնի է՝ թող կրկնեն Սերժ Սարգսյանին և հրաժարական տան։ 

Միգուցե իսկապես կան ուժեր, որոնք կարող են մեծամասնության շահերով առաջնորդվել, թեպետ Հայաստանում այս պահին այդպիսի քաղաքական պատկեր չեմ տեսնում։ 

Հաշվի առնելով արդեն իշխանության, կառավարության հայտարարությունները, կարող եմ ասել, որ իրենք ոչնչի էլ պատրաստ չեն, միայն զբաղված են «մենք լավն ենք, դուք բոլորով վատն ենք» ինչ-որ գովազդով։ 

Իրենց ասածի ամբողջ էությունը սա է, իսկ իրականում չի կարող մի փոքր խումբը բոլորից լավը լինել»,-հավելեց քաղաքագետը։

Մեր զրուցակիցն առհասարակ հասարակության միասնականությունը, ինչպես նաև հասարակական գիտակցությունն է կարևորում՝ շեշտելով, որ միայն այս ուղիով առաջնորդվելու դեպքում է հնարավոր խուսափել այն վտանգներից, որոնք մի պահի կարող են վերածվել սպառնալիքների։ 

«Եթե հասարակության մեծամասնությունն առ այսօր լռում է, հասարակությանը անգիտակից ու անխելք են համարում։ Այդ նույն հասարակությունը երևի ուրախ է, որ երկրորդ, երրորդ ու չորրրդ անգամ նույն ճանապարհով է գնում, որի ընթացքում և՛ գլուխ, և՛ ոտք, և՛ ձեռք են ջարդում։ 

Երևի մտածում է, որ էլի ջարդելու տեղ կա։ Իսկ աշխարհը ծիծաղում է։ 

Զարմանում եմ, որ մեզ ուզում են համոզել, թե այսօր Հայաստանն օրինակելի է, անգամ՝ ընդօրինակելի։ Իրականությունն այլ է։ Ես մի բան գիտեմ՝ սկզբից հասարակությունը պետք է շահագրգռված լինի ազգային պետականության հիմքերի ամրապնդմամբ, բայց նման շահագրգռվածություն չկա։ 

Իսկ ցանկացած կառավարություն իր աշխատանքը պետք է սկսի անվտանգությունն ամրապնդելուց։ Խոսքը թե՛ ներքին, թե՛ արտաքին, թե՛ առողջապահական, թե՛ նաև կրթական անվտանգության մասին է։ Իսկապես սթափվելու ժամանակն է»,-ասաց Ս. Շաքարյանցը։ Ամփոփելով, սակայն, նա հավելեց. 

«Ցավոք, յուրաքանչյուրն այս պահի, այս վայրկյանի դրությամբ է առաջնորդվում։ Պարզվում է, ամեն մեկն իր խմբակին հարիր է տեսնում խնդիրները։ 

Այս մթնոլորտը վերջում կբերի ոչ թե հասարակության պառակտմանը, այլ գերպառակտմանը, ուր յուրաքանչյուր խմբակ կասի՝ «չէ, Նապոլեոնը մենք ենք»։ Գերպառակտումն իր հերթին կբերի պետականության կորստի վտանգ, անպաշտպան բնակչություն։ 

Սա է գլխավոր սպառնալիքը, որը կարող է նաև խորանալ և հետևանքներ ունենալ։ Առաջարկում եմ մտածել՝ ո՞ւր է տանում այս սպառնալիքը։ 

Միգուցե այդ մասին մտածելու ժամանակ կարողանա՞նք խուսափել այդ սպառնալիքից ու ճիշտ ճանապարհներ գտնել»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia