Իսկ դուք գիտեիք, որ մազերը հաճախ ներկելը կարող է քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ
LifestyleOrer.am-ը ձեզ է ներկայացնում.
Մազերը հաճախ ներկելը կարող է քաղցկեղի զարգացման պատճառ դառնալ։ Գիտնականները նախկինում էլ են առաջ քաշել հիպոթեզ այն մասին, որ կրծքագեղձի քաղցկեղը կարող է կապակցված լինել մազերը հաճախ ներկելու հետ։ Բրիտանացի մասնագետների հետազոտությունները ցույց են տալիս, որ տարեկան ընդամենը վեց անգամ մազերի ներկի գործածումը 14 տոկոսով բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը։

Կրծքագեղձի քաղցկեղից տառապող կանանց հիվանդությունների պատմությունները վերլուծելով, գիտնականները հանգել են այն եզրակացության, որ մազերի ներկերի բաղադրության մեջ մտնող սինթետիկ նյութերը վնասակար են ու կարող են հանգեցնել չարորակ գոյացությունների առաջացմանը:

Ըստ հետազոտությունների՝ գլխի մաշկի էպիթելային հյուսվածքն ունակ է կլանել այդ թունավոր նյութերը, նաեւ՝ կուտակել դրանք կանոնավոր ներկելու դեպքում։
