Երկու բուժհաստատությունների միավորման հարցը կառավարության անդամները մանիպուլյացիայի առարկա են դարձրել
SocietyՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի նախկին աշխատակից, բժիշկ համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը, որը շուրջ 15 տարի աշխատում է կենտրոնում: Orer.am-ի հետ զրույցում նա նշեց, որ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները մանիպուլյացիաների են դիմում հարցը տեղափոխելով անձնական դաշտ: Մինչդեռ, իրականում, բողոքի հիմքում հարցի հանդեպ ունեցած ոչ մասնագիտական մոտեցումն է:
«Մենք ուզում ենք բոլորն իմանան, որ հարցն ամենևին էլ անձերին չի վերաբերում, հարցը մասնագիտական դաշտում է: Եվ երբ առողջապահության նախարարը այլ երկրների մասնագետների է օրինակ բերում, ապա ինչպե՞ս է, որ միջազգային մասնագիտական հանրությունը որպես ամենաբարձր արդյունավետություն ունեցող մոդելի օրինակ Հայաստանի մասնագետներին և կենտրոնին են նշում: Երբ մենք հարցնում ենք մեր ղեկավարներին, թե ո՞ր երկրի փորձն եք ցանկանում որպես օրինակ ներդնել, մեզ ասում են երկրների անուններ, որտեղ ՁԻԱՀ-ի համաճարակի զարգացման ամենաբարձր ցուցանիշներն: Մասնավորապես շատ հաճախ բերվում է Մոկդովայի օրինակը, որը ԱՊՀ տարածքում համաճարակի տարածման ամենաբարձր՝ 4-րդ տեղում է»,- ասաց մասնագետը:
Ի դեպ, ՄԻԱՎ-ՁԻԱՀ համաճարակի տարածման ամենաբարձր ցուցանիշը Ռուսաստանում է, երկրորդ տեղում Ուկրաինան է, երրորդ տեղում՝ Բելառուսը, իսկ չորրորդ տեղում՝ Մոլդովան: Մասնագետները թեև չեն ցանկանում այս ամենի հետևում դիտավորություն տեսնել, սակայն անհանգստացած են: Ցանկանում են հարցը քննարկել մասնագիտական դաշտում և ստանալ դրանց համոզիչ պատասխանները: Ռ. Հովհաննիսյանի խոսքով՝ եթե հարցը սոսկ երկու բուժհիմնարկների միավորմանն է վերաբերում, ապա հարց է ծագում, թե ո՞ր կենտրոնի բազան է ավելի կայացած և ինչու օրինակ չի առաջարկվում Նորքի ինֆեկցիոնի միավորումը ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնին:
«Մենք ընդամենը ուզում ենք հասկանալ, թե ուր ենք շարժվում: Մենք մեր աշխատատեղերից կառչած չենք: Կոլեկտվի անդամների կողմից ազատման դիմում գրելու քայլը նաև դրա վկայությունն էր: Սա մեր ազգի, մեր ժողովրդի սեփականությունն է, կայացած մի ծառայություն և կառույց, որն այս ընթացքում մեծ հաջողությունների է հասել:
Եվ եթե 2016-ին ՄԱԿ-ի գնխավոր ասամբլեայի նիստում մեր կենտրոնը պետական որակյալ ծառայություն անվանակարգում արժանանում է ՄԱԿ-ի առաջին մրցանակի, ապա ինչի մասին է սա խոսում: Որոշումը կայացնելուց և մեր ընդվզումը տեսնելուց հետո նախարարության ներկայացուցիչները սկսեցին փորձել մեզ հետ բանակցել, բայց մենք միայն ցանկանում ենք բանակցել այն մասնագետների հետ, որոնք ի վիճակի են պատասխանել մեր հարցերին:
Նախարարության աշխատակիցներն ասում են, որ իրենք մասնագետներ չեն և չեն կարող պատասխանել մեր հարցերին: Այդպես էլ որևէ մասնագետի անուն չնշեցին, մինչդեռ կան շատ սկզբունքային հարցեր, որոնք կարելի է միայն մասնագիտական տիրույթում քննարկել: Այս ամենը մանիպուլյատիվ գործողություններ են և չի կարող հարցն այսպես շարունակվել»,- ասաց Ռ. Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արմինե Գրիգորյան