Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Շահույթ ստանալու մասին չեն մտածում, այս տարվա առումով որևէ հույս չունեն. «Փաստ»

Interview

«Փաստ» օրաթերթը գրում է

Գաղտնիք չէ, որ համաճարակից առավել տուժած ոլորտների ցանկում առաջիններից զբոսաշրջությունն է, որն իր հերթին ունի տարբեր ճյուղեր: Հյուրանոցների ասոցիացիայի խորհրդի անդամ, «Թուֆենկյան» ընկերության գլխավոր տնօրեն Հակոբ Հակոբյանի հետ զրույցում անդրադարձել ենք այն խնդիրներին, որոնց առջև են հյուրանոցային տնտեսությունները:

Մեր զրուցակիցը հյուրանոցային տնտեսությունների երկու տեսակ առանձնացրեց. «Առաջինը Երևանի հյուրանոցներն են, երկրորդը՝ մարզերում գտնվողները: Մարզերում գտնվող հյուրանոցների վիճակն այսօրվա դրությամբ մի փոքր ավելի լավ է, քան Երևանում գտնվող հյուրանոցներինը: 

Սա բացատրվում է ներքին տուրիզմի որոշակի պոտենցիալով՝ ամառվա ամիսներին Երևանից կամ մյուս քաղաքներից մեր քաղաքացիների այցերով: Իհարկե, ամեն դեպքում, չենք կարող իրավիճակը համեմատել անցած տարվա հետ: Մարդիկ հիմա փորձում են տանից շատ դուրս չգալ, անծանոթ վայրեր չգնալ: 

Ընդհանուր առմամբ, եթե համեմատենք անցած տարվա եկամուտների հետ, կարելի է ասել, որ այս պահի դրությամբ անցած տարվա համեմատ հյուրանոցները շուրջ 5 անգամ ավելի պակաս իրացում ունեն: Խոսքը մարզերի հյուրանոցների մասին է: Երևանի հյուրանոցները շատ ավելի վատ վիճակում են:

 Հյուրանոցների մի մասն առայժմ փակ է: Որոշ հյուրանոցներ, ամեն դեպքում, փորձում են բացել, աշխատակիցներին աշխատանքի կանչել: 

Մի շարք հյուրանոցներ, իհարկե, չփակվեցին, բայց աշխատակազմի զգալի մասին աշխատանքից ազատեցին: Հյուրանոցների մի մասը կարանտինի սկզբնական շրջանում պետության հետ մի քիչ աշխատեց, մասնակցեց մեկուսացման գործընթացներին: Այս առումով որոշ չափով հնարավոր եղավ աշխատողների մի մասին պահել, բայց հետո այդ գործընթացն էլ ավարտվեց: 

Կան հյուրանոցներ, որոնք ընդհանրապես ազատել են իրենց աշխատակիցներին: 

Կան նաև այնպիսիք, որտեղ թեպետ աշխատանքի չեն գալիս, բայց սեփականատերերը աշխատավարձի որոշ չափով փորձում են վճարել աշխատակիցներին՝ հույս ունենալով, որ կվերսկսեն գործունեությունը: Կան նաև հյուրանոցներ, որոնք այս խմբերի, այսպես ասած, մեջտեղում են. աշխատակիցների մի մասին ազատել են աշխատանքից, մի մասի աշխատավարձը նվազեցրել են:

 Տվյալ դեպքում ամեն ինչ կախված է ֆինանսական հնարավորություններից: Հստակ թիվ ասել չեմ կարող, բայց այն, որ որոշ մարդիկ կորցրել են իրենց աշխատատեղը, քանի որ այն փակվել է, փաստ է, մնացածն էլ ստանում են ավելի նվազ եկամուտ, ինչը ևս փաստ է»: Հակոբ Հակոբյանը շեշտեց, որ, ընդհանուր առմամբ, բոլորի մոտ սպասողական վիճակ է. «Սպասում են, թե չվերթները երբ կբացվեն: Իհարկե, պարզ է, որ ներգնա տուրիզմը զրոյական մակարդակում է: Մենք, առհասարակ, որևէ մեկս այս տարվա առումով որևէ հույս չունենք»:

Ինչ վերաբերում է գնային փոփոխություններին՝ Հ. Հակոբյանը շեշտեց.

«Հյուրանոցային ծառայությունների գներն անցած տարվա համեմատ 20, 30 որոշ դեպքերում անգամ 50 տոկոսով է նվազել են: 

Խոսքը հատկապես Երևանից դուրս գտնվող հյուրանոցների մասին է: Առհասարակ, հիմա հյուրանոցային տնտեսության մենեջմենթը չի մտածում որևէ շահույթ ստանալու մասին: Հյուրանոցային տնտեսությունների մենեջմենթն այս պահին զբաղված է զուտ մարդկանց աշխատավարձ տալու, կոմունալները վճարելու հարցերով»:

Հաշվի առնելով, որ «Հյուրանոցների ասոցիացիան» ավելի վաղ կառավարությանը առաջարկներ էր ներկայացրել, Հ. Հակոբյանի հետ զրույցում անդրադարձանք նաև ստացած արձագանքներին:

«Մեր առաջարկությունները կարելի է երկու մասի բաժանել: Կարճաժամկետ առումով մեր առաջարկությունների մեջ եղել են մասնավորապես հարկերից ազատվելու և ուղիղ սուբսիդավորման տարբերակները:

Այս առումով միայն շահութահարկի կանխավճարի մասը կիրառվեց: Ուղիղ սուբսիդավորում չեղավ, թեպետ տուժած ոլորտների աշխատողները կարողացան աշխատավարձի չափով գումար ստանալ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ խնդիրը միջնաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով լուծումների անհրաժեշտության մեջ է:

«Մեկ կամ անգամ երկու տարում հնարավոր չէ հետ բերել այն, ինչը ունեցել ենք, ենթադրենք, 2019 թվականին: Իսկ թե վերականգնումը որքան կտևի, դժվար է ասել: Որոշ փորձագետների կարծիքով՝ այն 2, 2,5 և անգամ 3 տարի կարող է տևել: Մենք արդեն 3-4 ամիս է՝ այս իրավիճակում ենք: 

Եթե մեկ ամիս կամ երկու ամիս հետո ավիաուղիները վերսկսեն ավիափոխադրումները, միևնույն է, այս տարի շատ բան փոխելն անհնար է: Այն ազդեցությունը, որը կարող էր թողնել վիրուսը, արդեն թողել է: Մենք հիմա ավելի շատ պետք է ապագայի մասին մտածենք»,-ասաց նա՝ հավելելով, որ հենց այս պատճառով էլ իրենց առաջարկներից մեկը ԱԱՀ դրույքաչափի վերանայմանն էր վերաբերում:

«Մեր առաջարկի մեջ մտնում էր հյուրանոցային տնտեսությունների ԱԱՀ-ն նվազեցնել առնվազն երեք տարի ժամկետով, որպեսզի երկու-երեք տարվա ընթացքում նորից ոտքի կանգնելու հնարավորություն ունենանք: Բայց այդ առաջարկությունն էլ է առայժմ անարձագանք: Հասկանալի է՝ պետությունը ծրագրերն իրականացնում է այնքանով, որքանով կարողանում է, բայց այն, որ տուրիզմի ոլորտին մի քիչ ավելի հասցեական օգնություն է պետք, ակնհայտ է»,-եզրափակեց Հ. Հակոբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia