ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․Առաջին անգամ օգտագործել են միջմայրցամաքային ռմբակոծիչ աերոստատներ․«Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ
Պանամա՝ Անկախության օր, Դոմինիկա՝ Անկախության օր, Միկրոնեզիայի դաշնային նահանգներ՝ Անկախության օր, Մալդիվներ՝ Հաղթանակի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1901- հայդուկները հասել են Առաքելոց վանք, նրանց են միացել նաև երկու տասնյակ զինված գյուղացիներ, և միացյալ ուժերով նրանք ձեռնամուխ են եղել վանքի ամրացման աշխատանքներին:
1921- Երևանում բացվել է բժշկական դպրոց, որը 1922 թվականին վերածվել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի, որի առաջին դեկանն է դարձել Սպանդարատ Կամսարականը։
1972 - Երևանում բացվել է Գաբրիել Սունդուկյանի հուշարձանը։
1976– տեղի է ունեցել Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը։ 1977 –ծնվել է ամերիկացի հայազգի ֆոտոլրագրող Սքաութ Թուֆանկջյանը։ 1978 –ծնվել է հայազգի շախմատիստ Սերգեյ Մովսիսյանը։
1980- վախճանվել է հայ թատերագետ, գրականագետ և արվեստաբան Սարգիս Մելիքսեթյանը։
1997– վախճանվել է նշանավոր պետական և քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանը։
2004-Հայաստանի կառավարության արտահերթ նիստում հաստատվել է «ԱրմենՏել»-ի թիվ 60 լիցենզիայի նոր տարբերակը, որով այդ ընկերությունը զրկվել է բջջային կապի ոլորտում մենաշնորհից՝ փոխարենը պահպանելով ինտերնետ կապի և IP հեռախոսակապի մենաշնորհը: Նաև որոշվել է թույլատրել երկրորդ օպերատորի մուտքը և լիցենզիա տրամադրել «Ղ-Տելեկոմ» ընկերությանը։
2006-բջջային կապի ռուսաստանյան օպերատոր «ՎիմպելԿոմ» ընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է հունական OTE ընկերությունից 490 միլիոն դոլարով գնել «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի 90 տոկոսը:
2007- վախճանվել է ռադիոֆիզիկոս, հասարակական և պետական գործիչ Ռաֆայել Ղազարյանը։ -վախճանվել է կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանը։
2010- վերաբացվել է Գարեգին Նժդեհի, այսպես կոչված «Վստրեչի», ուղետար կամուրջը։
2015-Տուլայի տարածաշրջանում վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը, որի արդյունքում զոհվել է 8 և վիրավորվել 43 ՀՀ քաղաքացի:
2018-Միքայել Մինասյանը հետ է կանչվել Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանի պաշտոնից։
2019- ավանդական հերթական «լայվ»-ով եթեր է դուրս եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասն ցուցադրելով կառավարական ամառանոցն ու շրջակայքը, նաև պարզաբանելով, որ նորոգման համար ծախսվել է ոչ թե 2 միլիոն, այլ տասնապատիկ պակաս՝ 200 հազար դոլար։
ԱՇԽԱՐՀ
39 –ծնվել է հռոմեացի պոետ Մարկուս Աննեուս Լուկանոսը։
361 –վախճանվել է Բյուզանդիայի կայսր Կոստանդիոս 2-րդը։
1493 - Քրիստափոր Կոլումբոսն առաջին անգամ տեսել է Դոմինիկա կղզին։
1500 –ծնվել է իտալացի քանդակագործ Բենվենուտո Չելինին։
1592 - Մեքսիկայում հիմնադրվել է Սան Լուիս Պոթոս քաղաքը։
1783 - Լոնդոնում վերջին անգամ իրականացվել է կախաղանահանում, կախաղան է բարձրացվել Ջոն Օսթերը։
1793 -մահապատժի է ենթարկվել ֆրանսիացի գրող, լրագրող և քաղաքական գործիչ Օլիմպիա դե Գուժը։
1887 –ծնվել է ռուս խորհրդային գրող Սամուիլ Մարշակը։
1888- Սանկտ Պետերբուրգում առաջին անգամ կատարվել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Շախերիզադե» սիմֆոնիկ սյուիտը։
1897 - Բեռլինում Դավիթ Շվարցի ստեղծած ամբողջամետաղական «Մետալբալլոն» դիլիժաբլի թռիչքը ավարտվել է նրա ջախջախմամբ շարժիչի խափանման պատճառով։
1901 –ծնվել է ֆրանսիացի գրող և արվեստաբան Անդրե Մալրոն։
1903 -վախենալով, որ ԱՄՆ-ը ջրանցք կառուցելու նպատակով կընտրի այլ վայր, եթե Կոլումբիան շարունակի չվավերացնել «Պանամայի ջրանցքի տարածքի մասին համաձայնագիրը», պանամացի անջատողականները ԱՄՆ-ի ռազմական աջակցությամբ հայտարարել են Պանամայի անկախությունը Կոլումբիայից։
1905 -վերականգնվել է Ֆինլանդիայի ինքնիշխանությունը։
1906– Բեռլինում Միջազգային ռադիոտելեգրաֆային կոնվենցիայով «SOS» հաղորդագրությունը ընդունվել է որպես օգնության միասնական ազդանշան։
1907 -Ֆրանսիայում առաջին թռիչքն է իրականացրել աշխարհում առաջին ուղղաթիռը։
1914- վախճանվել է ավստրիացի բանաստեղծ Գեորգ Թրակլը։
1918 - Լեհաստանը հռչակել է իր անկախությունը Ռուսաստանից։
1940- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական զորքերը Կրետե կղզում գրավել են Սուդա Բեյը։
1941 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կիևում գերմանական օկուպացիոն զորքերն իրականացրել են պայթյուններ, ավերվել են Ուսպենսկի տաճարը և այլ շենքեր։
1944-ճապոնացիները ԱՄՆ-ի վրա գրոհի ժամանակ առաջին անգամ օգտագործել են միջմայրցամաքային ռմբակոծիչ աերոստատներ։
1954– վախճանվել է ֆրանսիացի մեծ նկարիչ Անրի Մատիսը։
1954 -Ճապոնիայում առաջին անգամ էկրաններին հայտնվել է «Գոձիլան»։
1969- ԱՄՆ-ի նախագահ Ռիչարդ Նիքսոնը խոստացել է դուրս բերել բոլոր ցամաքային զորամասերը հարավային Վիետնամից։
1978– Դոմինիկան անկախացել է Միացյալ Թագավորությունից։ 2003- վախճանվել է խորհրդային նշանավոր բանաստեղծ և հասարակական գործիչ Ռասուլ Համզատովը։
2010 -վախճանվել է խորհրդային և ռուսական քաղաքական գործիչ Վիկտոր Չերնոմիրդինը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում