«Վիզա» տրամադրել մերժում են նաև պատգամավորներին. «Փաստ»
Politics«Փաստ» օրաթերթը գրում է
Մենք արդեն անդրադարձել ենք այն տեղեկություններին, որ եվրոպական մի շարք երկրների դեսպանատներ մեծամասամբ հրաժարվում են Հայաստանի քաղաքացիներին «վիզա» տրամադրել, այդ թվում՝ առող ջ ա կ ա ն խնդիրների հիմքով Եվրոպական որևէ երկիր մեկնելու ցանկություն ունեցողներին: Ըստ մեզ տեղեկություն հաղորդած քաղաքացիների, հիմա ավել ի շատ մերժում են «չվստահելու» կամ «կասկածի» հիմքով: Բանն այն է, որ եվրոպական երկրների դեսպանատները կասկածներ ունեն, որ այդ քաղաքացիները առողջական վիճակը պատրվակ են օգտագործում երկրից հեռանալու համար՝ կապված նախ՝ պատերազմի, ապա և Հայաստանում ստեղծված անառողջ մթնոլորտի ու ներքաղաքական բարդ իրավիճակի հետ:
Պարզվում է, սակայն, որ «վիզա» տրամադրել մերժում են ոչ միայն եվրոպական երկրների դեսպանատները և ոչ միայն «շարքային» քաղաքացիներին: «Փաստ» թերթի տեղեկություններով, պատերազմի օրերին ԱԺ «իմքայլական» մի շարք պատգամավորներ և մի քանի այլ պաշտոնյաներ դիմել են Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատուն՝ մուտքի արտոնագիր ստանալու համար, սակայն մերժվել են: Թե կոնկրետ ինչ նպատակով են դիմել և թե այդ դիմումներից քանիսն են եղել «աշխատանքի բնույթով», ցավոք, ճշտել չհաջողվեց: Այդուամենայնիվ, ուշագրավ է, որ դիմածներից որևէ մեկի (այլ աղբյուրների փոխանցմամբ՝ գերակշիռ մեծամասնության) խնդրանքը ԱՄՆ-ի դեսպանատունը չի բավարարել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում