Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Իշխանությունը և հարթակային ընդդիմությունը անհրաժեշտ պետական մտածողությամբ օժտված չեն. Սուրեն Սուրենյանց

Interview

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ինքնատիպ քննադատությունները և հայտարարությունները ինչ-որ տեղ այլ տպավորություն են առաջացնում: Հիշենք պատերազմից առաջ նրա գնահատականը Հայաստանի վիճակի մասին և խորհուրդը՝ Ադրբեջանին: Երեկ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում մեկ այլ մտահոգության մասին էր գրել, հստակ նշելով Հայաստանի սահմանների բոլոր այն կոորդինատները, որտեղ մեր ուժերն են տեղակայված: Արդյո՞ք նման մոտեցումը տեղավորվում է քաղաքական պայքարի շրջանակներում, և արդյո՞ք այդ պայքարում այնուամենայնիվ չկան կարմիր գծեր, որոնք կարող են սպառնալ մեր երկրի անվտանգությանը և որոնք պարզապես չի կարելի անցնել: Այս և այլ հարցերի մասին է Orer.am-ի զրույցը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ:

- Պարոն Սուրենյանց, ներհայաստանյան քաղաքական դաշտում այնպիսի տպավորություն է, որ ոչ թե կուսակցություններն են միմյանց դեմ պայքարում, այլ անձինք՝ պետականության դեմ: Քիչ չեն դեպքերը, երբ հրապարակվում են մեր սպառազինությանը, զինատեսակներին, սահմանապահ դիրքերին վերաբերող կորդինատներ և տեղեկություններ, որոնք կարող են սասանել պետության հիմքերը: Ձեր կարծիքով քաղաքականության մեջ չկա՞ն կարմիր գծեր, որոնք, այնուամենայնիվ չի կարելի անցնել:

- Քաղաքակիրթ աշխարհում քաղաքական համակարգերն անպայման ունեն կարմիր գծեր, որոնք հիմնականում վերաբերում են երկրի անվտանգությանը սպառնացող ներքին և արտաքին մարտահրավերներին: Այսինքն՝ այս խնդիրների հանդեպ, սովորաբար, քաղաքական կուսակցություններն ունենում են կոնսեսուսային մոտեցումներ: Օրինակ՝ արտաքին ագրեսիայի դեպքում լինում է քաղաքական դաշտի կոնսոլիդացիա, և դադարում է ներքաղաքական պայքարը, կամ, երբ արտաքին քաղաքական առանցքային դիրքորոշում պետք է ձևավորվի պետության անունից, այդ դեպքում ևս քաղաքական կուսակցությունները, հիմնական քաղաքական դերակատարները փորձում են կոնսեսուսի գալ: Այլ կերպ ասած՝ կարմիր գծերը պարտադիր են և երբ քաղաքական համակարգերում կարմիր գծեր չեն լինում, այն փոխակերպվում է կոմպրոմատների պատերազմի կամ քաղաքակիրթ պայքարի նշաձողից ներքև իրականացվող գզվրտոցի:

- Այս տեսանկյունից, ըստ Ձեզ, Հայաստանում ի՞նչ իրավիճակ է:

- Դասական իմաստով՝ ներկայում Հայաստանում քաղաքական պայքար գոյություն չունի: Մենք տեսնում ենք կոմպրոմատների պատերազմ, տարբեր օրակարգեր, որոնք չունեն հայկական ծնունդ, սպասարկում են տարբեր շահեր՝ ռուսական, արևմտյան գրանտային ծրագրերով թելադրվող օրակարգեր: Այդ իմաստով, Հայաստանում բավականին տխուր իրավիճակ է, որովհետև չենք կարող մատնանշել ծրագրային, պատերազմի պատճառների, հետևանքների վերաբերյալ խորքային բանավեճեր: Փոխարենը բոլորը զբաղված են փոխադարձ մեղադրանքներ, վարկաբեկիչ տեղեկություններ տարածելով, և այս ամեն ինչի մեջ կորում է ռացիոնալ քաղաքական միտքը, դիսկուրսը, բանավեճը: Սա քաղաքական դաշտը երկփեղկելու և ամեն ինչը սևի, սպիտակի բաժանելու արատավոր քաղաքականության պտուղն է, որի ժամանակ գաղափարներն ու արժեքները ստորադասվել են ճակատային դիմադրության, ռեսուրսների կամ խրամատային պայքարի, ինչի ականատեսն ենք հիմա: Այսինքն, բոլորի խնդիրն է ոչ թե ազնիվ մրցակցությունը, այլ ներքաղաքական հակառակորդին ոչնչացնելը:

- Իսկ դա վտանգավոր չէ՞ և արդյո՞ք ողջամիտ է, երբ քաղաքական գործիչը մեր երկրի սահմանին հսկողություն իրականացնող անձնակազմի կոորդինատներ կարող է հրապարակել:

- Իհարկե, ողջամիտ չեմ համարում: Եթե քաղաքական գործիչը այդ հարցի մասին ունի մոտեցում կամ տեսակետ, ապա դա կարող է ներկայացնել, առանց կոորդինատների ներկայացման, որպեսզի հակառակորդը չկարողանա իրեն անհրաժեշտ տեղեկություն ունենալ այս կամ այն հայտարարությունից: Ես մի քանի անգամ շեշտել եմ, որ Հայաստանը որակապես նոր իշխանության և նոր ընդդիմության անհրաժեշտություն ունի, քանի որ գործող իշխանությունը և գործող հարթակային ընդդիմությունը անհրաժեշտ պետական մտածողությամբ օժտված չեն: Ստացվում է, որ երկուսն էլ սպասարկում են ինչ-որ օրակարգեր և շահեր, որոնք ընդհանուր ոչինչ չունեն պետական շահի հետ: Եվ եթե մոնիթորինգի ենթարկենք գործող իշխանության և հարթակային ընդդիմության հակադրության թեմաները, ապա ողբալի իրավիճակ կստացվի, քանի որ ռացիոնալ քաղաքական պայքարի որևէ հետք գտնել հնարավոր չէ:

Արմինե Գրիգորյան

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia