Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Եթե մի կառավարություն երեք տարի շարունակ ստել է, ապա որևէ ներդրող չի կարող նման երկրում ներդրում անել. Նաիրի Սարգսյան

Interview

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպված հանդիպման ժամանակ նշեց, որ ներդրողները հավատում են Հայաստանի տնեսական և քաղաքական ապագային: Այս միտքը նոր հարցեր առաջացրեց հանրության ոչ մասնագիտական շրջանակներում, ինչը վերածվեց օրվա թեմայի:
Իրականում ի՞նչ տնտեսական պոտենցիալ ունի Հայաստանը, որը կարող է ներդրողների մոտ դրական սպասումներ արթնացնել, և արդյո՞ք վարչապետի կողմից ձևակերպված միտքը իրատեսական է:
Այս և այլ հարցերի մասին է Orer.am-ի զրույցը «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի հետ:

- Պարոն Սարգսյան, իրատեսակա՞ն է արդյոք վարչապետի արատահայտած միտքը: Եթե այո, ապա, որպես տնտեսագետ, խնդրում եմ հիմնավորեք այն, եթե՝ ոչ, ապա ի՞նչ դիտարկումներ ունեք այս առիթով:

- Ես շատ վաղուց նման հայտարարություններին չեմ արձագանքում, քանի որ փորձը ցույց է տվել, որ վարչապետի հայտարարությունները և գործողությունները երբեք իրար չեն համապատասխանում: Հետևաբար, սա հերթական ապատեղեկատվությունն է և, կարծում եմ, դրա հիմնավորումը պետք է պահանջել նրանից և ոչ թե մասնագիտական հանրությունից:
- Եթե մի կողմ թողնենք դա, ապա իսկապե՞ս այսօր Հայաստանում ներդրումների համար նպաստավոր պայմաններ կան:
- Նախ պետք է պարզել, թե ո՞ւմ մասին է խոսքը և ովքե՞ր են այդ ներդրողները, առհասարակ, ե՞րբ են ներդրումներ անում, որոնք այդպես էլ տեսանելի չեն դառնում մասնագետների համար: Եվ, առհասարակ, խոսքը ի՞նչ ծավալի մասին է: Այս հարցերի պատասխանը պետք է ստանալ վարչապետից, բայց ես կարող եմ տրամագծորեն հակառակի մասին խոսել և հիմնավորել, թե ինչո՞ւ Հայաստանում այդպես էլ ներդրումները չեն կարող աճել, որպեսզի իշխանությունների համար էլ պարզ լինի: Այս հարցին մենք պետք է մոտենանք զուտ ներդրողի տեսանկյունից: Նրան անհրաժեշտ է անվտանգ միջավայր, տարածքային անվտանգություն, քաղաքական կայունություն, բարենպաստ հարկային համակարգ, կայուն ֆինասավարկային համակարգ: Թվարկածս բոլոր գործոնները, սակայն, մեզ մոտ բացակայում են: Դա այնքան ակնհայտ է, որ բոլորն են տեսնում: Բացի այդ, ներդրողին հետաքրքրում է նվազագույն ծախսերով առավելագույն արդյունքի ապահովումը, լայն սպառում ունեցող շուկաները, իսկ Հայասանը ցածր ինքնարժեքով արտադրանք ատադրող պետություն չէ: Բացի այդ, մաքսային մարմինների անպատասխանատու աշխատանքը, որի աշխատակազմը ամենօրյա ռեժիմով քարուքանդ է անում այդ համակարգը, թույլ չեն տալիս ներդրման մասին մտածել: Պետք է ընդամենը մեկ անգամ մտնել մաքսային մարմին ու տեսնել, թե իրականում ինչ է կատարվում այդ համակարգում: Այսինքն՝ նմանատիպ իրավիճակում ներդրումների մասին խոսելը աբսուրդի ժանրից է: Եթե այդպես չլիներ, ապա մենք մինչև պատերազմը, մինչև կորոնավիրուսը ներդրումների աճ կունենայինք, ոչ թե անկում: Մենք ոչ միայն պետք է խոսենք օտարերկրյա ներդրումների մասին, այլ նաև հայաստանյան ներդրողների մասին: Այնինչ՝ ամեն ինչ հետևողականորեն այնպես արվեց, որ Հայաստանից կապիտալը արտահոսեց այլ երկրներ:

- Անցած տարի կառավարությունը տարբեր ներդրումային ծրագրեր մշակեց և իրականցրեց: Մասնավորապես՝ խելացի անասնագոմերի և նմանատիպ այլ ծրագրերի տեսքով: Ի՞նչ արդյունք կարող են դրանք ապահովել:

- Դրանք բավարար չեն և չեն կարող իրավիճակ փոխել, քանի որ ծավալներն են փոքր: Մյուս կողմից, մասնավորապես խելացի անասնագոմերի ծրագիրը անշահութաբեր ծրագիր է: Դրա փոխարեն առաջին հերթին մենք պետք է ներդրողի համար մեր տնտեսության կառուցվածքը փոխենք և այն ավելի շահութաբեր դարձնենք, բացահայտենք տնտեսության համար կարևոր ճյուղերը, որից հետո արտոնությունների տեսքով, որոշակի օժանդակությունների տեսքով պետությունը աջակցություն առաջարկի և դրանք ներկայացնի ներդրողներին: Բացի այդ, պետք է իշխանությունները ականջալուր լինեն ներդրողների կողմից բարձրացված հարցերին, ընկալեն, թե ի՞նչ է պետք ներդրողին, նրանց կողմից առաջարկվող փոփոխությունները իրականացնեն, նոր մտածեն այլ հարցերի մասին: Սովորաբար ազդակները պետք է տա կառավարությունը, մինչդեռ մեզ մոտ ճիշտ հակառակն է: Ներդրողների կողմից ազդակները գնում են կառավարություն, բայց դրանք գործ չեն դառնում, փոփոխություններ չեն իրականացվում: Այդ է պատճառը, որ ներդրումային նման միջավայր ունենք: Եթե ՀՆԱ-ի աճը պետք է ապահովեն խաղատները, ապա ի՞նչ տնտեսական աճ կարող է լինել մեր երկրում: Մեզ հարկավոր է ներառական տնտեսական աճ ապահովել, հասցեական մոտեցում ցուցաբերել բոլոր ճյուղերի հանդեպ, որպեսզի բոլոր խավերը կարողանան ներգրավված լինել եկամուտների գեներացման գործում: Եթե գյուղատնտեսությունը ֆինանսավորում են, բայց դրանից որևէ գյուղացի չի օգտվում, այլ դրա փոխարեն խոշոր ձեռնարկատերերն են դրանից օգտվում և ավելի են հարստանում, ապա հարց է ծագում, թե ո՞ւմ համար էին այդ ներդրումները:

- Ստացվում է, որ նույնիսկ այդ ծրագրե՞րն իրենց չկարողացան արդարացնել:

- Ես խելացի անասնագոմերի ծրագրի վերաբերյալ հաշվարկ եմ կատարել և պարզել եմ, որ պետության կողմից տրամադրված արտոնյալ վարկերը մարելու վերադարձելիությունը ապահովելու համար ավելի ձեռնտու կլիներ տրամադրվող վարկը բանկում ներդնել ավանդի տեսքով, երեք տարի հետո դրա տոկոսները վերցնել, և գումարը վերադարձնել կառավարությանը: Այսինքն, այս ծրագիրը ևս չհաշվարկված, հերթական աբսուրդ ծրագրերից էր, որոնցից օգտվեցին խոշոր ձեռնարկատերերը, իսկ հիմնական հասցեատերը այդպես էլ որևէ արդյունքի չհասավ: Ես ստպված եմ հիասթափեցնել բոլորին, քանի որ երեք տարի հետո կտեսնեք, թե կառավարության շենքի մոտ ինչքան մարդ կգա ցույց անելու: Այսինքն, երբ որևէ ծրագրի հեռանկարը չի դիտարկվում, հաշվարկները չեն իրականացվում, այն դադարում է արդյունավետ լինելուց:

- Ձեր կարծիքով, ո՞րն է ելքը, ի՞նչ պետք է անել, որպեսզի երկրին պատուհասած ցնցումներից հետո մեր տնտեսությունը էլ ավելի չգլորվի անդունդը:

- Համակարգային մոտեցում է պետք: Նախ հարկավոր է վերհանել մեր մրցակցային առավելությունները, որը նաև հարկման դաշտի վերանայում է ենթադրում: Այսինքն՝ եթե Հայաստանում արտադրված ցանկացած ապրանքի ինքնարժեքը ավելի բարձր է, քան հարևան երկրներում, ապա պետք է սկսել հարկային դրույքաչափերի վերանայումից: Այլ տարբերակ չունենք: Սա պետք է որպես ելակետ վերցնենք և ժամ առաջ սկսենք բարեփախումներ իրականացնել: Մյուս կողմից՝ եթե մի կառավարություն երեք տարի շարունակ ստել է, ապա որևէ ներդրող չի կարող նման երկրում ներդրում անել: Ուստի, իմ կարծիքով, կառավարության փոփոխությունը և հարկային դաշտի բարելավումը օրվա հրամայականն է, առանց որոնց հնարավոր չի լինի առաջ շարժվել:

Արմինե Գրիգորյան

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia