Yerevan, 27.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ալիևն ու Փաշինյանն իրար ընդառաջ քա՞յլ են կատարում

Դեռեւս բաց է մնում այն հարցը, թե ինչպես եւ ինչ պայմաններում է ԵԱՀԿ Մինսկի խումբը վերսկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր միջնորդական առաքելությունը: Պարզ է այն, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումն ու բանակցությունները հնարավոր են դարձել միայն այն պատճառով, որ կողմերը համաձայնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ իր նախկին ձեւաչափում գործունեության վերսկսման անհրաժեշտության հարցում: Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո երկու երկրների միջեւ կարգավորման գործընթացը սկսում է գործնական ուրվագծեր ձեռք բերել։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ։ Նրանք հայտնել են, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը։ Խմբի համանախագահները նախ հանդիպել են արտգործնախարարներին առանձին-առանձին, ապա՝ համատեղ հանդիպում ունեցել նրանց հետ։ Բանակցություններին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպումներ են տեղի ունեցել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի եւ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ, որոնց տեղեկացրել են վերջին մեկ տարվա ընթացքում ձեռնարկված ջանքերի, ինչպես նաեւ տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին:

Մեկնաբանելով բանակցությունները, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություններում ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջընթացի վերաբերյալ՝ հաշվի առնելով նոր իրողությունները: «Համանախագահները ողջունում են 2020թ. նոյեմբերից ի վեր արտգործնախարարների առաջին հանդիպումը՝ որպես երկու երկրների վճռականության նշան տարածաշրջանում՝ անվտանգության, կայունության և բարգավաճման ապահովմանն ուղղված ուղղակի երկխոսության միջոցով խաղաղ գործընթացը վերսկսելու հարցում», - նկատում են արդեն միջնորդները: Նշվում է նաև, որ ԵԱՀԿ ՄԽ-ն առաջարկել է «իրավիճակի ապաԷսկալացման կոնկրետ նպատակային միջոցներ և հնարավոր հետագա քայլեր»: Սակայան՝ կոնկրետ որո՞նք:

Դեռեւս բաց է մնում այն հարցը, թե ինչպես եւ ինչ պայմաններում է Մինսկի խումբը վերսկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր միջնորդական առաքելությունը: Պարզ է, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումն ու բանակցությունները չէին կայանա, եթե կողմերը չհամաձայնեին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը նախկին ձևաչափով վերսկսելու անհրաժեշտության հարցում։ Դա ակնհայտորեն ցույց է տալիս, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո երկու երկրների միջեւ կարգավորման գործընթացը սկսում է գործնական ուրվագծեր ձեռք բերել։ Ակնհայտ է, որ միջազգային միջնորդները հակամարտության կողմերին կոչ են անում վերացնել Լեռնային Ղարաբաղի հումանիտար հասանելիության բոլոր սահմանափակումները, ինչպես նաեւ կատարել հրադադարի մասին նոյեմբերի 9-ի հռչակագրին համապատասխան ստանձնած պարտավորությունները: Անհասկանալի է, թե ուժի մեջ են մնում արդյոք հակամարտության կարգավորման նախկին պայմանները, թե առաջարկվել է ինչ-որ նոր բան և նախանշված է կոնկրետ բանակցային ներուժ։

Մասնավորապես, խոսքը, հավանաբար, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցություններ սկսելու մասին է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացումը կարող է կապված լինել որոշակի կուլիսային գործընթացների հետ, որոնք կապված են արտաքին խաղացողների, առաջին հերթին՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի հետ։ Երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքներով առաջին պլան է մղվել Ռուսաստանը։ Հենց Մոսկվան է վճռորոշ դեր խաղացել հրադադարի հարցում։ Եվ հենց Ռուսաստանի մայրաքաղաքում 2021 թվականի հունվարին նշանավորվեց հակամարտող տարածաշրջանի տնտեսության եւ ենթակառուցվածքների վերականգնման ծրագիրը։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը երբեք չի լքում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը՝ համարելով, որ այն պետք է շարունակի իր աշխատանքը հակամարտության կարգավորման ուղղությամբ, զբաղվի փախստականների խնդիրներով, խաղաղապահ առաքելությամբ և տարածաշրջանի տնտեսական ու տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակմամբ։ Այդ իմաստով Մոսկվան հավասարակշռելու քաղաքականություն է վարել, իսկ նրա դիրքորոշումը համակարծիք է Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի այն դիրքորոշման հետ, որոնք համարում են, որ «ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, եւ այդ կարգավորումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշումից հետո»:

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead