Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Հայը հանձնվող տեսակ չէ». «Փաստ»

Interview

«Փաստ» օրաթերթը գրում է

Մոտ մեկ տարի յոթ ամսվա ծառայող էր Նարեկը, երբ սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը: Ծառայել է Արցախում՝ Մատաղիսում: «Երբ զորակոչվեցի բանակ, սովորում էի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում՝ առաջին կուրսում: Նպատակս կինեզոլոգ դառնալն էր, այս առումով ոչինչ չի փոխվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նարեկը:

Բայց նախքան ներկայի մասին խոսելը զրուցում ենք ոչ վաղ անցյալից՝ պատերազմից: Նշում է՝ պատերազմից առաջ երազկոտ էր, կյանքին լրիվ այլ գույներով էր նայում: «Բայց պատերազմը, ընկերոջ մահը իմ մեջ շատ բան փոխեցին: Կյանքին ավելի ռեալ սկսեցի նայել, այն դադարեց ինձ համար բազմերանգ լինել, հիմա սև ու սպիտակի մեջ է, չնայած շուրջս ուրախալի իրադարձություններ տեղի են ունենում: Ընկերներիս կորցրեցի, բայց չեմ ուզում մտածել, որ նրանց մահն անտեղի էր: Կռվել ենք հանուն հողի, ինչպես Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա: Մենք շարունակեցինք այն, ինչ սկսել էին մեր հայրերն ու եղբայրները, չթողեցինք մարտի դաշտը, չփախանք: Չեմ համարում, որ պարտված ենք, բայց նաև պետք է դասեր քաղենք այն ամենից, ինչ եղավ մեզ հետ: Պետք է շարունակենք ուժեղանալ, գործով ապացուցենք, թե ով ենք մենք: Մեր բանակը պետք է շատ ուժեղ լինի, մեր տղերքի ուժն անսպառ է, բայց միայն դրա վրա չպետք է հույսներս դնենք, բանակը պետք է զինված լինի ցանկացած տեսակի հարվածի դիմագրավելու համար: Թիկունքը ևս պետք է ամուր լինի»,- ասում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ քաղաքականության մասին խոսել չի սիրում, չի էլ ցանկանում, իրեն շատ է մտահոգում այն, թե մարդիկ ինչպես են վերաբերվում իրար: «Պարզ օրինակ. սոցիալական ցանցերում հայը հային հայհոյում է, բայց այդպես չպետք է լինի: Եթե խոսում ենք համախմբվածության մասին, առաջին նախապայմանն իրար սիրելն ու հարգելն է»,-հավելում է Նարեկ Պողոսյանը:

No description available.

Ծառայել է Մատաղիսի երրորդ գումարտակում: «Շատ վնասներ ենք պատճառել թշնամուն՝ 38-ից ավելի տանկ ենք խփել, թշնամին բազմաթիվ զոհեր է ունեցել: Բայց այնպես ստացվեց, որ հինգերորդ օրը մնացինք «Յաշմայի» շրջափակման մեջ: Արդեն զոհվել էր մեր գումարտակի հրամանատարը՝ Մանվել Կարապետյանը, այդ ժամանակ ամբողջ պատասխանատվությունը ստանձնեց շտաբի պետը՝ Սարգիս Ավետիսյանը: Դիրքը պահում էինք՝ ոչ մի քայլ նահանջ որոշմամբ, բայց շրջափակման մեջ հայտնվելուց հետո կա՛մ պետք է մնայինք ու զոհվեինք, կա՛մ այլ ելք գտնեինք: Կարողացանք դուրս գալ «Յաշմայի» շրջափակումից, նահանջել: Հրետանիով սկսեցին հարվածել մեզ, այդ ժամանակ էլ վիրավորվեցի, աջ ուսագոտիս, խնձորակը… ոչինչ չկա: Այդ ժամանակ տղերքից երկուսը զոհվեցին, չորսը վիրավորվեցին: Տղերքը եկան օգնության, վիրակապեցին մեզ, «իջանք» Մատաղիսից, հաջորդ օրը Մատաղիսը և Թալիշը գրավեցին: Հաշվի չառնելով վիրավորումը, ցավը՝ ուզում էի նորից գնալ տղերքի մոտ, ոչնչից չէի վախենում, ընկեր էի կորցրել և լցված էի վերժխնդրությամբ: Բացի դա, մեր հողն էր, ո՞նց չպայքարեինք, թողնեինք, որ գային, հասնեին մեր տների՞ն»,-նշում է նա:

Շեշտում է՝ երբեք չպետք է մոռանալ, որ հայը հանձնվող տեսակ չէ, որքան էլ փորձեն հակառակն ասել: Նարեկն այսօր հաշմանդամության երրորդ կարգ ունի: «Ձեռքս չի աշխատում, ու բնական է, որ հիմա չեմ կարողանում աշխատել այդ պատճառով: Պետությունն, այո՛, տարբեր ոլորտների հետ կապված ծրագրեր է ներկայացնում, բայց եթե, օրինակ՝ մարդը չի սիրում IT ոլորտը, իրեն դա հետաքրքիր չէ, նա ուղղակի չի մասնակցի այդ ծրագրին: Այս առումով պետք է ավելի ճկուն ծրագրեր լինեն: Շարունակում եմ ուսումս Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, ապագա կինեզոլոգ եմ: Սիրում եմ իմ մասնագիտությունը, իմ առջև նպատակ եմ դրել ու կհասնեմ դրան: Հուսով եմ՝ ձեռքս լիարժեք կապաքինվի, և որևէ խոչընդոտ չի լինի»,- ընդգծում է Նարեկը:

Ասում՝ մտադիր է նաև «կառավարում» մասնագիտություն սովորել, երկրորդ մասնագիտություն ունենալը հաստատ չի խանգարի: «Կոտրվել, նահանջել չկա, շարունակում եմ ուսումս: Շատերը զարմանում են, բայց անգամ ձեռքի այս վիրավորումով մասնակցում եմ կրակային պատրաստությունների: Պետք է պատրաստ լինել: Ես իմ վրեժը վերցրել եմ, բայց ընկերներինս՝ ոչ: Մենք միշտ կռվել ենք հողի համար, իսկ հողը մեղավոր չէ, որ դրա վրա ապրում են շատ դավաճաններ: Այս հողը սուրբ է մեզ համար: Ամեն անգամ Եռաբլուր գնալիս ու մեր տղերքի դեմքին նայելիս ամոթ ենք զգում: Ցավալի է՝ ոմանք, փոխանակ մտածեն, թե ինչ անեն, որ ոտքի կանգնենք, իրար դեմ են դուրս գալիս: Սրանով ոչնչի չենք հասնի, պետք է համախմբվենք, մի բռունցք դառնանք, այդ պահը եկել է: Մի բան էլ կա. երբ սահմանին անհանգիստ է, ասում են՝ գնանք, մեր հողի համար մեռնենք: Նման տրամաբանությունը սխալ է, հակառակը՝ մտածենք հաղթելու և այդ հողում ապրելու, արարելու մասին: Հայրենիքն, այո՛, մեր սուրբ հողն է, մեր ընտանիքը, մեր ծնողը, դրա համար արժե մեռնել, բայց այդ մտածելակերպը պետք է հանենք մեր միջից: Պետք է հաղթենք ու ապրենք»,-եզրափակում է Նարեկ Պողոսյանը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia