Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սահմանադրական փոփոխությունն ու ՀՀ մարտահրավերները

Analysis

Օրերս հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դեռևս փետրվարի 12-ին ստեղծված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կլուծարվի, որի փոխարեն կստեղծվի սահմանադրական բարեփոխումների խորհուրդ: Ըստ որոշման՝ խորհուրդը կնախագահի ՀՀ արդարադատության նախարարը, որը մեկամսյա ժամկետում կկազմի և վարչապետի աշխատակազմ կներկայացնի սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման, խորհրդի անհատական կազմն ու գործունեության կարգը հաստատելու և Փաշինյանի 2020 թվականի փետրվարի 12-ի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագիծը:

Մի բառով ասած՝ Փաշինյանը որոշել է փոխել Սահմանադրությունը։ Ըստ էության, այդ ամենն ամենևին չի նշանակում, թե նրան իր ներկայիս սուպերվարչապետական համակարգը, որի քննադատությամբ, որպես ընդդիմադիր գործիչ, զբաղվել է տարիներ շարունակ, այլևս չի բավարարում, և Փաշինյանը՝ հանուն ժողովրդավարության, որոշել է փոխել այն, բնավ, պարզապես նա նոր սահմանադրությամբ փորձելու է լուծել միանգամից երկու խոշոր խնդիր՝ ներքաղաքական և արտաքին քաղաքական։

Ինչպես քանիցս գրվել է մամուլում՝ նոր Սահմանադրությամբ, Նիկոլն, ամենայն հավանականությամբ, անցում է կատարելու կառավարման կիսանախագահական համակարգին՝ դրանում իրեն, բնականաբար, վերապահելով երկրի նախագահի պաշտոնը։ Գլոբալ առումով, դա առանձնապես մեծ փոփոխություն չի լինելու նրա ներկայիս սուպերվարչապետական իշխանության համեմատ, նա, գոնե իր հաշվարկով, շարունակելու է ունենալ բացարձակ իշխանություն, փոխարենը՝ ավելանալու է պաշտոնների թիվը, որոնցով կարող է բավարարել սեփական թիմակիցների ախորժակը։

Այս պլանավորումն իրականացնելու և հաջողության հասնելու դեպքում, Փաշինյանին հնարավորություն է տալու առնվազն 1.5-2 տարով երկարաձգել է սեփական իշխանությունը. գործող խորհրդարանն ընտրվել է 2021 թվականի հունիսին, և եթե ֆորսմաժորներ չլինեն, գործելու է մինչև 2026 թվականի հունիս, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետությանն այլ հավասար պայմաններում  մնացել է 4.5 տարի ժամանակ։

Եթե հաշվի առնենք Փաշինյանի վարած խայտառակ քաղաքականությունը, հինգ տարի անց իշխանությունը պահպանելու նրա շանսերը գրեթե զրոյական են։ Ահա այդ պայմաններում, օրինակ, մեկ տարվա ընթացքում փոփոխելով սահմանադրությունը և սահմանելով նախագահի պաշտոնավարման, ասենք, 5 կամ 6 տարի ժամկետ, դիցուք, 2022 թվականի վերջում կարող է կազմակերպել նախագահի ընտրություն և վարչական ու այլ լծակներով դառնալ նախագահ՝ առանց ֆորսմաժորների ընթացքի դեպքում պաշտոնավարելով մինչև 2027-2028 թվականները։ Այս ամենին եթե համադրենք իշխանության նկատմամբ Նիկոլի անհագուրդ սերը, չի բացառվում, որ այս սխեման աշխատի։

Սահմանադրական փոփոխությունների արտաքին քաղաքական ասպեկտում անկասկած հաշվի է առնվելու Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման հեռանկարը։ Հայտնի է, որ Թուրքիան, որպես ՀՀ-ի հետ հարաբերությունների հաստատման նախապայման՝ մշտապես պահանջել է ՀՀ անկախության հռչակագրից հանել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հանձնառություն ենթադրող դրույթը, իսկ ՀՀ զինանշանից՝ Արարատ լեռան պատկերը։ Ըստ էության, չի բացառվում և մեծ է վտանգը, որ Հայաստանի անկախության հռչակագրից կարող է բացառվել նաև Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի, 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման մասին դրույթը։

Ստացվում է, որ Սահմանադրություն փոխելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձելու է մի կողմից՝  բավարարել սեփական իշխանության երկարաձգման, մյուս կողմից՝ Թուրքիայի պահանջները։

Արթուր Սարգսյան     

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts