Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Տնտեսության շունչը կտրվում է

Analysis

Գրեթե բոլոր մասնագետներն են վկայում, որ ՀՀ-ում տեղի ունեցած թանկացումների տեմպը 2022թ. գուցե կթուլանա՝ անցած տարվա բարձր գնաճի ֆոնին, բայց դրանից գները չեն իջնի։ Գները էլի կբարձրանան. կանխատեսվում է ևս 5-6 տոկոս գնաճ, ինչը ցածր եկամուտների պայմաններում խթանելու է սոցիալական իրավիճակի վատացումն ու աղքատության խորացումը։ Դեռ մինչև անցած տարվա համատարած թանկացումներն էլ ՀՀ բնակչության գրեթե կեսն աղքատ էր։

Ըստ էության, դժվար չէ պատկերացնել, թե ինչ է եղել անցած տարվա թանկացումներից հետո։ Ու դա շարունակելու է խորանալ նաև այս տարվա ընթացքում։ Եկամուտների ավելացում շատերին չի սպառնում։ Որոշ դեպքերում էլ այն լինելու է՝ ինչպես կաթիլը մեկ բաժակում։

Նշենք նաև, որ աշխատավարձերի բարձրացում պետական հատվածում այս տարի նախատեսված չէ, ի դեպ՝ անցած տարի էլ չի եղել։ Խոսքը բարձրաստիճան պաշտոնյաների ու կառավարման ապարատի այն չինովնիկների մասին չէ, որոնց աշխատավարձերի բարձրացումները փոխարինվում են պարգևավճարներով։ Պետական համակարգում կան բազմաթիվ աշխատողներ, ովքեր ոչ միայն աշխատավարձի բարձրացումներ չեն ունեցել, այլև պարգևավճարներ չեն ստանում կամ շատ հազվադեպ են ստանում։ Փաստենք, որ այս մարդկանց կյանքի պայմանները վերջին տարիներին վատացել են, այս տարի ևս շարունակելու են վատանալ։ Նրանց մի մասը դարձել է աշխատող աղքատ՝ եկամուտների ու ծախսերի անհամաչափ ավելացման հետևանքով։

Ընդգծենք, որ էլ ավելի է վատանալու աշխատանք չունեցողների կյանքը, գործազուրկները կազմում են աշխատունակ բնակչության գրեթե 18-20 տոկոսը։ Խոսքը ոչ թե տասնյակ, այլ հարյուր-հազարավոր մարդկանց մասին է։ Տարեսկզբից 1-2 հազար դրամով կբարձրանա նվազագույն կենսաթոշակն ու նպաստը, փոխարենը՝ անհամեմատ ավելի մեծ ծանրաբեռնվածություն կավելանա այս խմբերում ընդգրկված քաղաքացիների վրա՝ գնաճի ու բազմաթիվ այլ պարտադիր վճարումների տեսքով։

Նշենք նաև, որ կենսաթոշակների ու նպաստների այդ չնչին բարձրացումն էլ բոլորին չի վերաբերում՝ հազիվ նրանց 10-12 տոկոսին։ Ինչպես և սպասելի էր՝ առավել մեծ տեմպերով են թանկանում հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքները։ Անցած տարի սննդամթերքի գնաճը հասավ 16-17 տոկոսի։ Նույն քանակությամբ սնունդ գնելու համար մարդիկ ստիպված էին այդքանով ավելի շատ գումար վճարել, ու ոչ մի նշանակություն չուներ, որ միջին գնաճը 8-9 տոկոսի սահմաններում էր։ Այս տարվա սպասումը 5-6 տոկոս է, բայց կասկած չկա, որ, ինչպես միշտ, այն շատ ավելի բարձր է լինելու առաջին անհրաժեշտության ապրանքների պարագայում։

Թանկացումները բազմաթիվ դեպքերում իսկապես փոխանցվում են դրսից, բայց շատ դեպքերում էլ թելադրված են ներսից։ Դրանք կապված են մրցակցային միջավայրի վատ պաշտպանության, արհեստական գնագոյացման երևույթների, հարկային բեռի ծանրացման, գյուղմթերքների արտադրության կրճատման ու շատ այլ գործոնների հետ։ Ով չգիտի, որ ներմուծման թանկացման դեպքում ներքին շուկան անմիջապես արձագանքում է գների բարձրացման տեսքով, իսկ իջնելու դեպքում գներն այլևս չեն իջնում, շարունակում են մնալ նույնքան բարձր, ինչպես մինչ այդ։ Սա ներքին շուկայի մրցակցային միջավայրի պաշտպանության խնդիր է, որն այդպես էլ չի հաջողվում կարգավորել։ Ու դրա հետևանքով տուժում են սպառողները։

Նման փնթի ու անհեռատես քաղաքականության հետևանքով տուժում է՝ ինչպես տնտեսությունը, այնպես էլ՝ սպառողը։ Չեն ավելանում մի կողմից՝ տնտեսության եկամուտները, ընկնում է մրցունակությունը, մյուս կողմից՝ աճում են սպառողների ծախսերը։ Լավ ապրելու հասարակ քաղաքացու հույսերը, որոնք կապված էին իշխանափոխության հետ, կրկին հետաձգվում են։

Արթուր Սարգսյան

 

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts