Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ներդրումազուրկ Հայաստանի անորոշ ապագան

Analysis

Օրվա իշխանությունների կադրային զրոյական մակարդակի ու անհեռատես ու պրիմիտիվ գործողությունների մասին խոսվում է շուրջ չորս տարի։ Վերջին շրջանում իր սկանդալային ու, մեղմ ասած, զավեշտալի հայտարարություններով աչքի է ընկնում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Ներդրումների հորդելու մասին ժամանակին հայտարարող Քերոբյանն այլևս չի խոսում այդ մասին։ Ինչպես երկնիշ աճի դեպքում, այստեղ էլ նրա «շոկային օպտիմիզմը» չաշխատեց, ավելին՝ ներդրումներն այդպես էլ չհորդեցին։

Վերջերս հրապարակվել են օտարերկրյա ներդրումների վերաբերյալ պաշտոնական տվյալները, ու դրանք վկայում են, որ ներդրումները շատ հեռու են բավարար լինելուց։ Ճիշտ է, տարեկան ցուցանիշները դեռ հայտնի չեն, բայց եղածն էլ բավարար է իրավիճակի վերաբերյալ պատկերացում կազմելու համար։ Վիճակագրական կոմիտեն արձանագրել է, որ անցած տարվա առաջին երեք եռամսյակներին Հայաստանում իրականացված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են հազիվ 88 մլրդ դրամ։ Պարզ է, որ դա այն գումարը չէ, որը կարող էր փրկել ՀՀ տնտեսությունը ներդրումային սովից։ Ներդրումների հորդելու մասին ընդհանրապես անիմաստ է խոսելը։ Օտարերկրյա կապիտալի հետաքրքրությունները, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա չափազանց պասիվ են մեր տնտեսության նկատմամբ։ Իշխանություններն էլ գրեթե ոչինչ չեն կարողանում անել այն ակտիվացնելու ուղղությամբ։

Իշխանությունները պարբերաբար հայտարարում են միլիարդների հասնող ծրագրերի մասին, բայց անցած 4 տարվա ընթացքում այդպես էլ այդ ծրագրերը կյանքի չկոչվեցին։ Մեկնարկած մանր-մունր ծրագրերն էլ շատ կարճ կյանք ունեցան․ շատ արագ բացվեցին, հետո կրկին փակվեցին։ Տևական ժամանակ պղնձաձուլարանի ու ատոմակայանի կառուցման մասին են խոսում, ավելին՝ անընդհատ թարմացնում են ու նոր պաթոս հաղորդում, բայց արդյունք չկա. այդպես էլ դրանց հիմքերը չեն դրվում։

Ինչպես ժողովուրդն է ասում՝ բոլոր պարերը պարել ենք, մնացել է «Սարի սմբուլը»․ հիմա էլ փաշինյանական իշխանության հույսը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումն ու սահմանների բացումն է։ Նրանց ներկայացմամբ՝ դրանից հետո ՀՀ տնտեսությունը ողողվելու է ներդրումների մեջ, ի դեպ՝ նույնն ասում էին նաև իշխանության գալուց առաջ և հետո։ Ներդրումներին խոչընդոտելու պատճառաբանությամբ ժամանակին նույնիսկ արտահերթ ընտրություններ արեցին ու նոր խորհրդարան ձևավորեցին, սակայն դարձյալ ներդրումներ չեկան Հայաստան։ Ավելին, մեր տնտեսության մեջ ներդրումների կշիռը վերջին տարիներին նույնիսկ ընկել է․ ստացվում է, որ ամեն անգամ խոստանում են բարձրացնել, բայց հակառակն է լինում։

Վերջին շրջանում մեկ այլ տխուր միտում է նկատվում. կրճատվում են տնտեսության մեջ առկա օտարերկրյա ուղղակի ներդրումների մաքուր պաշարները։ Հրապարակված վերջին տվյալներով՝ անցած տարվա երրորդ եռամսյակում դրանք կազմել են 1 տրիլիոն 920 մլրդ դրամ։ Այն դեպքում, երբ 1 տարի առաջ գերազանցում էին 2 տրիլիոն դրամը։ Օտարերկրյա ուղղակի ներդրումների մաքուր պաշարները պակասում են, ինչն ի վնաս տնտեսության է։ Առանց այն էլ, տնտեսության ներդրումային հետաքրքրության ոլորտները շատ սահմանափակ են։ Ուղղակի ներդրումների մեծ մասը բաժին է ընկնում տնտեսության մեկ ճյուղին. Խոսքն, իհարկե,  ընդերքի մասին է։

Ինչ խոսք՝ մեր տնտեսության ներդրումային միջավայրը խնդրահարույց է, ինչը լրջորեն մտածելու տեղիք է տալիս։ Խնդիրները նոր չեն առաջացել, բայց վերջին տարիներին անհամեմատ ավելի են խտացել՝ կապված առաջին հերթին տնտեսական անվտանգության ու աշխարհաքաղաքական իրավիճակի հետ։ Դժվար է չնկատել տնտեսության ռիսկայնության կտրուկ աճը, ինչը ներդրումների առումով գին ունի։ Որքան բարձր է երկրի ռիսկը, այնքան ներդրողները բարձր գին են ուզում դրա համար՝ շահութաբերության տեսքով։ Եթե ռիսկը չի փոխհատուցվում, ներդրումները ոչ միայն չեն գալիս, այլև հեռանում են։

Արթուր Սարգսյան

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts