Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մշուշոտ սահմանազատում

Analysis

ՀՀ համար դեռևս անորոշ է ու մշուշոտ, թե ինչ կարգավորում է ունենալու Ադրբեջանի հետ սահմանային դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը, քանի որ այդ ու տարբեր առիթներով հնչում են իրարամերժ հայտարարություններ ու մեկնաբանություններ։  Բոլորովին վերջերս՝ հունվարի 14-ի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ Երևանի առաջարկներն, ըստ էության, ընդունելի չեն՝ ինչպես Բաքվի, այնպես էլ՝ Մոսկվայի համար: Ըստ նրա՝ հայկական կողմն առաջարկներ է փոխանցել իրեն հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա-դեմարկացիայի հանձնաժողով ձևավորելու հարցի վերաբերյալ, որոնք փոխանցվել են Բաքվին:

Լավրովի հայտարարությանը հաջորդեց ադրբեջանական քարոզչական էջերում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե Բաքուն և Երևանը բանավոր պայմանավորվածություն են ձեռք բերել ադրբեջանահայկական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Իսկ կառավարության վերջին հարցուպատասխանին Արարատ Միրզոյանը հայտնեց, որ հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի կարգավորմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է փոխանցել ռուսական և, նրանց միջնորդությամբ՝ նաև ադրբեջանական կողմին։ Նա նաև հավելել է, որ պաշտոնական Երևանը սպասում է արձագանքի։

Թեմայի հետ կապված Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատումը սկսելու համար: ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն, անդրադառնալով Բայրամովի խոսքերին, ասել է, որ սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի, և խոսքը պայմանավորվածությունների մասին է:

Տեղի ունեցած հայտարարությունների ու տեսակետների հետ կապված հարկ է հստակեցնել, որ դեկտեմբերին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ո՛չ Երևանի, ո՛չ Բրյուսելի տարածած հաղորդագրություններում ամրագրված չէ զորքերի հետքաշման գործընթաց սկսելու պայմանավորվածության ձեռքբերման մասին, խոսքը միայն տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկման մասին է: Չի բացառվում, որ այդ մասին քննարկում է եղել ոչ հրապարակային կերպով, այնուամենայնիվ այս պահանջը կամ հայեցակարգը, ինչպես Միրզոյանն է նշում, պաշտոնական Երևանը չի կարողացել ընդունելի օրակարգ դարձնել իր արտաքին գործընկերների՝ այս դեպքում՝ Մոսկվայի և Բրյուսելի համար, ու փաստն այն է, որ վերջին երեք բարձրաստիճան եռակողմ որևէ հանդիպման արդյունքում տարածված պաշտոնական տեքստում ադրբեջանական կողմի առջև նման պահանջ չի դրվել կամ զորքերի հետքաշման անհրաժեշտության մասին չի խոսվել:

Ըստ էության, ինչպես երևում է, ՀՀ արտաքին գործընկերների համար, որոնք միջնորդ են այս հարցով, Երևանից այսօր հնչեցվող առաջարկը կամ փաթեթը կարծես ընկալելի չէ այն դեպքում, երբ ադրբեջանական զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքում են: Կարող ենք նաև արձանագրել, որ 2021 թվականի մայիսի 12-ից ՀՀ-ում ստեղծված իրավիճակը ՀՀ արտաքին օրակարգից, բարձրաստիճան բազմակողմ հանդիպումների պաշտոնական տեքստերից դուրս թողնելը, բնականաբար, ՀՀ դիվանագիտական ծայրաստիճան անկարողության մասին է խոսում:

Կարող ենք նաև եզրակացնել, որ Երևանն այս փաթեթով նպատակ ունի հետաձգել հանձնաժողովի ստեղծման հարցը, այլապես շատ ավելի գործուն քայլեր կձեռնարկվեին ադրբեջանական զինուժին ՀՀ տարածքից հեռացնելու համար:

Աշոտ Հունանյան

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts