ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՀՈՒՆՎԱՐԻ). Հայաստանը դարձել է Եվրախորհրդի լիիրավ անդամ. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ռուսաստան՝ Ուսանողության օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1828- Ռուսաստանի ցար Նիկոլայ 2-րդի հրամանով Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին պարգևատրվել է «Ալեքսանդր Նևսկի» շքանշանով:
1891 - ծնվել է մաթեմատիկոս, ինժեներմեխանիկ Աշոտ Տեր-Մկրտչյանը:
1901 - ծնվել է դիրիժոր, մանկավարժ Սուրեն Չարեկյանը:
1910 - ծնվել է պարսկահայ գրող Գալուստ Խանենցը:
1912 - ծնվել է ակադեմիկոս Շավարշ Սիմոնյանը:
1914- ռուս աստղագետ Գրիգորի Նեումնին Պուլկովյան աստղադիտարանում աստերոիդների գոտում հայտնաբերել է նոր աստերոիդ և այն անվանել Հայաստան:
1921- բացվել է Երևանի համալսարանի գրադարանը:
1922- Երևանի Շահումյանի անվան բանվորական ակումբում բացվել է առաջին պետական դրամատիկական թատրոնը (1937 թվականից վերանվանվել է Գ. Սունդուկյանի անվան):
1950 – ծնվել է արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Գուրգեն Խանջյանը:
1952 - ծնվել է նկարիչ Ավետիք Ավետիսյանը:
1983 - վախճանվել է արձակագիր Աբիգ Ավագյանը:
2001- Հայաստանը դարձել է Եվրախորհրդի լիիրավ անդամ:
2007- Երևանում բացվել է Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը:
2013- Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխության շնորհիվ և 2012 թվականի դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն, կալանավայրից ազատ է արձակվել ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալ յանը:
2014- Լևոն Արոնյանը շախմատի Վեյկան Զեեի մրցաշարի հաղթող է ճանաչվել՝ հաղթանակը ապահովելով վերջին տուրից առաջ։
2019- հայտարարվել է, որ TEN-T ծրագրով Եվրամիությունն ու Համաշխարհարհային բանկը նախատեսում են մինչև 2030 թվականը 12,8 միլիարդ եվրո ներդրում կատարել Արևել յան գործընկերության մաս կազմող վեց երկրում՝ Բելառուսում, Մոլդովայում, Ուկրաինայում, Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Հայաստանին հատկացվել է 732 միլիոն եվրո:
2021- Վրաստանի Մառնեուլի շրջանում ադրբեջանցիները հարձակվել են հայկական բեռնատար մեքենաների շարասյան վրա, ջարդուխուրդ արել բեռներ փոխադրող 30ից ավելի մեքենա:
ԱՇԽԱՐՀ
41 –Հռոմի Սենատը սպանված Կալիգուլայի հորեղբայր Կլավդիոսին հռչակել է կայսր:
750 -Օմեյդների և Աբասիդների կողմնակիցների միջև տեղի է ունեցել Իրաքի տարածքում գտնվող Մեշ Զաբ գետի ճակատամարտը:
1479- ավարտվել է Վենետիկի և Օսմանյան Կայսրության միջև 15 տարի տևած պատերազմը:
1533 – Անգլիայի թագավոր Հենրիխ 8-րդն ու Աննա Բոլեյնը գաղտնի ամուսնացել են:
1554 - Բրազիլիայում Սուրբ Պողոսի օրը ճիզվիտների կողմից հիմնվել է Սան Պաուլո քաղաքը:
1627 -ծնվել է անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս Ռոբերտ Բոյլը:
1658 -Նոր Ամստերդամի նահանգապետը արգելել է թենիսը, քանի որ, ըստ նրա, այն շեղում է մարդկանց՝ Աստծուն ծառայելուց:
1736– ծնվել է ֆրանսիացի նշանավոր մաթեմատիկոս և մեխանիկ Ժոզեֆ Լուի Լագրանժը:
1759 - ծնվել է բրիտանացի (շոտլանդացի) բանաստեղծ, ֆոլկլորագետ Ռոբերտ Բըրնսը:
1799 -ԱՄՆ-ում արտոնագրվել է մեխանիկական շարքացանը:
1802 -Նապոլեոն 1-ինն ընտրվել է Իտալիայի նախագահ:
1882 - ծնվել է անգլիացի կին գրող Վիրջինիա Վուլֆը:
1835– տեղի է ունեցել Վինչենցո Բելլինիի «Պուրիտաններ» օպերայի առաջնախաղը:
1858– առաջին անգամ հնչեցվել է Ֆելիքս Մենդելսոնի հանրահայտ «Հարսանեկան քայլերգը»:
1878-ռուսական տորպեդով խորտակվել է թուրքական շոգենավ, որը աշխարհում տորպեդահարելով նավ խորտակելու առաջին դեպքն է եղել:
1886 - ծնվել է գերմանացի դիրիժոր, երգահան Վիլհելմ Ֆուրտվենգլերը:
1905-Հարավային Աֆրիկայում գտել են աշխարհի ամենամեծ «Կուլլինան» ալմաստը (3106 կարատ):
1928 - ծնվել է վրացի քաղաքական գործիչ Էդուարդ Շևարդնաձեն:
1938 - ծնվել է ռուս բանաստեղծ, երգիչ Վլադիմիր Վիսոցկին:
1938 -արևային բարձր ակտիվության պատճառով բևեռափայլ է նկատվել Արևել յան Եվրոպայում:
1947– վախճանվել է ամերիկացի աշխարհահռչակ գանգստեր Ալ Կապոնեն:
1951 - վախճանվել է խորհրդային ֆիզիկոս, ակադեմիկոս Սերգեյ Վավիլովը:
1957 -Քաշմիրը մտցվել է Հնդկաստանի կազմ:
1981 – ծնվել է ամերիկացի R&B ժանրի երգչուհի և երգերի հեղինակ Ալիշա Քիզը:
1982 - վախճանվել է խորհրդային պետական գործիչ Միխայիլ Սուսլովը:
1990 -Պակիստանի վարչապետ Բենազիր Բհուտոն դարձել է աշխարհում միակ վարչապետը, որը պաշտոնավարման ընթացքում երեխա է ծնել:
1992 -կալիֆորնիական Օքլենդում անգլիացի մարզիկ Ստիվ Բեկլին ժամանակակից կառուցվածքի նիզակը նետել է 90 մետրից հեռու:
2010– եթովպական Ethiopian Airlines ընկերության «Boeing 737» մակնիշի ինքնաթիռը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է 82 մարդ:
2011– Եգիպտոսում սկսվել են բողոքի ցույցեր՝ ընդդեմ նախագահ Հոսնի Մուբարաքի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում