Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քմահաճույքների իշխանությունն ու ցավոտ իրականությունը

Analysis

Եթե անկեղծ, ապա հետևելով ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների ու իշխանության տրանսֆորմացիայի տրամաբանությանը, Արմեն Սարգսյանի հրաժարականն իր անսպասելիությամբ՝ իրականում որոշ առումներով սպասելի։ Սարգսյանի քաղաքացիության հետ կապված պատմությունը, իհարկե, կարևոր է, չափազանց կարևոր, բայց տվյալ դեպքում  խնդիրը նաև, իսկ գուցե առաջին հերթին՝ այլ հարթությունում է։

Փաստն այն է, որ Արմեն Սարգսյանը հրաժարական էր ներկայացնելու նաև այն դեպքում, եթե ունենար միայն ու բացառապես ՀՀ քաղաքացիություն ու երբևէ այլ երկրի անձնագրի երես տեսած չլիներ։ Նա հրաժարական ներկայացրեց, որովհետև ՀՀ իշխանական համակարգում մնացած միակ ոչ ուսապարկն էր, ինչը, իհարկե, ամենևին չի արդարացնում Սարգսյանի անգործությունն ու ամորֆությունը նախագահի պաշտոնում։

Ըստ էության, անկախ իր գործունեության բոլոր թերություններից, իսկ ավելի հաճախ՝ ցուցաբերած անգործությունից, այդուհանդերձ Արմեն Սարգսյանը միակ օտար մարմինն էր փաշինյանական իշխանության մեջ, ու չնայած վերջինիս հետ ինտեգրվելու բոլոր փորձերին, այդպես էլ չդարձավ յուրային խունտայի միջավայրում, թեև անհրաժեշտության դեպքում չէր վարանում կատարել բոլոր այն քայլերը, որոնք բխում էին փաշինյանական իշխանության շահերից։ Արմեն Սարգսյանը դա անում էր՝ գոնե արտաքուստ փորձելով պահպանել սեփական դեմքը, ինչը, փաստորեն, Նիկոլ Փաշինյանի համար ընդունելի չէր. նրան անհրաժեշտ է նախագահի պաշտոնում ունենալ մեկին, որը ոչ միայն գործնականում կծառայի իր իշխանությանը, ինչպես անում էր Սարգսյանը, այլ կլինի ամբողջությամբ «ներդաշնակ» իր ու իր թիմի հետ, ինչպես նա խոստովանեց վերջին ասուլիսում։

Եթե որոշակի բացենք փակագծերը, ապա «ներդաշնակություն» ասելով՝ պետք է հասկանալ կատարյալ անդեմություն ու անգամ ձևական ինքնուրույնության բացակայություն։ Բայց իրականում խնդիրը ներդաշնակության բացակայությունն էր՝ ոչ միայն ու ոչ այնքան քաղաքական հարթությունում, որտեղ Սարգսյանը գրեթե ամբողջությամբ ներդաշնակ էր, այլ անձնային տիրույթում, որում վերջինս, իհարկե, շահեկանորեն տարբերվում էր  Փաշինյանից՝ իր կրթությամբ, բարեկրթությամբ, ինտելեկտով, անձնային որակներով։

Համադրելով այս ամենը՝ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը, փաստացի, վրեժ լուծեց Արմեն Սարգսյանից իրենից ավելի կիրթ ու բարեկիթ լինելու համար, որովհետև նա սեփական իշխանությունը կառուցում է այն սկզբունքով, որ դրանում ներգրավված բոլորը պետք է իրենից ցածր լինեն ոչ միայն սուբորդինացիոն սանդղակում, այլ նաև մարդկային տեսակով, կրթությամբ, որակներով։

Այսինքն՝ իրականում Սարգսյանը հեռացվեց նախագահի պաշտոնից՝ ոչ թե քաղաքացիություն չունենալու, այլ՝ դիպլոմ կամ դիպլոմներ ունենալու պատճառով, որովհետև Նիկոլն իր իշխանությունը համալրում է ոչ թե կեղծ քաղաքացիություն, այլ կեղծ դիպլոմներ ունեցածներով՝ երևի այդպիսով հաղթահարելով դիպլոմ չունենալու սեփական բարդույթը։ Նախագահի պաշտոնում նրան պետք է մեկը, ով կլինի իրենից ավելի անկիրթ ու ավելի անբարեկիրթ, ունենա պակաս հեղինակություն ու վայելի պակաս հարգանք, քան ինքը։ Դա, իհարկե, որքան էլ դժվարին, այդուհանդերձ իրագործելի խնդիր է Փաշինյանի համար, քանի որ նրա իշխանությունը լցված է հենց այդպիսի դեմքերով։

Եթե անդրադառնանք Սարգսյանի հեռացման քաղաքական դրդապատճառներին, ապա դրանք ամբողջությամբ տեղավորվում են իշխանության կենտրոնացման, ավտորիտարացման փաշինյանական ծրագրերում։ Նիկոլն ամբողջությամբ վերահսկում է օրենսդիր ու գործադիր իշխանությունը, ամեն ինչ անում է դատական իշխանությունը ևս իրեն ենթարկեցնելու համար, արշավանք է սկսել տեղական ինքնակառավարման մարմինների՝ իրեն չենթարկվող ղեկավարների դեմ, և փորձում է վերացնել նաև իր իշխանությանը հակակշռող վերջին փշրանքները՝ ի դեմս մամուլի։

Սարգիս Արտաշյան

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts