Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հանդիպում՝ թեման «տաք» պահելու համար

Analysis

Ինչպես հայտնի է օրերս՝ փետրվարի 4-ին, Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը: Ըստ պաշտոնական տեղեկատվության` քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությանը, մարդասիրական հարցերի լուծումներին վերաբերող թեմաներ (հավանաբար հենց այդ քննարկման ֆոնին էլ այսօր տեղի է ունեցել հայ գերիների որոշակի խմբաքանակի վերադարձը Երևան):

Իր խոսքում Մակրոնը նշել է, որ կարևոր են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները և կարևոր է հետևել դրանց: Այստեղ, իհարկե, առանցքային հարցն այն է, թե ով չի հետևում դրանց և ինչ «հիմնավորումով» կամ «պատճառաբանությամբ», և հատկապես ինչի՞ն չի հետևում: Օրինակ, առնվազն մի հանգամանք, կարծես թե, բավականին բաց է, և Ալիևը դա խոստովանում է ուղղակիորեն՝ Ադրբեջանը խոչընդոտում է Մինսկի խմբի համանախագահների գործունեությանն ու ռեգիոնալ այցին: Արդյո՞ք դա նկատի ունի նախագահ Մակրոնը` ընդգծելով պայմանավորվածությունները։

Ըստ էության, խոշոր հաշվով ակնառու է, որ այդ հանդիպումներից անցած տարի տեղի ունեցած Սոչիի և Բրյուսելի հանդիպումներից հետո իրադարձությունների զարգացումը ընթացել է ոչ թե ավելի կառուցողական, այլ սառը տրամաբանությամբ: Մակրոնի կազմակերպած տեսաժողովը դրա վկայությունն է և ակնառու է, որ նա տեսել է իրավիճակը լավ իմաստով «տաքացնելու» անհրաժեշտություն: Սակայն, պետք չէ բացառել նաև, որ Մակրոնն այդ քայլին գնացել է իրավիճակի «թեժացման» հնարավոր ռիսկերը կանխարգելելու նկատառումով, որ կարող էին լինել ուկրաինական իրադարձությունների ֆոնին, երբ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունը գերկենտրոնացած է այդ ուղղությամբ և Կովկասում կարող են առաջանալ «վակուումներ», որոնք կարող են լցվել անկանխատեսելի ձևով:

Հատկանշական է, որ Մակրոնն ու Միշելը այդ խնդրով զբաղվում են ուկրաինական ճգնաժամի ֆոնին, դրանով թերևս ցույց տալով, որ այդուհանդերձ կովկասյան հարցերը և մասնավորապես հայ-ադրբեջանական թնջուկը մոռացության մատնված չեն: Ավելին, ուշադրության է արժանի, որ Մակրոնը տեսաժողովից առաջ, փաստորեն, փետրվարի 2-ին հեռախոսազրույց էր ունեցել Ջո Բայդենի, իսկ փետրվարի 3–ին՝ Վլադիմիր Պուտինի հետ: Իհարկե, դրանց մասին տեղեկություններում թեման Ուկրաինան էր, դրա շուրջ իրավիճակը, բայց «շուրջ» ասվածն, իհարկե, բավականին լայն է և անկասկած շոշափում է նաև կովկասյան իրողությունները՝ ուղղակի, թե անուղղակի: Հարցն այստեղ այն է, թե Մակրոնը գործել է նաև նախագահներ Բայդենի և Պուտինի «լիազորագրով», թե՞ ավելի շուտ սեփական նախաձեռնությամբ՝ գուցե որոշակի տագնապներ ունենալով Բայդենի և Պուտինի հետ զրույցներից հետո: Բոլոր դեպքերում, Մակրոնի և Շառլ Միշելի քայլն անշուշտ ողջունելի է, քանի որ այն կարող է լինել եթե ոչ կայունության ամրապնդման հարցում առաջընթացի, ապա գոնե հետընթաց թույլ չտալու միջոց: Նկատենք նաև այն, որ հայտարարվել է փետրվարի 7-ին Ֆրանսիայի նախագահի Մոսկվա այցի մասին:

Արմեն Հակոբյան

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts