Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Շուլուխչին ու իրականությունը

Analysis

Հավանաբար շատերն են հիշում, թե ինչպես նախորդ տարեսկզբին էկոնոմիկայի նախարարը Հայաստանում 2021թ. համար զբոսաշրջության 319 տոկոս աճ էր կանխատեսում։ «Այս տարվա համար տուրիզմի աճը նախորդ տարվա համեմատ կանխատեսվել է 319 տոկոս: Այսինքն՝ 2019-ի նկատմամբ մինուս 20-25 տոկոս է, բայց 2020-ի նկատմամբ + 319 տոկոս է կանխատեսումը»,- նշել էր Վահան Քերոբյանը:

Քերոբյանի այս հայտարարությունը ևս, կանխատեսվող երկնիշ տնտեսական աճից հետո, շատերի համար տարօրինակ թվաց։ Հատկապես որ, մի կողմից՝ պահպանվում էին համավարակի հետ կապված բարձր ռիսկերը, մյուս կողմից՝ Հայաստանը հայտնվել էր անվտանգային խորը ճգնաժամի մեջ։ Միանգամից հարց էր առաջանում՝ որտեղի՞ց Քերոբյանին այդ վստահությունը։ Հետո պարզվեց, որ 319 տոկոս աճին Վահան Քերոբյանը ոչ թե մաթեմատիկական բարդ հաշվարկի արդյունքում էր հանգել, այլ պարզապես կանխատեսել էին, որ Հայաստան կայցելի 1,2 մլն տուրիստ։ Բայց ինչպես երկնիշ տնտեսական աճի պարագայում, այս դեպքում էլ Քերոբյանի կանխատեսումը չիրականացավ։ Ըստ էության, դա Քերոբյանի հերթական անհաջող «կատակն» էր։

Ուսումնասիրելով անցած տարվա զբոսաշրջային հոսքերի պաշտոնական վիճակագրությունը՝ պարզվում է, որ 2021-ին Հայաստան է եկել 870 հազար զբոսաշրջիկ։ 2020-ին՝ տուրիստների թիվը 360 հազար էր։ Ի դեպ, 2020թ. վերաբերյալ նախկինում հրապարակված ցուցանիշը վիճակագրական կոմիտեն խմբագրել է։ Ի սկզբանե հայտարարել էր, որ այդ տարի Հայաստան է այցելել 375 հազար զբոսաշրջիկ։ Հետո վերանայել է և 15 հազարով պակասեցրել։ Ինչևէ, 2020թ. շռնդալից անկումից հետո, անցած տարի զբոսաշրջային հոսքերը զգալիորեն ավելացել են, բայց էապես քիչ են եղել, քան կանխատեսվում էր. կանխատեսման համեմատ՝ 330 հազարով պակաս զբոսաշրջիկ է եկել Հայաստան։

Ի դեպ՝ հոսքերը, առավել ևս, մեծապես զիջել են այն տեմպերին, որն ունեինք մինչև ճգնաժամը։ Չնայած գրանցված աճին՝ այցելողների քանակը գրեթե 220 տոկոսով պակաս է եղել 2019թ. համեմատ։ Այդ տարի ունեցել էինք 1 մլն 894 հազար այցելու, անցած տարի ունեցանք 870 հազար. 1 մլն 24 հազարով քիչ։

Ըստ էության, տարբերությունն ավելի մեծ կլիներ, եթե կառավարությունն իր դռները լայնորեն չբացեր անվճար պատվաստվել ցանկացող օտարերկրացիների առաջ։ Մինչ մեր քաղաքացիները դժկամությամբ էին համաձայնում պատվաստվել քովիդի դեմ, դրսից բավական մեծ հոսքեր էին գալիս Հայաստան՝ բացառապես անվճար պատվաստվելու նպատակով։ Այցելուների քանակը շատ էր հատկապես հարևան Իրանից։ Դրա հետևանքով կար ժամանակ, որ շարժական պատվաստման կետերի մոտ, հենց մայրաքաղաքի կենտրոնում, մեծ հերթեր էին գոյանում։ Մարդիկ նույնիսկ գիշերները փողոցում էին անցկացնում՝ հերթը չկորցնելու համար։

Այդ շրջանում էր, որ Քերոբյանը ևս մի աշխարհացունց միտք երկնեց՝ հայտարարելով, որ ժամանակն է՝ մտածել Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման մասին։ Հետո հավանաբար, երբ հասկացան, որ իրականում նրանք այնքան էլ զբոսաշրջիկներ չեն և գալիս են Հայաստան՝ ոչ թե իրենց հանգիստն անցկացնելու, այլ՝ զուտ անվճար, մեր պետական բյուջեի հաշվին պատվաստվելու համար, սահմանափակումներ մտցրեցին։ Դրանով էլ «բժշկական տուրիզմ» ասվածն ավարտվեց։

Լինենք անկեղծ. ամեն դեպքում, այն իր ազդեցությունը թողեց։ Անցած տարի Իրանից Հայաստան ժամանածների թիվը հասավ 91 հազարի, որը շատ քիչ է զիջում մինչհամավարակային տարվա ցուցանիշը։ 2019թ., երբ արձանագրվեց զբոսաշրջային հոսքերի ռեկորդային ցուցանիշ, Իրանից Հայաստան էր եկել 95 հազար զբոսաշրջիկ։ Բայց եթե այն ժամանակ նրանք կազմում էին ընդհանուր այցելուների ընդամենը 5 տոկոսը, անցած տարի կազմել են 10 տոկոսը։ Այսինքն՝ Իրանից այցելուների կշիռը զբոսաշրջային հոսքերի մեջ կրկնապատկվել է։ Ու դրանում էական է եղել անվճար պատվաստումների դերը։

Հավելենք, որ հրապարակված պաշտոնական տվյալները վկայում են, որ Հայաստանի զբոսաշրջային հոսքերի մեջ գերակշռող են Ռուսաստանի այցելուները։ Այդ երևույթը, իհարկե, ավելի վաղ էր սկսվել, դեռ իշխանազավթումից առաջ, երբ հանվեցին այն սահմանափակումները, որոնք խոչընդոտներ էին ստեղծում ռուսական զբոսաշրջիկների համար։  Անցած տարի ևս ՌԴ-ից բավական մեծ քանակությամբ տուրիստներ են եկել Հայաստան։ Նրանց թիվն անցնում է 350 հազարից։ Նախորդ տարվա համեմատ՝ այցելություններն ավելացել են 213 հազարով, թեև չեն հասել այն ցուցանիշին, որն ունեինք մինչև համավարակը։ 2019թ. Ռուսաստանից Հայաստան էր եկել 430 հազար զբոսաշրջիկ։

Արեգ Դավթյան

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts