Հայաստանը դեռ չունի այնպիսի իշխանություն, որն ի վիճակի է աշխատել հայկական շահերի համար. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
realtribune.ru-ն գրում է, որ ռուս-թուրքական դաշինքը Երևանի իր գործակալների աջակցությամբ Հայաստանին մղում է դեպի նախատեսված Ադրբեջան-Թուրքիա երկաթուղային միջանցք։ Դա երկարաժամկետ խնդիր է և մարտահրավեր հայ ժողովրդի կենսական շահերին։ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է թույլատրել, որ Հայաստանի տարածքով անցնեն այն երկու երկրների գնացքները, որոնք պարբերաբար հարձակվում են հայ խաղաղ բնակչության վրա, ամրանում օկուպացված հայկական հողերում՝ ոչնչացնելով մշակութային ժառանգության օբյեկտները։
Ի՞նչ է դա, եթե ոչ դավաճանություն: Մոռացեք առևտրի մասին կեղծ խոսակցությունները: Թուրքիան և Ադրբեջանը բավարար ապրանքներ չունեն նույնիսկ 2017 թվականին բացված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու համար, որը դեռ վնասով է աշխատում. տարեկան 5 մլն տոննա բեռնափոխադրման նախագծային հզորությամբ երկաթուղին իր գոյության հինգ տարիների ընթացքում փոխադրել է ընդամենը 1 մլն տոննա բեռ։ Այսինքն, Չինաստանը չի օգտվում դեպի Եվրոպա այդ ուղուց տարբեր պատճառներով, այդ թվում՝ այն պատճառով, որ չի ցանկանում սուբսիդավորել անգլո-թուրքական գաղութային հավակնությունները Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Երկաթուղին այլ ձևով արտահայտվող ռազմական քաղաքականություն է։ Բերենք մի քանի օրինակ։ 20-րդ դարի սկզբին Նիկոլայ 2-րդ ցարը կառուցել է Անդրսիբիրյան երկաթուղին ոչ թե Պրիմորիեից ձուկ կամ խավիար տեղափոխելու, այլ Սիբիրը և Հեռավոր Արևել քը կառավարելու համար։
Հյուսիսային Աֆրիկայում գտնվող ֆրանսիական գաղութային կայսրությունը նույն պատճառներով ցանկանում էր կառուցել Տրանսսահարա երկաթուղին։ Բրիտանացիները նախագծել էին երկաթուղի Կահիրեից դեպի Հարավային Աֆրիկյան Քեյփթաուն, ոչ թե առևտրային նկատառումներով, այլ մայրցամաքի գաղութները կառավարելու համար... Իոսիֆ Ստալինը աբխազական երկաթուղու կառուցումն ավարտել է 1943 թվականին (երբ Լենինգրադը դեռ գերմանական շրջափակման մեջ էր) ոչ թե աբխազական մանդարին տեղափոխելու, այլ Կովկասում պատերազմին նախապատրաստվելու և Իրանը գաղութացնելու համար։
Իրանցի պաշտոնյաները կարող են դեռ երկար ժամանակ քաղաքավարի մնալ Բաքվի և Անկարայի հետ, բայց նրանք բոլորից էլ լավ են հասկանում, որ Հայաստանով անցնող թյուրքական միջանցքը «դամոկլ յան սուր» է Պարսկաստանի գլխին, ուստի նրանց անհրաժեշտ է միջանցք հայկական Սյունիքով դեպի Վրաստան և Սև ծով։ Հիմա ուղղակի խնդիրը այն է, որ հայությունը դեռ չունի այնպիսի իշխանություն, որն ի վիճակի է աշխատել հայկական շահերի համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում