Yerevan, 19.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արատավոր ու արտասովոր շրջափուլ. նոր կլոունադային սպասելիս

Analysis

Մի հին ու բարի ասույթ (սկզբունք) կա, որն ըստ իս՝ հին է՝ ինչքան մարդկությունը՝ «բաժանիր, որ տիրես»։ Այն տարբեր հեղինակների կողմից վերագրվում է տարբեր սկզբնաղբյուրների, թեև, անկախ նրանից՝ ով է առաջին անգամ բարձրաձայնել կամ կիրառել այն, դրա էությունը չի փոխվում։ Բայց եթե Հռոմում կամ միջնադարյան Եվրոպայում այն վերաբերում էր հիմնականում իշխանության բաժանմանը՝ ամբողջական իշխանության նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով, ապա ժամանակակից աշխարհում կիրառելի է նաև լայն զանգվածների, հասարակության նկատմամբ։

Այսօր հենց նման սկզբունքով էլ առաջնորդվում է Նիկոլ Փաշինյանը։ Բայց նրբությունն այն է, որ նա չի ցանկանում որևէ չափով հրաժարվել իշխանությունից, ամբողջությամբ կենտրոնացնում է իշխանությունն իր ձեռքում, ինչի վկայությունն է իշխանությանը հակակշռող ու փոխզսպող համակարգերի տոտալ անգործությունը։ Մյուս կողմից՝ սակայն, Փաշինյանը «բաժանիր, որ տիրես» սկզբունքը արդյունավետորեն կիրառում է հասարակության նկատմամբ՝ իշխանության գալու առաջին օրից։ Հասարակությանը «սևերի ու սպիտակների», «նախկինների ու ներկաների» և այլ հատկանիշներով բաժանելու նպատակն իրականում միայն քարոզչական չէ։ Փաստն այն է, որ Նիկոլը ցանկանում է բառի ամենաուղիղ  իմաստով բաժանել հասարակությանը, քանի որ այդպիսով թուլանում է հանրության համախմբման, մոբիլիզացիայի հնարավորությունը, ինչն ուղիղ ռիսկ է ցանկացած, հատկապես՝ պոպուլիստական իշխանության համար։

Ըստ էության, անցած չորս տարիներին Փաշինյանն այդ սկզբունքով փորձել է կազմալուծել գրեթե բոլոր համայնքները՝ սկսած հայրենակցական կապերից՝ մինչև մասնագիտական միավորումներ։ Հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը դրա ամենատարածված դրսևորումն է, թեև ուշադիր սոցիոլոգները կարող են հայտնաբերել ըստ ծագման սեգրեգացիայի (ռասայական խտրականություն) բազմաթիվ այլ օրինակներ ևս։

Գուցե տարօրինակ թվա, բայց նույն սկզբունքը կենտրոնացված իշխանությունը կիրառում է նաև մասնագիտական համայնքներում։ Իրականում առանձին վերցրած դատավորին դատում են ոչ միայն ու ոչ այնքան՝ նրա կայացրած կոնկրետ  վճռի պատճառով, այլ՝ որովհետև դրանով մասնատում են դատավորների համայնքը՝ մի մասը կանգնում է հետապնդվող գործընկերոջ կողքին, շատերը վախից կամ նյութական շահերից դրդված՝ լոյալություն են հայտնում իշխանությանը։ Այլ դրսևորումներով նույնը տեղի է ունենում ՏԻՄ-երում, մտավորական շրջանակներում, մամուլում, գործարար խավում, մի բառով՝ հնարավոր բոլոր ոլորտներում։ Սկզբունքը նույնն է՝ յուրայինների և օտարների բաժանում՝ այնպես, որ նվազագույնի հասցվեն մասնագիտական համայնքների կամ այլ գործոններով մարդկանց միավորումների համախմբման հնարավորությունները, որովհետև լոկալ համախմբումները կարող են կրիտիկական պահի հանգեցնել գլոբալ մոբիլիզացիայի՝ իրական վտանգ դառնալով իշխանության համար։ Համայնքների մակարդակում ջլատված, կազմալուծված ու նվազագույն համախմբման ռեսուրս ունեցող հասարակությունն իսկական նվեր է ցանկացած իշխանության համար։

Անհերքելի փաստ է այն, որ Նիկոլն իր գործողություններով ամեն օր ավելի գայթակղիչ ու անկրկնելի է դարձնում սեփական նվերը։ Այդպիսի հասարակությունը ժամանակի հետ նպաստում է իշխանության դեսպոտացմանը, քանի որ առանց համախմբման՝ հասարակությունը չի կարող վերահսկել իշխանությանը, իսկ առանց վերահսկողության՝ իշխանությունը վերածվում է դեսպոտի, որն ամրապնդվում է պետության ու հասարակության հաշվին։ Այս գործընթացի առանձնահատկությունն այն է, որ դա կարող է իրականացվել անգամ առանց կոնկրետ վերջնանպատակի. կարևորը ոչ այնքան նպատակն է, որքան գործընթացն ինքնին։

Ըստ էության, իշխանությունն ուժեղանում է՝ մասնատելով հասարակությանը, յուրաքանչյուր մասնատումից հասարակությունն ավելի է ամրապնդում իշխանությանը։ Սա արատավոր շրջան է, որը կարող է բեկվել միայն ներքևից՝ հասարակության կողմից ինքնամոբիլիզացիայի ջանքի շնորհիվ, բայց դրա հնարավորությունները խիստ սահմանափակ են՝ նաև այն պատճառով, որ նման գործառույթ ունեցող ամենակենսունակ ինստիտուտը՝ քաղաքական համակարգը, նույնպես մասնատված ու հեղինակազրկված է գրեթե անդառնալիորեն։

Տիգրան Մկրտչյան

Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia