ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՄԱՐՏԻ). «Իրենց ախպերը», ԽՍՀՄ-ի պահպանման հանրաքվեն ու հրապարակ «վերանվաճողները». «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Իռլանդիա՝ Սուրբ Պատրիկի օր, ԱՄՆ-ի Բոստոն նահանգ՝ Անգլիական բանակի էվակուացիայի օր, Թայլանդ՝ Ազգային ՄուայԹայ ըմբշամարտի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1865- ծնվել է լեզվաբան Մանուկ Աբեղյանը։
1962- Թբիլիսիի Խոջիվանքի գերեզմանատունը անվանվել է Հայ մշակույթի գործիչների պանթեոն: 1964 – ծնվել է դերասան Ռոբերտ Հակոբյանը:
1988- Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի խորհրդային իշխանության ներկայացուցիչները դիմել են վերադաս մարմիններին՝ իրենց ԼՂՀ-ի կազմում ընդգրկելու խնդրանքով։
1991-տեղի է ունեցել ԽՍՀՄ-ի պահպանման վերաբերյալ համամիութենական հանրաքվե, որին մասնակցել են Բելառուսը, Ուկրաինան, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Թուրքմենստանը. Հայաստանի իշխանությունը խոչընդոտել է հանրաքվեի անցկացումն իր տարածքում։
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իտալիայի հետ։
1997- վախճանվել է նկարիչ Պետրոս Մալայանը։
2004- նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի գլխավոր դատախազության կոլեգիայի անդամներին է ներկայացրել գլխավոր դատախազի պաշտոնում վերանշանակված Աղվան Հովսեփյանին:
2011- ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի՝ Մատենադարանի մոտ սկսված հանրահավաքը շարունակվել է Ազատության հրապարակում: Հանրահավաքի մասնակիցները հրապարակը վերանվաճելու կոչից հետո երթով շարժվել են դեպի Ազատության հրապարակ, որը 2008 թվականի հետընտրական իրադարձություններից հետո փակ է եղել ընդդիմադիրների հավաքների համար:
2015-Երևանում կայացել է Եվրանեսթի լիագումար նիստը, որտեղ ընդունվել է Ցեղասպանությունը դատապարտող բանաձև։ 2016-Սամվել Ալեքսանյանը հակադարձել է հումքի անվան տակ շաքարավազ ներկրելու և այդպիսով բարձր մաքսատուրքերից խուսափելու մասին մեղադրանքներին, ըստ նրա պնդման, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր հասցեին մեղադրանքներ է հնչեցնում ընդամենը ցույց տալու համար, որ իշխանությունների հետ կապ չունի, մինչդեռ նա «իրենց ախպերն է»:
ԱՇԽԱՐՀ
մ.թ.ա. 45 - Մունդի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ հանրապետականների և Կեսարի զորքերի միջև, որը ավարտվել է Կեսարի փայլուն հաղթանակով, ինչն էլ իր հերթին փաստացի վերջ է դրել Պոմպեոսի և Կեսարի միջև ծագած քաղաքացիական պատերազմին։ Ճակատամարտում զոհվել են հանրահայտ զորահրամանատարներ Պուբլիոս Աթթիյ Վարը և Տիտ Լիբիենը։
180- վախճանվել է հռոմեական կայսր, Անտոնինոսների հարստության ներկայացուցիչ, ուշ ստոյիկյան դպրոցին պատկանող փիլիսոփա, Էպիկտետոսի հետևորդ, «Խորհրդածություններ» երկի հեղինակ Մարկոս Ավրելիոսը։
461 - վախճանվել է կաթոլիկ սուրբ Պատրիկը։
624 -Բադրայի մոտ տեղի է ունեցել առաջին խոշոր ճակատամարտը մահմեդականների և կուրայշիթների միջև։
1521 -Ֆերնան Մագելանի արշավախումբը, ափ իջնելով Հոմոնհոն կղզիախմբի կղզիներից մեկում, հայտնաբերել է Ֆիլիպինները։
1524 -ծնվել է մայաների քաղաքակրթությունն ուսումնասիրող, Յուկատանի երկրորդ եպիսկոպոս Դիեգո դե Լենդա Կալդերոնը։
1628 -ծնվել է ֆրանսիացի դասական քանդակագործ Ֆրանսուա Ժիրարդոնը։
1782 - վախճանվել է հանրահայտ շվեյցարացի ֆիզիկոս-մաթեմատիկոս Դանիել Բեռնուլին։
1825 -Սանտա Դոմինիկա կղզու իսպանական հատվածում հայտարարվել է Դոմինիկյան Հանրապետության ստեղծումը։
1834 -ծնվել է գերմանացի ինժեներ, կոնստրուկտոր, արդյունաբերող Գոտտլիբ Դայմլերը։
1856 - ծնվել է ռուս նկարիչ Միխայիլ Վրուբելը։
1845 -անգլիացի Ստիվեն Պերրին արտոնագրել է գրասենյակային ռետինը։ 1861- ստեղծվել է Իտալիայի Թագավորությունը։
1899-Անգլիայի Քենտ կոմսության՝ Գուդվինի ավազներում խրված կոմերցիոն նավը ուղարկել է աղետի առաջին ռադիոազդանշանը՝ SOS-ը։
1899 - աստղագետ Ուիլ յամ Պիկերինգը հայտնաբերել է Սատուրնի արբանյակ Ֆիբին:
1937 -վախճանվել է բրիտանացի քաղաքական և պետական գործիչ Ժոզեֆ Օստին Չեմբեռլենը։
1950- ԱՄՆ-ում հայտարարվել է Պարբերական աղյուսակի 98-րդ տարրի` Կալիֆոռնիումի հայտնաբերման մասին։
1959 -Դալայ-Լամա 14-րդը իր համախոհների հետ Տիբեթից փախել է հնդկական Դհարամսալա քաղաք, որտեղ էլ կազմավորել է երկրից դուրս գտնվող տիբեթական կառավարություն։
1960 -Ճապոնիայում վաճառքում հայտնվել են բազմագույն ֆլոմաստերներ։
1963- Ինդոնեզիական Բալի կղզում Ագունգ լեռան հրաբխի ժայթքումից զոհվել է մոտ 10 000 մարդ։
1966 -կայացել է առաջին հրթիռի արձակումը Պլեսեցկ տիեզերակայանից. «Վոստոկ 2» հրթիռակիրը երկրի ուղեծիր է դուրս բերել «Կոսմոս 112» արհեստական արբանյակը։
1973- բացվել է Լոնդոնի կամուրջը։
2004 -Կոսովոյում սկսվել են երկօրյա ջարդերը, որոնց ընթացքում վառվել է 34 վանք և աղոթատեղի։
2020-վախճանվել է ռուս գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում