Yerevan, 11.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ուկրաինական ճգնաժամի տնտեսական հետեւանքները սկսում են տարածվել ամբողջ աշխարհում

International news

Ուկրաինական ճգնաժամի տնտեսական հետեւանքները սկսում են տարածվել ամբողջ աշխարհում։

Ըստ Goldman Sachs-ի՝ համաշխարհային աճի կանխատեսումները նվազում են, իսկ 2023թ․ ԱՄՆ-ի ռեցեսիայի հավանականությունը հասել է 35 տոկոսի, հայտնում է CNN-ը։

Պատժամիջոցները եւ մատակարարման շղթայի այլ խափանումները պատճառ են դարձել, որ սպառողական գները կտրուկ բարձրանան ամբողջ աշխարհում, քանի որ նավթի եւ այլ ապրանքների գները բարձրանում են: Բենզինի եւ դիզելային վառելիքի գների աճը բարձրացնում է նաեւ սննդամթերքի արժեքը՝ խթանելով այն մտավախությունները, որ աշխարհը գտնվում է սովի ճգնաժամի եզրին:

Ֆրանսիայի կառավարությունը քննարկում է սննդամթերքի կտրոններ թողարկելու հարցը։ Հումքային ապրանքներ առեւտրով զբաղվող ընկերությունը հայտարարել է, որ դիզելային վառելիքը այնքան պակաս է, որ շուտով կարող է նորմավորման կարիք լինել:

Դոմինոյի էֆեկտը հանգեցրել է սննդամթերքի գների բարձրացման։ Գազի գների թանկացման հետ մեկտեղ պարարտանյութերի մատակարարումները նվազում են: Դա հանգեցրել է ցորենի, եգիպտացորենի, բուսական յուղերի եւ սոյայի գների կտրուկ աճի, հատկապես անհանգստացնում են այն երկրները, որոնք արդեն իսկ պայքարում են պարենային անվտանգության դեմ:

Սակայն զարգացած տնտեսությունները նույնպես սկսում են ցավ զգալ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ իր կառավարությունը քննարկում է սննդի կտրոններ թողարկելու հարցը, որպեսզի օգնի միջին եւ ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին մթերային ապրանքներ ձեռք բերել՝ խնդիրն անվանելով «համաշխարհային պարենային ճգնաժամ»:

Ցորենի համաշխարհային գները կտրուկ աճել են, քանի որ Ռուսաստանից եւ Ուկրաինայից մատակարարումները հիմնականում դադարեցվել են: Երկրները միասին արտահանում են աշխարհի ցորենի 30 տոկոսը։ Պարարտանյութերի մատակարարումը նույնպես սահմանափակ է, քանի որ էներգիայի գները բարձրանում են:

Շոկային ալիքները հասել են նույնիսկ աշխարհի ամենամեծ տնտեսությանը։ Փետրվարին ԱՄՆ պարենային ապրանքների գներն աճել են 1 տոկոսով, ինչը ամենամեծ ամսական աճն է 2020թ․ ապրիլից։ Վերջին 12 ամիսների ընթացքում ԱՄՆ-ում պարենային ապրանքների ընդհանուր գներն աճել են 7,9 տոկոսով, ինչը ամենամեծ թռիչքն է 1981թ․ հուլիսից:

Եգիպտոսն այս շաբաթ ֆիքսել է հացի գները՝ մատակարարման շղթայի խափանումների հետեւանքով առաջացած գների աճը սահմանափակելու համար: Վերջին երեք շաբաթվա ընթացքում որոշ չսուբսիդավորվող հացի գներն աճել են 25 տոկոսով։

Աշխարհում էներգակիրների գները կտրուկ աճել են. ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան եւ Ավստրալիան հրաժարվել են ռուսական նավթից, Եվրոպայում նավթային ընկերությունները (Shell, Neste, Total) նույնպես աստիճանաբար հրաժարվում են դրանից։

Եթե Եվրոպան լիակատար էմբարգո սահմանի, դա կարող է ստիպել Ռուսաստանին կրճատել մատակարարումները օրական 3 մլն բարելով, ինչը աշխարհին կդնի նավթի արտակարգ պակասի սպառնալիքի տակ, եթե միայն ՕՊԵԿ-ի երկրները չսկսեն արագորեն ավելացնել արդյունահանումը:

Հումքային ապրանքների առեւտրով զբաղվող հոլանդական Vitol ընկերության գործադիր տնօրենն ասել է, որ այս շաբաթ արեւմտյան շուկայից ռուսական նավթը հանելը վարորդներին կստիպի սահմանափակել դիզվառելիքի օգտագործումը:

«Բոլորը մտահոգված են դիզվառելիքի մատակարարմամբ։ Եվրոպան իր դիզելային վառելիքի մոտ կեսը ներկրում է Ռուսաստանից, իսկ մոտ կեսը՝ Մերձավոր Արեւելքից»,- ասել է Vitol-ի գլխավոր տնօրեն Ռասել Հարդին: «Դա դիզվառելիքի համակարգային դեֆիցիտ է»։

Միեւնույն ժամանակ Մեծ Բրիտանիայի կառավարությունը նվազեցնում է հարկերը՝ վառելիքը մատչելի պահելու համար: Ֆինանսների նախարար Ռիշի Սունակը հայտարարել է, որ մեկ տարով կկրճատի բենզինի եւ դիզվառելիքի հարկերը։ Կառավարությունը կբարձրացնի նաեւ մոտ 30 մլն մարդու աշխատավարձի հարկի եկամտային շեմը։

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times